Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին. Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին ի պատասխան երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը.
«Երեկ Ազգային Ժողովի ամբիոնին հերթական հիսթերիայի մեջ էր ընկել հողատուն (հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին օրգանիզմում արգանդի թափառելու հետևանք):
Կապ ընկնելով Աննա Մկրտչյանի ուղիղ ու դաժան հարցից, նա զառանցում էր, թե Աննայի «շեֆերին ոմանք SMS-ներ են ուղարկում, հանձնարարականներով այս կամ մեկնաբանությունը անելու»։
Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր, ստի գլխին ՀՀ նախկին վարչապետերից մեկը բամփի», թե դու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Աննայի մեջբերածի տակ, բունկերում լակելով, չես ստորագրել:
Սուտը հին հռոմեացիների բերքատվության և առատության խորհրդանիշ դառնա՞, թե դրսից մեզ ինչ-որ մեկը կարա ուղղորդի:
Մինչ այս հարցերիս պատասխանես, մի հատ էն հին համարիդ հաշվի SMS եմ գրել, լավրովյան թևավորներից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում