Իրավունք 10:53 22/12/2021 Հայաստան

Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան

Վարչական դատարանը մերժել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացրած բողոքը Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Այս մասին լրագրողներին ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատական իշխանությունն այս դեպքում իր բարձունքին չեղավ, չկանգնեց քաղաքացու քվեի կողքին։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ժամանակ, փաստորեն, քաղաքացիների կամքը չի իրականացվում և դատական իշխանությունն էլ իր այս վճռով  չպաշտպանեց քաղաքացու քվեն»,- հավելեց փաստաբանը։ 

Նա նշեց, որ վարչական դատարանը նման գործերը 5 դատավորի կազմով է քննում, դատավորներից մեկի մոտ կա հատուկ կարծիք. «Ենթադրում եմ ի օգուտ «Միասնական Վարդենիսի» է։ Իմ կարծիքով, դատարանը գտել է, որ հայցը ենթակա էր բավարարման, այսինքն մի դատավոր ամեն դեպքում ավելի անկախ է գտնվել ու փորձել է ինչ-որ կերպով աջակցել տեղական ինքնակառավարման  ձևավորմանը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացմանը»։

Նա մանրամասնեց, որ «Միասնական Վարդենիսը» վիճարկել էր 21 Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՔՊ-ին 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքին 10 և «Միասնական Վարդենիսին» 4։ Ըստ նրա, մինչև այդ՝ դեկտեմբերի 5-ին, արդյունքներն այլ կերպ էին բաշխված՝ «Միասնական Վարդենիսն» ուներ 5,  «Ահարոն Խաչատրյան» դաշինքը 10, իսկ ՔՊ-ն 12 մանդատ։

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ընտրության նախնական արդյունքները «Միասնական Վարդենիս» դաշինքի կողմից չէին բողոքրվել, քանի որ արդյունքները, ըստ էության, ձեռնտու էին, նույնիսկ եթե կային որոշակի խախտումներ։

«Մենք գտել ենք, որ արդյունքները բավարար են, անկախ նրանից՝ խատումներ կային, թե ոչ։ Դրանից հետո ՔՊ-ն միջնորդում է  վերահաշվարկ իրականացնել։ 6 տեղամասում իրականացվում է  վերահաշվարկ, որի արդյունքում 1 ձայն ավելացվում է։ Վերահաշվարկի ընթացքից տասնյութերեր կան, կարելի է տեսնել, որ այնտեղ կան քվեաթերթիկներ քվեարկված ՔՊ օգտին, որոնք ի սկզբանե տեղամասային հանձնաժողովները համարել էին անվավեր, բայց վերահաշվարկի արդյունքում տարածքային հանձնաժողովը որոշում է, որ դրանք վավեր են։  Նույնիսկ մեկ քվեաթերթիկ պատռված էր, այսինքն անվավերությունն ակնհայտ էր, որ տեղամասային հանձնաժողովը պատռել էր։  Այսինքն, տեղամասային հանձնաժողովը ճանաչել է անվավեր, վերահաշվարկի արդյունքում տարածքային հանձնաժողովի կողմից դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ընդհանուր մոտ 19 քվեաթերթիկ նման թերություններով մատնանշել էին վարչական դատարանին։ Միջնորդությունը բավարարվել էր, դատարան էին տարվել քվեաթերթիկներով պարկերը, ներկայացվել անվավեր քվեաթերթիկները։

«Սրանից հետ թե դատարանն ինչպես է մեր հայցը մերժում, ինչպես է արդարացնում դատարանը տարածքային հանձնաժողովի քայլը, դեռ չգիտեմ, պետք է կարդամ որոշումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ այս  տեսակ գործերը քննելիս վարչական դատարանի որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բողոքարկման հնարավորություն չունեն։

«Իրավական մասը մի կողմ դնենք, մեր հայցը մերժեց, բայց եթե խորքային դիտում ենք, ինչ է կատարվում. այսօրվա իշխանություններն ամեն ջանք գործադրելով, տեղական ինքնակառավարման ձևավորման պրոցեսում ամեն ինչ անում են, որպեսզի կամ անցնի իր թեկնածուն, եթե իր թեկնածուն չի անցնում, խոչընդոտել  տեղական ինքնակառավարման ձևավորման պրոցեսներն այնպես, որպեսզի ոչ իշխանության ներկայացուցիչները չդառնան համայնքի ղեկավար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վարդենիսի դեպքում այս օրինակն ակնհայտ է։

«Ինչ սկզբանե ինչպես էր՝ 10, 5 և ՔՊ-ն՝ 12,  այսինքն 15/12, բավականին լավ  բալանսավորված վիճակ էր։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը «Միասնական Վարդենիսի» հետ հուշագիր ուներ, որ համատեղ են գործելու։ Հստակ կար 15 մանդատ։ Հիմա ի՞նչ է անում իշխանությունը։

Վերահաշվարկի ապօրինի  արդյունքներով մեկ ձայն խլում է  դաշինքներից, դառնում է 14, խլած մանդատ տալիս են ՔՊ-ին,  դառնում է 14/13։ Նորից ոչ իշխանական ուժն ավելի շատ քվե ունի։ Հաջորդ քայլով ի՞նչ են անում։ Կալանավորում են «Միասնական Վարդենիս» դաշինքի համար մեկ թեկնածուին, որպեսզի չկարողանա մասնակցի ավագանու առաջին նիստին և լինեն ձայները 13/13, չընտրվի համայնքի ղեկավար»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:23
Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է. Աշոտյան
«Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար»։
Աղբյուր` Panorama.am
20:17
Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր հարատև խաղաղության մեջ տեսնել ԼՂ-ն, որ իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}