Տնտեսություն 12:41 14/12/2021 Հայաստան

Կառավարությունը գործում է միջազգային պարտավորություններին հակառակ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրով համաժողովին և իր ելույթում մասնավորապես ասել էր. «2021թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո 2021-2030թթ. համար Ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ»։

Վերոհիշյալ արտահայտության և ընդհանրապես կլիմայի գլոբալ փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ֆինանսական մեխանիզմների մասին Panorama.am-ը զրուցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի նախկին ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանի հետ:

Հարցին, թե մինչև 2030 թվականը 1990թ.-ի մակարդակի համեմատ ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով նվազեցնելու մասին գործադիրի հայտարարությունն արդյո՞ք հաղթահարելի նշաձող է՝ Գաբիրելյանը պատասխանեց. «Հարցադրումը զավեշտալի է, քանի որ ՀՀ կառավարության այդ հանձնառությունը իրականում նշանակում է հետևողականորեն  ավելացնել արտանետումները և ներկայիս տարեկան 10 միլիոն տոննայի փոխարեն  2030թ․-ին այն հասցնել 15 միլիոն տոննայի, այսինքն՝ 50%-ով ավելի։ Պարզության համար տեղեկացնեմ, որ 1990թ․-ին ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում կազմել են 25 միլիոն տոննա։ Այստեղից էլ «40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ արտանետումների նվազեցումը», որը հրամցվում է որպես հավակնություն, իրականում նշանակում է, կրկնեմ, այսօր առկա տարեկան 10 միլիոն տոննա ջերմոցային գազերի արտանետումն ավելացնել՝ հասցնելով 15 միլիոն տոննայի, այն դեպքում, երբ ճիշտ հակառակ խնդիրն է դրված։ «Նշաձողը» ուրիշ տեղ է։ Կառավարությունը հանձն է առել, որ 2050թ․-ի բնակչության մեկ շնչի հաշվով արտանետումները չեն գերազանցելու 2.07 տոննան։ Հարց է առաջանում, 2030թ․-ից հետո  ե՞րբ ու ինչի հաշվին է սկսելու նվազեցվել արտանետումները, որպեսզի 2050թ․ն այն հասցվի չեզոք՝ մեկ շնչի հաշվով 2.07 տոննայի»։

Panorama.am-ի դիտարկմանը, որ որպես նման միջոց գործադիրը հայտարարել է, որ մինչև 2050 թ. պարտավորվում է  ՀՀ անտառապատ տարածքները գրեթե կրկնակի ավելացնել՝ հասցնելով մինչև ՀՀ տարածքի 20.1%-ի և հարցին, թե հնարավոր է այն կյանքի կոչել՝ Արամ Գաբրիելյանն ասաց. «20.1% Հայաստանի Հանրապետության տարածքի օպտիմալ անտառապատվածության թիվն է։ Այն ամրագրված է վերը նշված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթում և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունը։ Ըստ ՀՀ կառավարության 22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ որոշման՝ նախատեսվում է մինչև 2030թ․ անտառապատել (նոր անտառներ հիմնել) 50 հազար հեկտարի վրա։

2050թ.-ին 20.1% օպտիմալ անտառապատվածությանը 35 տարում հասնելը միանգամայն իրատեսական էր ու հնարավոր, սակայն  դա իրականություն դարձնելու «հավանականությունը» չեմ կարող գնահատել, նկատի ունենալով, որ 2015թ.-ին այդ հանձնառությունը հայտարարելուց հետո անցել է 6 տարի, սակայն այդ ուղղությամբ, այսինքն 265 հազար հեկտար նոր անտառներ հիմնելու ջանքեր  չեմ նկատել։ Կարևոր եմ համարում նշել, որ անտառապատման ենթակա տարածքների միայն 30-35 %-ն են պետական անտառային ֆոնդի հողերը, մնացածը՝  համայնքային սեփականություն հանդիսացող հողեր են»։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգողը, գնահատելով կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման առումով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ֆինանսական ռիսկերը, ասաց, որ դրանք շատ բարձր են:

