Տնտեսություն 12:00 11/12/2021 Հայաստան

Խոշոր արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ճակատագիրն անորոշ է

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2030 թ-ին արևային էներգիայի արտադրության բաժինը հասցնել 15 տոկոսի: Սակայն որքանո՞վ է այն իրատեսական կամ ի՞նչ ռիսկեր կան կառավարության   էներգետիկ քաղաքականության ոլորտում։

Առաջին խոշոր արևային կայանի կառուցում պետք է սկսվեր 2018-ին Գեղարքունիքի մարզում՝ Մասրիկ-1՝ 55 ՄՎտ  հզորությամբ։ Արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշախատանքները, դադարեցվել էր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատճառը  կապված է 2020 թվականի պատերազմից հետո անվտանգային խնդիրների հետ։

Panorama.am-ի հետ զրույցում Մեծ Մասրիկ համայնքի ղեկավարը հաստատում է, որ կայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Համայնքի ղեկավարը պատճառներից  տեղյակ չէ, ենթադրում է, որ եղանակային պայմաններն են։ Ասատրյանը միաժամանակ հայտնում է, որ որպես այդպիսին բուն կայանի կառուցման աշխատանքները չէր էլ սկսվել․

«Բայց  ի՞նչ կար, որ պետք է շարունակվեր, ոչինչ արված չէ։ Այլ կազմակերպություն 3 ՄՎտ է սարքում, դա է միայն»,- ասում է համայնի ղեկավարը։ Մեր ճշտող հարցին, թե դեռևս 55 ՄՎտ կայանի կառուցման համար  նախատեսված վայրն ամայի՞ է, ոչինչ չկա կառուցվա՞ծ, Ասատրյանը դրական պատասխան է տալիս։

Ստացվում է Կառավարությունը մեկ խոշոր ներդրումային ծրագրի գոնե հենքը չգցած, հիմա էլ բարձրաձայնում է ավելի հզոր՝ 200 ՄՎտ արևային կայանի կառուցման մասին։

Հիշեցնենք, որ օրերս՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվել է Կառավարության աջակցության համաձայնագիր: Դրանով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ «Այգ-1»-ը կառուցվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ-ին: Նշենք նաև, որ կառուցվելիք արևային կայանը լինելու է խոշորագույնը Հայաստանում։

Սակայն, փորձագետները Հայաստանում կառուցվող արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ են տեսնում։

էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է, որ էներգետիկայի ոլորտում ղեկավար պաշտոնները զբաղեցնողները մասնագետ չեն և չեն հասկանում ոլորտից։ Ըստ նրա՝ նույնիսկ մասնագետների դիտարկումներն ու առաջարկները հաշվի չեն առնվում, իսկ փոխարենը տեսնում են քայլեր, որոնք մեծ ռիսկեր են պարունակում և անվտանգության տեսանկյունից կարող են ճակատագրական լինել էներգետիկ համակարգի համար։ 

«200 ՄՎտ արևային կայանը կարող է ամբողջ հզորությամբ էներգիա արտադրել միայն այն ժամանակ, երբ արևի ճառագայթները 90 աստիճան թեքությամբ ընկնում են արևային մարտկոցի մակերեսի վրա։ Այդ պարագայում  կայանի տված հզորությունը կլինի 100 տոկոս։ Այդ արևային կայանների կառուցման նախագծով սահմանված չէ, որ դրանք պետք է ունենան արևային մարտկոցի օրական կարգավորման թեքության սարքավորում։

Բացի այդ, տարվա ընթացքում, օրինակ՝ աշնանն ու ձմռանն, ընդհանուր առմամբ, հզորությունները պակասում են։ Երբ սահմանած հզորությունը կայանը չի ապահովում, կամ 200-ի փոխարեն օրինակ արտադրում է 100 կամ 150 ՄՎտ , ապա դա ազդում է էներգահամակարգի ընդհանուր անվտանգության վրա։ Նման փոփոխությունները հաշվի առնելով և հնարավոր խնդիրերից խուսափելու համար պետք է լինեն պահուստային հզորություններ։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, որ արևային կայանների կողքը պետք է կառուցվի էլեկտրաէներգիայի պահեստավորման պահեստարաններ»,- նշում է փորձագետը։ 

Էդուարդ Արզումանյանի խոսքով՝ 200-Մվտ-անոց կայանն ամբողջ հզորությամբ աշխատում է ամռանը կամ ցերեկվա ժամերին։ Այդ ընթացքում 200 ՄՎտ-ից 100-ը տալիս է համակարգին, իսկ մյուս 100-ը կուտակվում է պահեստարաններում. «Արդյունքում, եթե երեկոյան ժամերին արև չի լինում կամ վատ եղանակային պայանների դեպքում ամբողջ հզորությամբ չի գործում, պահեսատարանից կուտակված էներգիան ուղղորդվում է դեպի համակարգ։ Այս պարագայում համակարգը ցնցումների չի ենթարկվում, հակառակ դեպքում դա կարող է ազդել կայանի անվտանգության վրա՝ բերելով մեծ արհավիրքների»։

Նա  ընդգծում է՝ ամբողջ աշխարհում կարևորվում են էներգետիկ ոլորտին առնչվող անվտանգային հարցերը, սակայն մեզանում, երբ հարց է բարձրացվում, ապա ստանում են հետևյալ պատասխանը․

«Երբ ես այս խնդրի մասին բարձրաձայնեցի քննարկումներից մեկի ընթացքում, ասացին, որ դա գինը 20-30 տոկոսով բարձրացնում է և այդքան գումար չկա։ Եթե այսօր փող չունես, եղբայր, ապա վաղը Հայաստանն ես առանց էներգիա թողնելու։ Էներգետիկ վթար կարող է լինել, որովհետև էներգետիկայի անվտանգության համակարգը պետք է լինի հուսալի։ Այն հատկապես կարոևոր է  արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ժամանակ։ Եթե այս խնդիրները հաշվի չառնվեն, ապա վաղը կունենանք մեծ տոկոսով անհուսալի էներգետիկ համակարգ»։

Էներգետիկ ոլորտի փորձագետը նշում է՝ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, որոնք գաղափար չունեն ոլորտից․«Ցավալին այն է, որ մասնագետների կարծիքը և դիտարկումները հաշվի չեն առնվում ղեկավարների կողմից»։

Նշենք, որ արևային էներգիայով հարուստ է այն երկիրը, որը հասարակածին ավելի մոտ է գտնվում։ Իրանն ավելի մոտ է հասարակածին, քան  Հայաստանը։ Չնայած այս հանագմանքին, իրանական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանով։ Բիզնեսի տեսանկյունից պայմանները գուցե բարենպաստ են՝ ավելի քիչ ներդրում, ավելի մեծ  եկամուտ։ Բացի այդ, էներգետիկ համակարգի  անվտանգության ապահովման համար էլ հավելյալ ջանքեր և միջոցներ չեն պահանջվում, քանի որ չկա պահանջատեր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}