Հասարակություն 12:23 13/12/2021 Հայաստան

Հայրենադարձված ռազմագերին հարցադրումներ է անում ու սպասում պատասխանների

2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված 62 շիրակցիները 44 օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել մարտերին, մասնակցել Ջրականում ընթացող ռազմական գործողություններին, ապա վերադարձել Շիրակի մարզի Ոսկեհասկ կոչվող մոբիլիզացիայի զորքեր։

Պատերազմն ավարտվել էր ու շաբաթներ անց կրկին հրաման են ստացել նոյեմբերի 27-ին դուրս գալ ու ուղևորվել Լաչինի (Բերձորի) հատված, որտեղ պետք է հերթափոխ կատարեին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է հայրենադարձված ռազմագերիներից Սոկրատը (անունը փոխված է), որը ևս գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մանվելի հետ միասին (անունը փոխված է)։ Վերջինիս հետ զրույցը «Փաստինֆո»-ն ներկայացրել է դեկտեմբերն 10-ին։

Սոկրատի հետ զրույցը ևս նպատակ ուներ հնարավորինս վերականգնել դեկտեմբերի 13-ի իրադարձությունները. Ինչպես կորցրեցինք երկու գյուղ ու ինչպես ստացվեց, որ մի ամբողջ գումարտակ գերեվարվեց։

Ճանապարհ՝ դեպի Խծաբերդ -Հին Թաղեր

Պատերազմից հետո շիրակցիները ծառայությունը պետք է անցկացնեին Լաչինում, սակայն հետագայում պարզել են, որ փոփոխություն է եղել։ Հրամանատարը հայտնել է, որ 100 հոգանոց խմբին ուղեկցում են այլ վայր և մարտական հերթափոխ պետք է իրականացնեին Խծաբերդ-Հին թաղերի շրջանում։ Ասում է՝ կոնկրետ մարտական գործողությունների պլանին ծանոթ չէին, ոչ էլ տեղամասին։ Տեղյակ էին միայն, որ նշված վայրում պետք է կատարեին մարտական հերթափոխ։ Թե ով և ինչպես է որոշել, որ հենց իրենք պետք է առանց տեղանքին ծանոթանալու հենց նշված վայրում իրականացնեին հերթափոխը՝ մեր զրուցակիցը չգիտեր։

«Փոխել ենք Արցախի ինչ- որ Մոբի։ Տեղամասը գտնվում էր ծովի մակարդակից 3000-ից ավելի մետր բարձրության վրա։ Ինչքան  հնարավոր էր բարձրացել ենք «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ  դրանից հետո ոտքով  ենք շարունակել ճանապարհը։ Գիշերն ենք հասել դիրքեր, որտեղ հրամանատարը տեղակայել է մեզ։ Նրան առաջին ու վերջին անգամ տեսել ենք այնտեղ։ Ասել է՝ «դուք գտնվելու եք այս դիրքում, հետագա գործողությունների համար կկապվեմ ձեզ հետ»,- պատմելը Սոկրատը՝ նշելով, որ այդ դիրքերում տեղակայվել են 62 հոգով։ Հրամանատարը խոստացել էր վերադառնալ մյուս 38  հոգուն տեղավորելուց հետո, սակայն էլ չեն տեսել նրան։

Գերությունից վերադարձածը հիշում է՝ դիրքը կահավորված չէր, չեն եղել խրամատներ, այլ միայն մի  քանի հատ վրան։ Հարմարությունները փորձել են ստեղծել  տղաները՝ իրենց հնարավորությունների սահմաններում։

«Չունեինք ոչ մի բան։ Մեզ հետ բարձրացրած սնունդն է եղել, որից մի հինգ օր օգտվել ենք, ջուր չենք ունեցել, հետո արդեն կապվել ենք  հրամանատարի հետ և  ինքը տեղ է նշել, որտեղից գնացել ենք սնունդ ենք բերել, բայց դա եղել է արահետ՝ անտառի միջով՝ 15-20 կմ»։

