Իրավունք 09:09 23/12/2021 Հայաստան

Խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 22-ին  դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:

«Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ:

Դատական օրենսգիրքն ամրագրում է  դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ:

Եվ միայն այս բացառիկ դեպքում է Դատական օրենսգիրքը թույլ տալիս դատական գործերի բաշխումն իրականացնել ոչ համակարգչային կամ ոչ ավտոմատացված եղանակով՝ առանձին դատարանների նախագահների կողմից: Սակայն այս դեպքում էլ, ինչպես օրենքն է ամրագրում, գործերը դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:

Համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման մեխանիզմի առկայությունը պայմանավորված է այն արժեքների բարձր պաշտպանության անհրաժեշտությամբ, որի երաշխավորմանը կոչված է ավտոմատացված համակարգը: Այսինքն՝ այնպիսի համակարգ, որ բացառում է մարդկային հայեցողությունը:

Խոսքը վերաբերում է դատավորների անաչառությանն ու անկախությանը, որի հետ էլ անմիջականորեն կապված են մարդու սահմանադրական իրավունքները՝ սկսած արդար դատաքննությունից մինչև անձնական ազատություն (օրինակ՝ ձերբակալման կամ կալանավորման իրավաչափություն) և անձնական ու ընտանեկան կյանք (օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության վերահսկողություն):

Բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը:

Այլ կերպ, դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:
Նշվածն առավել խնդրահարույց է դառնում այն առումով, որ գործ ունենք անորոշ գործնական իրավիճակի հետ: Նախ, ժամկետներով սահմանափակված չէ քրեական գործի նախաքննությունը (նախաքննության շրջանակում է տեղի ունեցել առգրավումը):

Նույնը վերաբերում է նաև նույն գործի դատական քննությանը, եթե այն ունենա դատական հեռանկար: Պետք է հաշվի առնել նաև նախաքննությանը կամ դատական քննությանն առնչվող դատական բողոքարկումները, այն է՝ նախնական ու հետագա դատական վերահսկողության ենթակա հարցերը: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ կվերացվի կամ կդադարեցվի առգրավվումը, իսկ գոնե մոտավոր ժամկետներ չեն նշվում:

Ընդ որում, ինքնին նշված քրեական գործի նախաքննության իրականացման վիճարկման կամ չիրականացման հարց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  դիմումում բարձրացված չէ: Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված էլ դիմումն ամրագրել է, որ խորհրդի հետ հաստատված է Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցված աշխատանք:

Հարցն այլ է. բավարար օրենսդրական կանոնների բացակայության և գործնական անթույլատրելի մեկնաբանության պատճառով ստացվել է այնպես, որ մեկ քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության (քրեական, վարչական, քաղաքացիական) ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը, իսկ դրա հետևանքով էլ լուրջ խնդիրներ են առաջացել մարդու սահմանադրական իրավունքների համար:

Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար: Ստեղծված իրավիճակն նույնպես խնդրահարույց է մարդու սահմանադրական իրավունքների տեսանկյունից:

Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել եմ Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների: Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը:

Դիմումի հիմքում են դրվել նաև մեզ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն):

Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները:
Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ օրենսդրական կարգավորումներն այն աստիճան անկատար են, որ համակարգչային ծրագրի չգործելու պատճառով դատարանի նախագահին վերապահված գործերի բաշխման կանոններն անգամ չեն պահպանվում, ինչն անմիջական խնդիրներ է պարունակում մարդու իրավունքների համար:

Օրինակ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:

Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ գործող համակարգը հանգեցրել է առավել վտանգավոր հետևանքների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրությունների ընթացքում ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն:

Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց է տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև  ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ:

Ըստ այդմ, Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի  համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,- գրել է Արման Թաթոյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}