Քաղաքական 15:05 22/12/2021 Հայաստան

Հայկ Մարությանն անձնիշխան համակարգից դուրս է. Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու իշխանության քայլերը չի կապում վատ կառավարման, ենթադրյալ կոռուպցիոն խոսակցությունների հետ։ Ըստ նրա, դա ընդամենն առիթ է։

«Պատճառը դա չէ։ Եթե պատճառը չլիներ, հավատացեք, այդ հնարավոր կոռուպցիայի վրա ոնց աչք էին փակել, հիմա էլ կփակեին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը։

Նա ընդգծեց, որ կա խնդիր. «Հայաստանում վերջին երեք տարում ձևավորվում է անձնիշխան կառավարման համակարգ։ Այսինքն կառավարման բոլոր մարմինները, որոնք քիչ թե շատ կշիռ ունեն, պետք է գտնվեն մի համակարգի մեջ, պայմանական անվանենք ուղղահայացի մեջ, որը պետք է սպասարկի մեկ մարդու քաղաքական շահերը։ Հասկանալի է, թե ով է այդ մեկ մարդը»,- նշեց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա, կարևոր չէ, դա կլինի, օրինակ, Ֆուտբոլի ֆեդարացիան, որը ՀԿ է, բայց ազդեցության ունի՝ ֆուտբոլի երկրպագուները բավականին շատ են, դատական համակարգը, որը ենթարկացնելու համար հատուկ օպերացիայի միջոցով  այնտեղ նշանակվեց նախկին պաշտոնյան, Երևանի պետական համալսարանը, որի ռեկտորին հանեցին ու բազմաթիվ չարչարանքներից հետո նշանակեցին իրենց թեկնածուին, ՏԻՄ մարմինները, որի դեպքում էլ թեև ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ է տարել, բայց «իրավապահ ուժերով» փոխում են ընտրության արդյունքները։

«Գործադիր, օրենսդիր մարմիններն այդ համակարգի մեջ են, միակ մարմինն այս պահի դրությամբ, որն այդ համակարգից դուրս է, Երևանի քաղաքապետն է, ոչ թե ավագանին։ Բնականաբար, այդպես չէր կարող շարունակվեր, պետք է մտցվեր այդ անձնիշխան համակարգի մեջ, ինչն այս պահին, առիթն օգտագործելով վատ կառավարման, ենթադրյալ կոռուպցիոն խոսակցությունները, փորձում են իրականացնել։ Կհաջողի, թե ոչ, չեմ կարող ասել։ Հնարավոր է հաջողվի և այդ համակարգը նույնպես կմտցվի մեկ մարդու ենթակայության տակ»,- ասաց քաղտեխնոլոգը։ 

Ինչո՞ւ է պետք Երևանը։

Երևանն ամենախոշոր համայնք է, ինչը, ըստ Ա. Բադալյանի, նշանակում է, ոչ միայն մեծ բյուջե ունի, խնդիրն այս պահին փողի պահը չէ, չնայած դա էլ է կարևոր, խնդիրն այն է, որ վարչական բավականին մեծ ռեսուրս է։

«Երևանում է կենտրոնացած բնակչության կեսը, վարչական ռեսուրսի կեսից ավելին։ Այդ իսկ պատճառով Երևանի վրա հսկողությունն ունի շատ մեծ նշանակություն։ Եթե դա հաջողվում է, կարող ենք ասել՝ Հայաստանի ողջ կառավարման համակարգը՝ օրենսդիր, գործադիր, դատական, ՏԻՄ մարմինների մեծ մասը, ազդեցիկ ՀԿ-ներ,  կրթական հաստատություններ, անցնում են մեկ մարդու իշխանության տակ»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ դա ինքնանպատակ չէ, պետք է խնդիրներ լուծի։

Իսկ խնդիրը, քաղտեխնոլոգի դիտարկմամբ, սահմանադրական բարեփոխումներն են ու պետական կառավարման համակարգը փոխելը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներն արագացրել է, ինչը նշանակում է, որ  Երևանի վարչական ռեսուրսին տիրապետելուց հետո շատ արագ Հայաստանում կգրվի սահմանադրության նախագահական կամ կիսանախագահական նոր ձևը ու կսկսվի, ամենայն հավականությամբ, հանրաքվեի գործընթացը։

«Հանրաքվեում հաջողության հասնելու գրավականներից մեկը Երևանի ենթակա քաղաքապետ ունենալն է։ Սա է ողջ ծրագիրը։ Իսկ Հայկ Մարությանն արդեն իրենց թիմից չէ, իրենց  հիմա պետք է մեկը, ով լինի թիմից»,- ասաց Ա. Բադալյանը։

Նրա խոսքով, այս ամբողջ գործընթացում Երևանի ավագանին կենսական նշանակություն ունի, անհանդուրժելի կլինի, որ Երևան համայնքի ղեկավարը չլինի իրենց ներկայացուցիչը։

«Սահմանադրական բարեփոխումներից հետո կսկսվի նախագահական ընտրապայքար, բնականաբար, Երևանի վարչական ռեսուրսը՝ համատիրություններ, դպրոցի, մանկապարտեզների տնօրեններ, սոցիալական տարբեր ծառայություններ, հիմնարկներ, որոնք ենթակա են Երևանի ղեկավարությանն, ընտրողների մեծ խմբի վրա ազդելու գործիք է»,- ասաց Արմեն Բադալյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}