Տարածքը հանձնված է, պետք է դուրս գանք

Տարածքում հերթափոխ իրականացնողները ոտքով ու ձիով մի քանի ժամ ճանապարհ  են անցել, որ 2-3 օրվա համար սնունդ բարձրացնեին։ 17 օր գտնվել են նույն տեղում՝ նայած խոստացել էին, որ 15 օրից նրանց փոխարինելու են գալու, իսկ  արմավիրցիներից տեղեկացել էին, թե ժամանակ է դրված՝ դիրքը հանձնելու համար։

«Մենք 100 -ով էինք գնացել, բայց 38-ը ուրիշ տեղ է գնացել։ Մեզնից վերև  գտնվում էին Արմավիրի ՄՈԲ-ի զորքերը։ Խոսակցություն է եղել, որ մենք պետք է մինչև ժամը 17։00-ը լքենք տարածքը, որովհետև հանձնված է, պետք է դուրս գանք, գալու են տարածքը վերցնեն։ Մինչև այդ փորձել ենք հրամանատարի հետ կապվել, ասել է՝ «տենց բան  չկա, հանգիստ մնացեք, հեսա գալու են ձեզ հերթափոխեն»,- պատմել է հայրենադարձված ռազմագերին։

Սոկրատը ևս վերահաստատել է մյուս ռազմագերու խոսքերը՝ ունեին հրաման չկրակելու, ինչ դեպք էլ լիներ, քանի որ հրադադարի պայմանագիր էր կնքվել։

«Անմիջական հրամանատարից ունեինք հրաման՝ Ղազարյան Արսենից, որ ինչ դեպքում էլ լինի, չպետք է կրակենք, որովհետև իրենք գալու են ռուս խաղաղապահների հետ, եթե ինչ- որ հարց լինի՝ «մեզ տեղյակ պահեք, մենք կկապվենք՝ հարցի լուծումը կտանք»»,- հիշում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ հակառակորդի տեղաշարժը նկատել էին, անգամ հարազատներն էին զանգում հետաքրքրվում, թե արդյոք  շրջափակման մեջ չեն։ 

«Արդեն ինչ- որ խոսակցություններ կային, անընդհատ զանգում էին ու հարցնում ՝ դուք շրջափակման մե՞ջ եք գտնվում, ասում էինք, նման բան չկա։ Բայց տեսնում էինք տեղաշարժերը, որ  քիչ-քիչ մոտենում էին մեզ, բայց ծնողին չես կարող ասել, որ տենց բան կա։ Դե որքան հնարավոր է՝ տեսնում էինք տեղաշարժը։ Բարձր էինք գտնվում ու մառախուղ էր։ Որքան տեսանելիությունը պարզ էր՝ նկատել էիք»։

Գերեվարվածներ և զոհեր՝ Արմավիրի ՄՈԲ-ում

Հադրութի երկու գյուղերը կորցնելու օրը դիրքերից մեկում եղել էր դիմադրություն ու հայ զինծառայողներից փորձել էին կանխել թշնամու առաջխաղացում, որի հետևանքով 9 հայորդի զոհվել էր։ Հայրենադարձված  երկու ռազմագերիների հետ զրույցում հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ մի դիրքում կազմակերպվել էր դիմադրություն, իսկ մյուսում՝ ոչ, ինչին ի պատասխան տղաները  պնդեցին, որ իրենց հերթափոխի ժամանակ կրակոցներ չեն եղել ու այն տեղանքում, որտեղ ծառայություն են իրականացրել կրակոցների ձայներ չեն լսել։ Մանվելի փոխանցմամբ՝ դեպքի մասին իմացել են արդեն գերության մեջ՝ Բաքվում, որ  Արմավիրի ՄՈԲ-ի դիրքերից մեկում  կրակոցներ են եղել։

«Արմավիրի մոբիլիզացիայի դիրքերից մեկում է եղել, կրակոցները մեզ մոտ չեն լսվել ու այդ մասին տեղեկություն ստացել ենք արդեն գերեվարվելուց հետո։ Իմացանք, որ ունեցել են  9 զոհ, երկուսը՝ գերեվարված։ Նրանք մեզ հետ Բաքվի բերդում են եղել, հետ են եկել մեզանից շուտ»,- ասել է Մանվելը՝ նշելով, որ նրանց  մեկ անգամ է տեսել Բաքվի բերդում ու չի կարողացել զրուցել՝ իմանալու համար, թե ինչպես են արմավիրցիները գերեվարվել. «Հոկտեմբերյանի մոբիլիզացիայից երկու հոգի կային Բաքվում, որ մեզանից երկու-երեք ժամ առաջ էին գերեվարվել»։

Իջեք դիրքերից, ինչ հնարավոր է վերցրեք՝ մենք ձեզ կսպասենք...

