Իրավունք 11:24 13/12/2021 Հայաստան

«Իկրայի գործով» Փաշինյանի թիկնազորի նախկին պետին այսօր բերման են ենթարկելու դատարան

«Իկրայի գործով» այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր (դատական նիստերի 7-րդ դահլիճ) բերման են ենթարկելու Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետին։

«Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետն անընդհատ հրաժարվում էր դատարան գալ, գրավոր դիմել էր դատարանին՝ առաջարկելով իրեն չանհանգստացնել, բայց դատարանը կայացրեց բերման ենթարկելու մասին որոշում։ Հույս ունենք, որ այսօր այդ անձը դատարան ներկայացվելու է, նրա ցուցմունքներն ենք լսելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա չի ցանկանում քննարկման առարկա համարել այն տարբերակը, որ թիկնազորի պետը կարող է չներկայանալ։

«Ունենք դատարանի որոշում, խոսքը չի վերաբերում այդ անձի նկատմամբ քրեական հետապնդմանը, խոսքը դատարանի նկատմամբ հարգանք դրսևորելու մասին է»,- նշեց նա։

Հարցին, արդյոք դատարանի վրա կա՞ ճնշում, գործին կա՞ միջամտություն, Մելիքյանը պատասխանեց, քանի որ վարույթի փուլում է գործը, էթիկայից դուրս է համարում հարցին պատասխանելը։

«Մենք ակնկալում ենք, որ կունենանք իրավաչափ ու արդարացի դատավճիռ»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործով որպես ամբաստանյալ անցնում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն»։ Դատավորը Արտուշ Գաբրիելյանն է։

Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»:

Սրա վերաբերյալ նաև քաղաքացիական գործ կա, որից բխեց նաև կարգապահական վարույթը դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։ Նրան հայտարարվեց խիստ նկատողություն այդ գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝  Շուշան Փաշինյանը և նրա ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դիմել են դատարան զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջով։Հայցն այս տարվա հունիսին մերժվել է։Շուշան Փաշինյանը դիմել է վերաքննիչ դատարան, հայցը բավարարվել է, գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության։ ԱԴրանից հետո դեկտեմբերի 2-ին Նարեկ Սամսոնյանն է դիմել Վճռաբեկ դատարան գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:35
Մասիսում այսօր 9 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
12:30
Սեքսոպաթոլոգ. Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Այսօր մարդիկ ավելի քիչ սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում Պարադոքսալ է այն փաստը, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
Արցախէներգո ՓԲԸ-ն հայտնում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:11
«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան
Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմել է երկու...
Աղբյուր` Panorama.am
11:58
Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյան
«Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ և այն արհավիրքը, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել
Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների...
Աղբյուր` Panorama.am
11:36
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն...
Աղբյուր` Panorama.am
11:25
Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ մինչ այդ Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ձեզ տեղն է. Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին
«Թուրքիայում երկրաշարժ է, Թուրքիայում աղետ է։ Նույն Թուրքիան, Կնյազ Հասանովի հայրենակիցներին երեկ չէ առաջին օրը գնդակոծում էր Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
11:10
Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում և պատրաստ է օգնություն ուղարկել միայն այն շրջաններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
11:02
Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 43 նախագիծ, որից զեկուցվող է միայն 3-ը: Մինչև կառավարության նիստի մեկնարկը e-gov.am...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ֆրանսիացի ժանդարմներ են գալու Հայաստան, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն հավատում. Արթուր Խաչատրյան
Խաչատրյանի ելույթի ավարտից հետո՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ, իրոք, ճիշտ ենք անում»։
Աղբյուր` Panorama.am
10:30
«L'oreal»-ին մեղադրել են քաղցկեղ առաջացնող կոսմետիկա վաճառելու մեջ
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ տասնյակ ամերիկուհիներ հայցեր են ներկայացրել երկրի դատարաններ «L'Oréal»-ի և կոսմետիկ այլ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հրդեհ Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում
Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. Փաստաբան
Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.  «Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել։ ԲԴԽ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Վահան Տերյանի ծննդյան օրն
«Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։... Սա է բանաստեղծի իսկական անմահությունը»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական...
Աղբյուր` Panorama.am
09:45
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հատնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում պետական պաշտոնյաները պետության նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ամենաշատն է աղաղակում պետական ինստիտուտների կայացման...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». ՄԻՊ-ը նոր ԺՊ ունի՝ Հրանտ Ջիլավյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» եվրոպացիների առջև
«Փաստ» թերթը գրում է. «Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Իշխանությունները հատկապես ծախսային մասով իրականացնում են անարդյունավետ քաղաքականություն
«Փաստ» թերթը գրում է. «Տնտեսագետները պարբերաբար նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունները հատկապես ծախսային մասով...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ երբեմնի մտերմությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը ՔՊ-ի 71 հոգանոց...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը` Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Փաշինյանի իշխանությունը պարզապես «տեսարան է ապահովում». Աղմո՛ւկ է պետք
«Փաստ» թերթը գրում է. «Հին Հռոմի կարգերի ու բարքերի անկումը երգիծաբան Յուվենալիսը հակիրճ բանաձևել է՝ «Հաց և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Թուրքիան մեր թշնամին է, բայց դու պետք է պահես մարդկությունդ». Հարցում
14:25 08/02/2023

«Թուրքիան մեր թշնամին է, բայց դու պետք է պահես մարդկությունդ». Հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}