Հովհաննես Խաչատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
Կապանի երկրագիտական թանգարանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նույն համայնքի Աշոտավան բանավանում ծնված ու մեծացած Հովհաննես Խաչատրյանի լուսանկարը, որը զոհվեց ղարաբաղյան երրորդ պատերազմում։ Այսօր Հովհաննեսը կդառնար 21 տարեկան։
«Ճանաչե´նք և հիշե´նք մեր հերոսներին
Հովհաննես Խաչատրյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Կապանի Աշոտավան բանավանում: Հաճախել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել Կապանի պետական ճարտարագիտական քոլեջում: Երեք տարի սովորելուց հետո զորակոչվել է հայոց բանակ: Ծառայության է անցել Հադրութի առաջին պաշտպանական գնդում: Արմավիրի ռազմաուսումնական զորամասում գործուղումն ավարտելուց հետո ստացել է սերժանտի կոչրոմ և վերադարձել կրկին Հադրութ: Կարգվել է դիրքի ավագ:
2020 թվականի սեպտեմբերի 27- ի պատերազմը Հովհաննեսին ևս խլեց մեզանից։
Շրջափակումից դուրս գալով՝ ջոկատով հասել են Մարտունու շրջան, դիրքավորվել, ապա հետ շպրտել թշնամուն: Հովհաննեսը նշանակվում է դասակի հրամանատարի տեղակալ:
2020 թվականի նոյեմբերի 10-ին դիրքերի հրետակոծման ժամանակ Հովիկը և իր հրամանատարը զոհվում են:
Հովհաննես Խաչատրյանն իրեն այնպես է դրսևորել, որ նրա մասին հարգանքով էին խոսում հրամանատարները, ծառայակիցները:
Արցախի նախագահի հրամանագրով Հովհաննեսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Շնորհավո´ր ծնունդդ սիրելի Հովհաննես, խոնարհվում ենք հիշատակիդ առաջ: Հիշատակդ միշտ վառ է, հերո՛ս, իսկ սխրանքդ՝ անուրանալի»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