Շարունակելով զինակցի խոսքը՝ Սոկրատը նշեց, որ  դիրքերի վերևում հերթապահողներից լսել էին մինչև ժամը 5-ը դիրքից  դուրս գալու մասին, բայց 62 շիրակցիները չեն շտապել լքել տարածքը, կապ են հաստատել հրամանատարության հետ, որոնք նախ վստահեցրել են, որ չկա նման բան, իսկ ավելի ուշ արդեն հրաման են ստացել  իջնել դիրքերից ու հանդիպել ճանապարհին։

«Ղազարյանից հրաման է եղել 4.30-5-ի կողմերը, որ «դուք իջեք, վերցրեք ձեր հետ ինչ հնարավոր է։ Կոնկրետ տեղ է նշել, որ այդ տեղում մեզ կսպասի, որ մենք տուն ենք գնալու, բայց մինչ դա խոսակցություն է եղել, որ պետք է գան հերթափոխի։ Մեր՝ այնտեղ գտնվելու 12-13-րդ օրը խոսել ենք իր հետ, որ մոտենում է հերթափոխը, ինքը ասել էր, որ 15 օրից կփոխարինեն, բայց հնարավոր է մեկ, երկու օր ձգձգվի, մինչև իրենք գան տեղ հասնեն՝ ասել ենք կսպասենք։ Այդ ընթացում ոչ ոք չի եկել հերթափոխի, իսկ  17-րդ օրն ասում էր դուրս եկեք, գնում ենք տուն։ 62 հոգով, անտառների միջով՝ 2-3 ժամվա ճանապարհ էր, իջանք, գնացինք հասանք այն տեղամասը, որ նշել էր, բայց այնտեղ  չենք տեսել Ղազարյանին, ոչ էլ մեզ սպասող ինչ-որ մարդու»,- հիշում է մեր զրուցակիցը ու, հաստատելով Մանվելը խոսքերը, նշում, որ  փորձել են կապ հաստատել Ղազարյանի հետ՝տեղեկանալու, թե ինչպես դուրս գան, ո՞ւր գնան, սակայն կապ հաստատել չի հաջողվել։

Ուղեկցողների փոխարեն հանդիպեցին Ադրբեջանցիներին

Պայմանավորված վայրում ոչ մեկի չհանդիպելով տղաները, ինչպես պատմել էր Մանվելը, որոշել են գնալ 32 հոգանց անձնակազմի դիրքի ուղղությամբ՝ մտածելով, որ համածառայակիցներին կհանդիպեն, սակայն այնտեղ արդեն նրանց դիմավորել են ադրբեջանցիները։

«Մեր տղերքից մեկը ձիով գնացել էր առաջ, որ ասեր օգնեն, որովհետև տղաներից կեսը չէր կարողանում քայլել, պալատկեքով էինք բերում։ Հասնելով այնտեղ, նրան բռնել էին։ Առաջացած տղերքից մի քանիսն էլ հետ եկան ու ասացին, որ ռուսերեն ու ադրբեջաներեն են խոսում։ Դե մենք էլ գիտեինք, որ  տարածքում կան ռուս խաղաղապահներ և հնարավոր է նաև  հակառակորդ։ Փորձեցինք բանակցությունների մեջ մտնել։ Ասացին՝ հիմա քանի՞ հոգի եք այստեղ, ասացինք՝ 30, պատասխանեցին, որ  պետք է լինեք 62 հոգի, սպասեք, հավաքվեք, նոր բանակցություն կանենք»։ Բանակցությունները շարունակվել են, երբ բոլորը հավաքվել են, որի ժամանակ արդեն ադրբեջանցիներն ասել են, որ  «ձեր մյուս տղերքը արդեն տուն են գնացել։ Դուրս են եկել տեղամասից, տեղյակ ենք, որ պետք է գաք, տուն գնաք, պետք է ռուս խաղաղապահները այստեղից ձեզ տանեն»։ Ավելի ուշ արդեն ասել են, թե ռուսները չեն կարող գալ, և իրենք պետք է ուղեկցեն  հայ զինվորներին ռուս խաղաղապահների մոտ ու, անվտանգությունից ելնելով առաջարկել են  թողնել զենքերն ու հեռախոսները, որոնք խոստացել էին վերադարձնել, իբր, ռուսների մոտ հասցնելուց հետո։ 

