Իրավունք 11:52 06/01/2022 Հայաստան

Դատավորներ. Արդարադատության նախարարի գործելաոճն անհամատեղելի է Սահմանադրությամբ և Միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ

Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ են հանդես եկել բարձր վարկանիշ ունեցող դատավորները։

Կից ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Մասնավորապես․

- Վենետիկի հանձնաժողովի կարծիք No. 963 / 2019 CDL-AD(2019)024․

Երրորդ անձը ով կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Արդարադատության նախարարն է։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին»։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա N18 Կարծիքում (տե՛ս § 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Կարգապահական Հանձնաժողովի հետ հավասար հիմունքներով, և որևէ դերակատարում չունի որոշումների կայացման մեջ, Արդարադատության նախարարի ներգրավումը կարգապահական վարույթի հարուցման փուլում անընդունելի չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել նոր համակարգի գործարկումից հետո:

- 12 դեկտեմբեր 2019 GrecoRC4 (2019)21

- Գնահատման 4-րդ փուլ Կոռուպցիայի կանխարգելում պատգամավորների, դատավորների և դատախազների նկատմամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույց.

Առաջարկ viii. 43. GRECO-ն առաջարկել է (i) վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, (ii) կարգապահական վարույթների՝ որպես դատավորի նկատմամբ ազդեցության կամ հաշվեհարդարի գործիք չօգտագործվելու պատշաճ երաշխիքներ գործադրել, ներառյալ՝ դատավորների կողմից կարգապահական որոշումները դատարանում վիճարկելու հնարավորությունը։ 44. Հիշատակվում է, որ այս առաջարկը մասամբ իրականացվել է Համապատասխանության մասին զեկույցում (Compliance Report): Ինչ վերաբերում է առաջին մասին, նշվել է, որ արդարադատության նախարարը դեռևս լիազորված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ GRECO-ն ընդգծել է, որ արդարադատության նախարարի, որը գործադիր իշխանության մաս է կազմում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական անկախության հետ: Խորհրդարանում առկա Դատական օրենսգրքի նախագիծը նախատեսում էր նախարարի այդ լիազորության պահպանումը՝ որոշակի սահմանափակումներով։

Սակայն դա այն ժամանակ միայն նախագիծ էր: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, GRECO-ն ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր իրավասությունը՝ որոշում կայացնելու դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ: GRECO-ն նաև բարձր է գնահատել լրացուցիչ երաշխիքները անհարկի ճնշումներից, ինչպիսիք են դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և այլն: Այնուամենայնիվ, GRECO-ն շարունակում էր անհանգստանալ, որ հնարավոր չէր կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, ու ոչ միայն դրա սահմանադրականության կապակցությամբ: Հետևաբար, առաջարկի այս մասը մասամբ է իրականացվել: 45.


Առաջարկի առաջին մասի վերաբերյալ իշխանությունները այժմ հայտնում են, որ դատավորների կարգապահական պատասխանատվության կարգը փոփոխվել է, սակայն արդարադատության նախարարը դեռևս լիազորված է կարգապահական վարույթ հարուցել (Դատական օրենսգրքի 19-րդ գլուխ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության մասին): Բացի այդ, իշխանությունները հաստատում են, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, իրավասու է դատարանում ծանոթանալ ցանկացած քրեական, քաղաքացիական կամ որևէ այլ գործի նյութերին, որոնց դեպքում վավեր դատական որոշում դեռևս չի կայացվել՝ «չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին» (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Սակայն իշխանությունները բացատրում են, որ այդ դեպքերում կարգապահական վարույթը կարող է հարուցվել միայն դատավարության ավարտից և դատական որոշումից վեց ամիս հետո։ Իշխանությունները հավատարիմ են մնում արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերացնելուն, հենց որ Դատական օրենսգրքում նոր փոփոխություններով նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը, ինչպես առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը։ 46. Առաջարկի երկրորդ մասի վերաբերյալ իշխանությունները հայտնում են, որ ներկայումս, Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որն իրավասու է որոշում կայացնել դատավորների նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ։ Խորհուրդը գործում է իբրև դատարան և իր որոշումները սկզբունքորեն կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Սակայն վերջինս իրավասության սահմանափակ շրջանակ ունի։ Իշխանություններն ընդգծում են, որ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են դատավորների նկատմամբ կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Մինչ այդ, Դատական օրենսգրքի փոփոխությունները բողոքարկման ժամանակավոր մեխանիզմ են ապահովում էական հարցերի վերաբերյալ։

