Կապան-Տաթև ավտոճանապարհին իրանական բեռնատար է շրջվել
Իրանի քաղաքացին այսօր դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
ԱԻ նախարարություն փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