Նրա խոսքով՝ վերջերս հաստատած «Ազգային հարմարվողականության պլանով» (NAP) ներքին (Հայաստանի բյուջեից) ֆինանսավորում չի նախատեսված, այլ միայն արտաքին ֆինանսավորում է նախատեսած, որոնք կարող են տրամադրվել այդ բնագավառում գործող ֆոնդերից՝ (Օրինակ, Կանաչ կլիմայական հիմնադրամ, Հարմարվողականության հիմնադրամ և այլն)։

Ըստ Գաբրիելյանի՝ միայն արտաքին ֆինանսավարումը, անբավարար է կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացվելու) համար և ներքին ֆինանսավորումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ արտաքին ֆինանսավորումը սովորաբար տրամադրվում է որպես համաֆինանսավորում։

Բանախոսը նկատեց, որ իր դիտարկումը վերաբերում է նաև կլիմայի փոփոխության մեղմման նախագծերի ֆինանսավորմանը։

Հայաստանի համար կայուն ֆինանսավորման մեխանիզմների մասին հարցին՝ Արամ Գաբրիելյանը պատասխանեց. «Կայուն ֆինանսական մեխանիզմների տարբերակ սահմանվել է Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթով, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2015թ․-ին ու ներկայացվել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրներին՝ Փարիզյան համաձայնագրի ընդունման նախօրյակին որպես Հայաստանի պաշտոնական հանձնառություն։ Ըստ այդ փաստաթղթի Հայաստանում պետք է ատեղծվի երկու բաղադրիչներից կազմված ֆինանսական գործիք՝ «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» ձևաչափով, որի կապիտալիզացիան ապահովվելու է բնավճարներից (բնապահպանական ու բնօգտագործման), ինչպես նաև այսպես կոչված «ածխածնային բնավճարից» (Carbon taxsing): Երկրորդ բաղադրիչը հանդիսանալու է միջազգային ֆինանսավորումը, որը տրամադրվելու է հավելյալության (համաֆինանսավորման) տեսքով։ Ներկայացված գործիքը կապահովի կայուն ու մշտատև աճող ֆինանսավորումը ինչպես հարմարվողականության, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմման Հայաստանի հանձնառությունների կատարումը ու միաժամանակ՝ սոցիալ-տնտեսական զարգացումը։ Դժբախտաբար ՀՀ կառավարությունը չի շտապում այդ մեխանիզմը գործադրել, որը նախատեսված էր դեռ 2016թ․-ին»։

Panorama.am-ը գիտությունների թեկնածուից հետաքրքրվեց նաև Կանաչ պարտատոմսերի թողարկման հեռանկարի մասին՝ բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝ գլոբալ կլիմայական փոխություններին դիմակայելու և հարմարվողականության համատեքստում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից:

Արամ Գաբրիելյանը պատասխանեց, որ կանաչ պարտատոմսերի թողարկումը ունի հեռանկար, հատկապես որպես վերը նշված ֆինանսական մեխանիզմի հնարավոր բաղադրիչ։

«Այն փաստորեն բնապահպանությանը նպատակաուղղված փոխառության տարբերակ է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այն պարունակում է չարաշահումների ռիսկեր, հատկապես եթե դա չի ուղեկցվում հստակ, հուսալի ու թափանցիկ «Չափման, հաշվետվայնության ու հավաստագրման» (ՉՀՀ-MRV) համակարգով։ Այստեղ չեմ կարող զարմանքով չնշել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սկզբունքորեն դեմ է նույն այդ վերահսկման մեխանիզմի՝ ազգային MRV համակարգի ստեղծմանը»,-պատասխանեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի նախկին ազգային համակարգողը։

Զրուցեց Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրվել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}