47. GRECO-ն ի գիտություն է ընդունում տրամադրված տեղեկությունը: GRECO-ն նշում է, որ արդարադատության նախարարը, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններ ունեն: GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և իրավունք ունի ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող դատական գործերի նյութերին, որոնցում առկա չէ որևէ վերջնական դատական որոշում։ GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի։ Հետևաբար, առաջարկի առաջին մասին դեռ պետք է անդրադառնալ: Առաջարկի երկրորդ մասի կապակցությամբ GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ կարգապահական որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմ չի գործադրվել: Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսված մեխանիզմը ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն։ Հետևաբար, առաջարկի երկրորդ մասը մնում է մասամբ իրականացված։ 48. GRECO-ն եզրակացնում է, որ առաջարկ viii մնում է մասամբ իրականացված:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 11.11.2021 թվականին հրապարակել է եզրահանգումներ Հայաստանի վերաբերյալ, որում մասնավորապես նշվել է. «Դատական իշխանության անկախության վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից գործադրվող ազդեցության, ինչպես նաև դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և նրանց գործունեության դադարեցման գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ապահովել դատավորների և դատախազների պաշտպանվածությունը ցանկացած տեսակի անհարկի ճնշումներից և միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել դատավորների և դատախազների պաշտոնավարման անվտանգությունը։


Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, որի մասին խոսում է հետևյալ վիճակագրությունը․

- 2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 23 կարգապահական վարույթ,

- 2020 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 13 կարգապահական վարույթ,

- 2019 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 5 կարգապահական վարույթ։
Հիշյալ վիճակագրությունը չի ներառում այն դեպքերը, երբ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել է, սակայն ընթացք չի տվել։

Վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ 2021 թվականին հարուցված և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթների թիվը 2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել, իսկ 2019 թվականի համեմատ՝ հնգապատկվել է։
Գործող Արդարադատության նախարարն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտնել է կարգապահական վարույթների քանակն ավելացնելու պատրաստակամություն և այդ միջոցով իր կողմից որպես «վատ» որակված դատավորների լիազորությունները դադարեցնելու ծրագրի մասին։

Ընդ որում, հրապարակայնորեն խոստացել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել դատավորների լիազորությունների դադարեցման առումով կոնկրետ արդյունքներ, մինչդեռ հիշյալ լիազորությունը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը չի նախատեսում դեռևս վերջնական դատական ակտերով չավարտված` ընթացիկ գործերով կարգապահական վարույթներ հարուցելու արգելք:

Նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։

Այդ գործընթացը ոչ միայն ինքնին խոցելի է դարձնում տվյալ գործով արդարադատության իրականացումը, այլև կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով խաթարում է գործող յուրաքանչյուր դատավորի անկախության երաշխիքները։

Սույնով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։

Ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։

Հ․Գ․ Սույն հայտարարությունը չի ներկայացվել այլ դատավորների ուսումնասիրությանը և հավանությանը՝ նրանց չթիրախավորելու նկատառումից ելնելով»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ․

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Զարուհի Նախշքարյան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝

Ալեքսանդր Ազարյան

Արշակ Վարդանյան

Մխիթար Պապոյան

Վազգեն Ռշտունի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:12
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան  էջում գրառում է կատարել։ «Այսօր խոսել եմ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:37
Ադրբեջանագետ. Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Իրականում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է. «Հաշվի առնելով գործող...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}