Երևանցիներ, կողմ կամ դեմ՝ հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանին
Երևանու ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը տեղեկացնում է․
«Սիրելի Երևանցիներ,
որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:
Ինքս կարծում եմ, որ Երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ:
Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց