Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Մայրաքաղաքում հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, հնարավոր են թույլ տեղումներ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ, մարզերում հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում նույնպես վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