Բանակցություններն ավարտվեցին 62-ի ձեռքերի շղթայմամբ

Ըստ ականատեսի՝ տարածքում մութ էր՝ ժամը 10-11-ի սահմաններն էր, երբ հասել էին այդ տեղամաս։ Նկատել են վառվող կրակներ, որ հակառակորդի թիվը ավելին է, մոտ մեկ գումարտակ։

«Գումարտակը ունենում է 300-ց ավելի զորք։ Չես կարող մթության մեջ հաշվել, չհաշված այն, որ վերևում դիտարկումներ էին կատարվում, զգացել ենք, որ շրջափակման մեջ ենք ու ճանապարհ չունեինք դուրս գալու։ Միակ ելքը կամ բանակցություններով մեզ հանձնեին ռուսին, կամ սպանեին, ուրիշ տարբերակ չունեինք։  Զենքերը թողել ենք տեղում, գնացել կրակի մոտ, որոշ չափ սպասել ենք, տաքացել։ Ասացին, ռուսը այստեղ չի գալու, պետք է տանենք ուղեկցենք... »,- գերեվարման պատմությունը ներկայացնելով հիշում է Սոկրատը։ 

Ադրբեջանցիները, որոնց մոտ արդեն գտնվում էին 62 անզեն  զինծառայողները, պնդել են, որ դիմադրություն չպետք է լինի, եթե ինչ-որ բան նկատեն՝ 2-3 հոգու կսպանեն, ապա գիշերով նրանց տարել անհայտ ուղղությամբ։

«Ձեռքներս կապած էր, ոչ մի բան չես կարող անել՝ զենք էլ չունես։ Ուղեկցել են, տարել Լիսագորի մոտ ինչ-որ գոմեր կար, այնտեղ, պահել մինչև առավոտ։ Այնտեղից ուղեկցել են, ասել, որ «ճանապարհը անցանելի չէ, որ ռուսը գա, ձեզ նորից ուղեկցում ենք»։ Այդտեղից հասկացել ենք, որ ինչ-որ բան այն չէ ՝մեզ ուղեկցող զորքերն ավելանում էին։ Երբ  հասել ենք ինչ- որ գյուղ, հասկացել ենք, որ տուն չենք գնում, մեզ ռուսին չեն տալիս։ Նստել ենք Կամազները ու մեզ տարան Բաքու»։

Գերությունից վերադարձածի խոսքով, ճանապարհին ժամանակ կար սնունդ ու ջուր էին իրենց առաջարկում, ժամանակ կար՝ ոչ։ Ամբողջ քայլելու ընթացքում նրանց նաև տեսանկարահանում էին, ներկայացնում միայն այն, ինչ պետք է։ Իրենց ուղեկցող զորքը մեծաքանակ էր ու պարբերաբար փոփոխվում էր։

«Ադրբեջանցիները նկարում էին մեզ։ Չէին նկարում իրենց զորքին։ Բացի մեզ ուղեկցող զորքից, ամեն մեկիս երկու-երեք հոգով ուղեկցում էին, չհաշված դեմից, հետևից ու կողքերից ուղեկցող զորքը։ Չհաշված անտառների մեջ սպասում էին, մեզ միանում էին զորքեր, մինչև հանդիպելը ու մեզ Բաքու տանելը։ Իմ կարծիքով, եթե մենք նստեինք մեքենա սկզբից, ինչ-որ տեղամասով պետք է անցնեինք, որտեղ ռուսն էր գտնվելու։ Եթե ռուսը մեզ տեսներ՝ պետք է հարցներ՝ ո՞վքեր են այս մարդիկ ու կպարզվեր։ Իրենք ուզենային, կարող  էին ավտոներով տանել, բայց իրենց ձեռք չէր տալիս։ Պետք է ինչ- որ տեղ հասցնեին, որ նոր այնտեղից արդեն տանեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}