Իրավունք 18:41 15/12/2021 Հայաստան

Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը

Քննչական կոմիտեն   հայտնել է, թե որ  հոդվածներով է մեղադրվում Մամիկոն Ասլանյանը և ներկայացրել մանրամասներ.

«2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել  2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ.Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

«Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, կազմվել և Մ.Ա.-ի կողմից ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:

Դրանից հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700  ՀՀ դրամով օտարել է:

Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-9 հասցեում գտնվող 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և իր կողմից կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հիշյալ հասցեներում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝  համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 ՀՀ դրամով այդ հողամասը ևս օտարել է:

Ավելին, մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մ.Ա.-ն պարտավոր լինելով հետևել համայնքային հողատարածքների՝ նպատակային նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել չնախատեսված վայրում և այլ գործառնական նշանակության հողամասում գերեզմանների կառուցումը՝ չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի տիկնոջ մայր Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում  հուղարկավորություններ իրականացնելու նպատակով. այն դեպքում, երբ Լոռու մարզպետարանի կողմից Մ.Ա.-ն տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:

Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մ.Ա.-ի հանցավոր գործողությունների արդյունքում՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրությունում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}