Իրավունք 15:47 09/12/2021 Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանին

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք»։ Այս մասին ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն, ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը:

Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը:

Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:   

Կոմիտեից հայտնում են, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:56
Միջազգային հանրությունը Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլեր չարեց. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 էթնիկ հայ.Դյուժարիկ
Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
21:56
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը
Թուրքական «Anadolu Agency» ծավալուն հոդված է հրպարկել Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ, որում ասվում է. «Թուրքիայի սահմաններից 16...
Աղբյուր` Panorama.am
21:07
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:44
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդկանց ցանկում մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
20:34
«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի 11-րդ կրթամրցանակը գործելու է Դավիթի բուհում՝ ՀՊՏՀ-ում
Օգտատեր Արմինե Պետրոսյանը գրում է․ «Հանուն Արցախի Հանրապետության անմահացած, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ
ՀՀ  Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով...
Աղբյուր` Panorama.am
20:15
Փաշինյանը Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը
Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Լավրով. Մոսկվան հույս ունի, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը
Ռուսաստանն աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար՝ այնտեղ վստահությունն ամրապնդելու,...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արցախի «Ժայռակերտ Առյուծը» հայտնի քանդակի կողքին տնկված բույսերը հեղինակն իր հետ բերել է Հայաստան
«Ժայռակերտ Առյուծ»-ը գտնվում է Արցախի Վանք գյուղում, Գանձասարի համալիրի տարածքում։  Քանդակի հեղինակը՝ Արամ Ավագյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:31
Իմ այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին․ Հեկտոր Հաջջար
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Բորելն ասել է, որ տեղյակ չէ ԵՄ-ին Ուկրաինայի մասնակի անդամակցության մասին խոսակցություններից
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ չգիտի, թե որտեղից են Ուկրաինայի համար Եվրամիությանը «ոչ լիարժեք անդամակցության»...
Աղբյուր` Panorama.am
19:04
Աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը․ Հայկ Դեմոյան
 ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է. «ԻՆՉՈՒ՞ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Կամ նշված մարմինը չունի բավարար մասնագիտական բարեխղճություն, կամ էլ դիտավորյալ մանիպուլացնում է հասարակությանը․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինն ու Տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ. 1)...
Աղբյուր` Panorama.am
18:29
Կիպրոսը կաջակցի ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Հարիս Գեորգիադես
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը Ադրբեջանի կառավարությունն...
Աղբյուր` Panorama.am
18:16
Զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը Էրդողանին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը․ Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
17:54
Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
Նարինէ Վարդանյանը, որ Գորիսի հաշվառման կետում որպես կամավոր է եղել, վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է արցախցիների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները
«Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն»։
Աղբյուր` Panorama.am
17:31
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուս փորձագետը Հայաստանի համար կանխատեսել է Ուկրաինայի ճակատագիրը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության դեպքում
Եթե Երևանը հօգուտ Վաշինգտոնի հրաժարվի Մոսկվայի հետ համագործակցելուց, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ ուկրաինական սցենարը:«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախից Հայաստան է եկել 230 հղի կին և հաշմանդամություն ունեցող 2000-ից ավելի անձ
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ
Հոկտեմբերի 2-13-ը Երևանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բուլղարիայում ռուսական մեքենաների մուտքի արգելք է սահմանվել
Բուլղարիայի տարածք ռուսական մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել այսօրվանից։ Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:25
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմում կան տուժածներ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թուրքիայից մեղադրում են արևմտյան պետություններին՝ ՌԴ-ի հետ երրորդ երկրներով առևտուր անելու մեջ
Արևմտյան երկրների մեղադրանքները, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, անհիմն են, եվրոպական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը
16:54 02/10/2023

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}