Ռուսական կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում
Երևանի Էրեբունի ավիաբազայում ռուսական ՄԻԳ -29 կործանիչներն ուսումնական վարժանք են անցկացրել։ Հայաստանի երկնքում անձնակազմը որսացել է պայմանական հակառակորդի թիրախները։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի Հարավային օկրուգի տարածած հաղորդագրությունը։
Օկրուգից մանրամասնել են, որ թիրախները եղել են հակառակորդի ինքնաթիռների նմանակում։ Ռազմական օդաչուները կատարել են պարզ և բարդ թռիչքի տարրեր լեռնային բարդ օդերևութաբանական պայմաններում։ Զինծառայողները իրականացրել են նաև սահմանախախտ ինքնաթիռների հարկադիր վայրէջք։
Նշվում է, որ անցնող տարվա ընթացքում ՄիԳ-29 կործանիչներով Էրեբունի ավիաբազայի օդաչուները մարտական հերթապահության ընթացքում կատարել են ավելի քան 1200 ուսումնական և մարտական պատրաստության առաջադրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին