Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ. Գեղամ Նազարյան
«Եթե ուզում ենք մեկին չվիրավորել, չհայհոյել, այդ օրինակը պետք է ծառայի նա, ով գտնվում է բուրգի գլխին: ՊՈԱԿ-ներ փնտրելու փոխարեն պետք է ուղղակի փակել այդ ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ՝ անեծքներ, անեծքախառը խոսք, հայհոյանք, որոնցով ողողված է համացանցը»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը՝ « Ծանր վիրավորանքը» ուժը կորցրած ճանաչել:
«Պետք է վերացվի հայհոյանքը, բայց օրենքով չի արվում, այլ քայլերով, մշակույթով, վերաբերմունքով: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է օգտվի «Հայաստան» խմբակցության առաջարկից Հայաստանին վարկաբեկող, Հայաստանի միջազգային կշիռը գցող այս փոփոխությունը վերացնելու համար: Լավ առիթ, միջոց է ներկայացվել, ընդունվի այս նախագիծը, որովհետև արգելելով քննադատությունը՝ այն չի վերանալու, գործելով է վերանում»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մի ունեցեք հիշողության կորուստ. Աղվան Վարդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանին
- Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության վրա. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին