Հասարակություն 09:00 30/12/2021 Հայաստան

Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի բնակիչներին՝ ցանկանալով, որ 2022-ը հայ  ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու , պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու օրից միասին կփակենք մեր տարեգրության ևս մեկ դժվարին էջ։

Անցնող տարին ծանր փորձություններով լի ժամանակահատված էր մեզանից յուրաքանչյուրի համար․ մեր երկրի ու սահմանների անվտանգային խնդիրները 2021-ին ավելի են խորացել, սոցիալ-տնտեսական ճգնաժամն օրերցօր ավելի ու ավելի է խորանում, բայց դրանից մարտահրավերներին դիմակայելու մեր աննկուն կամքը չի նահանջում։

Մենք չենք պատրաստվում ընկրկել, չենք խորշում մեզ բաժին ընկած փորձություններից, քաջ  գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք։

Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում ևս Ձեզ հետ միասին՝ մեր ջանքերը բազմապատկելով, շարունակելու ենք մեր սիրելի Գորիս համայնքի համընթաց զարգացման ճանապարհային քարտեզով առաջ շարժվել և այդ ճանապարհին մեզ ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել։ 

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները և նոր ու լուսավոր նպատակներ իրագործելու ձգտումը:

2022-ին նույնպես շարունակելու ենք շենացնել մեր Գորիս համայնքը, դինամիկ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում,  որ հաջորդ տարեմուտին  շոշափելի առաջընթաց ապահովենք բոլոր բնագավառներում։

Մեր գործունեության առանցքում առաջնային տեղ են զբաղեցնելու մեր սիրելի գորիսեցիներն ու նրանց կարիքները:

Արդեն 2 տարի է` մեր բոլորի կյանքը փոխվել է, կիսատ ու թերի է դարձել, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու օկուպացրած տարածքները, Շուշին ու Հադրութը մերը չեն, քանի դեռ Արցախի ճակատագիրն անորոշ է, քանի դեռ ունենք իրենց զավակների կորուստը սգացող ու անհայտ կորածներին սպասող ընտանիքներ, քանի դեռ թշնամին շարունակում է պատանդառված պահել մեր եղբայրներին, քանի դեռ  մեր սահմաններին լսվում են կրակոցներ...

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակներն ու երազանքները փոխշաղկապված են Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղ գոյակցության հետ:

Մեր 5000-ամյա պատմության ընթացքում էլի ենք ունեցել ծանրագույն ժամանակներ, կորցրել ենք հսկայական տարածքներ, մերը չէ մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բայցև ունեցել ենք շռնդալից հաղթանակներ․  մեր հայրենասեր ու հայրենատեր նախապապերի  շնորհիվ կատաղի ճակատամարտեր ենք հաղթել, թշնամուն մեր բազկի հզորությունն ու ուժը ցուցադրել, Ծովից ծով Հայաստան ենք ունեցել...

Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել  հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, հանուն Հայոց աշխարհի կայուն զարգացման։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Ավանդաբար սերունդներին փոխանցված բարեմաղթանքներից զատ (առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ) ցանկանում եմ, որ մեր սահմաններին տևական խաղաղություն լինի,  մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին, կամավորին տոկունություն,  հոգու և ոգու ամրություն եմ մաղթում։

Առաձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանը պահող հայ զինվորին, ազգի նվիրյալ զավակներ ու հերոսներ ծնող հայ մայրերին, նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Անցնող տարում արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հենք դառնան բոլորիս համար։ Ուզում եմ, որ Նոր տարին դիմավորենք վաղվա օրվա  նկատմամբ ունեցած հույսով, լույսով, Աստծո հանդեպ անկեղծ սիրով ու հավատով լեցուն հոգիներով։

2022-ը թող մեր ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու , պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:

Թող խաղաղությունն անխախտ լինի Հայաստանում ու Արցախ աշխարհում։

Թող Աստված մեզ իմաստնություն տա ՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր համայնքի, մեր երկրի լուսավոր ապագան:

Լինե՛նք լավատես, զինվե՛նք համբերությամբ ու մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք Նոր տարին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԱՍՏՎԱԾ բոլորիս պահապան»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողան. Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,-...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև  վերջացրած մշակութային...
Աղբյուր` Panorama.am
12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
12:28
Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
12:59 23/04/2024

Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}