Այսօր Նուր-Սուլթանի օդանավակայանը 6 չվերթ է իրականացնելու
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդնավակայանից այսօր՝ հունվարի 8-ին նախատեսված է իրականացնել վեց միջազգային չվերթ, ևս չորսը չեղարկվել են։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, օտարերկրյա ավիաընկերությունների օդանավերը կթռչեն Նուր-Սուլթան Դուբայից, Մինսկից, Կալինինգրադից և հակառակ ուղղությամբ։ Հետաձգվել են Մոսկվայից, Ֆրանկֆուրտից դեպի Նուր Սուլթան ու հակառակ ուղղությամբ չվերթները։
Ղազախական այլ քաղաքների օդանավակայաններից օտարերկրյա ավիաընկերությունները չեղարկել են 21 չվերթ՝ մասնավորապես դեպի Ֆրանկֆուրտ, Բաքու, Դուբայ, Շարժա, Մինսկ, Ստամբուլ և այլն։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
- Ալմա-Աթայում սպանվել է «ղազախական հիփ-հոփի հայրը»
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Ալմա-Աթայի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել
- Ալմ Աթիում զենքի վեց խանութ են թալանել