Քաղաքական 11:53 17/12/2021 Հայաստան

ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը

«Հայաստանում թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնը հաճախ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ընդդիմությանը վիրավորելու համար և հակառակն էլ կա»,- ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Քրիստինե Գրիգորյանին դիմեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պայքարելու այդ երևույթի դեմ: 

Թագուհի Թովմասյանը նաև նկատեց, որ օմբուդսմենի թեկնածուն իր խոսքում լրագրողների հետ միասին համադրեց ատելության խոսքի երևույթը և նրան տեղեկացրեց, որ այն կայքերը, որոնք ատելության խոսք են տարածում, լրատվամիջոցներ չեն և այնտեղ լրագրողներ չեն աշխատում, այլ  ուղղակի տեղեկություններ են տարածում:

«Ես ուզում եմ, որ ատելության խոսքի նկատմամբ հասարակական և հանրային ոչ հանդուրժողականության վերաբերմունքը չտարածվի լրագրողների նկատմամբ, գոնե այն մենք չմատնանշենք, քանի որ շատ լավ գիտենք, որ կան հստակ կենտրոններից ուղղորդված կայքեր, որոնք լրագրողները չեն աշխատեցնում»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ իր տեսլականում ՄԻՊ-ին առընթեր ձևավորվելիք խորհուրդներում ներգրավելու է օնլայն հարթակների, լրագրության ոլորտի և քաղաքականության մասնագետների՝ ատելության խոսքի խնդրի համակարգային լուծումներ առաջարկելու համար:

ՄԻՊ թեկնածուն նաև հայտնեց, որ հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար պետք է վարքագծի կանոնների շուրջ կողմերի համախոհության մթնոլորտ ձևավորվի, և ընդհանուր կանոններ ձևակերպել:

Ներկայացնելով ՄԻՊ ի գործունեության հիմնական սկզբունքների մասին իր պատկերացումները՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց. «Շատերը կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտն իրապես կայացած քչաթիվ հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշպանության և ժողովրդավարության հակակշռի իր այն առաքելությունը, որը նախատեսված է Սահմանադրությամբ  և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում»,-հայտնեց թեկանծուն և ընդգծեց, որ այդ ինստիտուտի կայացման համար անուրանալի ներդրում են ունեցել Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը և Արման Թաթոյանը:

Գրիգորյանը նշեց, որ պաշոնի բերումով աշխատում է ՄԻՊ-ի գրասենյակի հետ և կարող է ասել, որ այնտեղ նվիրված և պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված:

Շեշտելով, որ ոստիկանության մասով խնդիրները տարբեր են՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց. «Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինեն խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքներն իրացնելու համար պայմաններ ստեղծելու գործելակերպերի ապահովումը»:

Նրա խոսքով՝ Ոստիկանությունը պետք է ստանա լավորակ մասնագիտական պատրաստություն ու հմտություն իր այդ գործառույթը հավուր պատշաճի իրականացնելու համար:

«Անձանց ոստիկանության համակարգում բերման ենթարկելու պահանջի հստակ ներկայացման խախտումը մատնանշելու և հաջորդիվ գործընթացներում այլ ընթացակարգային երաշխիքներ ապահովելը` ոստիկանության աշխատանքի բարելավման ուղղությունն է»,- ասաց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն և նկատեց, որ այն շարունակվող համակարգային խնդիր է, որում համոզվել է նախկին օմբուդսմենների զեկույցներն ընթերցելիս:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:42
Պիպոյանը՝ տեսչական մարմնի մասին. Խայտառակության մասին բաց գրառում
Արձագանքելով  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությանը՝  «Իրազեկ և...
Աղբյուր` Panorama.am
15:35
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  օգոստոսի 8-14-ը, կատարվել է ընդհանուր 6829  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ռոբերտ Քոչարյան. Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Անհետ կորածների թիվն ավելացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո անհետ կորածների...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
15:07
Wildberries-ի հաճախորդները բողոքում են
Wildberries առևտրային հարթակից օգտվող քաղաքացիները մասայաբար բողոքում են ընկերությունից, որը առանց զգուշացնելու 1000 ռուբլուն համարժեք տուգանք է...
Աղբյուր` Panorama.am
14:57
Եգիպտոսի ղպտիական եկեղեցում հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Եգիպտոսում առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Associated...
Աղբյուր` Panorama.am
14:50
Բժշկի խորհուրդը. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում
Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով։
Աղբյուր` Panorama.am
14:25
2 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: ԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր
Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրմալուի տարածքում անհետ կորածների թվում կա Իրանի քաղաքացի
Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո  հրդեհաշիջման և...
Աղբյուր` Panorama.am
13:56
Պուտինը ցավակցություն է հայտնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել  երևանյան առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու...
Աղբյուր` Panorama.am
13:13
Պայթուցիկ սարքերի մասին կեղծ ահազանգերի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախօրեին, օգոստոսի 14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սյուները պետք է վնասազերծենք, փլատակում հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում. նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեխնիկայի համալրում...
Աղբյուր` Panorama.am
12:57
Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
Սուրմալու առևտրի կենտրունում տեղի ունեցած պայթյունից մեկ օր անց փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ինչպե՞ս է փոխվել սննդամթերքի արժեքն աշխարհում
Չնայած բերքահավաքի սեզոնին, աշխարհի շատ երկրներում թանկացումներ են նկատվում, այդ թվում՝ պարենային ապրանքների։ Picodi.com-ի վերլուծաբանները...
Աղբյուր` Panorama.am
12:18
Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ
Երևանի խանութներում քաղաքացիները նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։ Տնտեսվարողն այն աստիճան է...
Աղբյուր` Panorama.am
11:43
Արտակ Զաքարյան. Աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը
ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային,...
Աղբյուր` Panorama.am
11:34
ԱԱԾ. Վերահսկվում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Արայիկ Մկրտումյան. Հենց հիմա մեր երեխաները փլատակներում են
«Մեր երկու երեխեքը՝ ախպորս աղջիիկներն այստեղ են հենց հիմա։ Ախպորս հղի կինը այստեղ է»,-ձեռքով ցույց տալով Սուրմալու առևտրի կենտրոնում...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 402 դրամ: Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի դեպքում ամենացածր...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին։ Մեկ հոգի տեղում մահացել է։ Ոստիկանության փոխանցմամբ, օգոստոսի 14-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Բրիտանական ընկերությունների գրեթե երկու երրորդը տուժել է պատժամիջոցների հետևանքներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայում հատուկ...
Աղբյուր` Panorama.am
10:38
Պայթունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է. ԱՆ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  6 մարդ մահացել է: Առողջապահության նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն: Նրան ուղեկցել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տիգրան Աբրահամյան. Պայթյունից հետո աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար պետք է շտաբ ձևավորվի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Պայթյունի հետևանքով 6 զոհվածներից երկուսի ինքնությունը պարզված չէ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի և 21...
Աղբյուր` Panorama.am
09:25
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, 18-ին էլ փնտրում են. ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
09:00
Երկրի վրա ավելի քան 740 մլն մարդ տառապում է ականջներում մշտական աղմուկից
Եվրոպացի հետազոտողները պարզել են, որ աշխարհում ավելի քան 740 մլն մարդ տառապում է տիննիտուսի տարբեր ձևերից՝ ականջներում մշտական  զնգոցից կամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}