Էլինար Վարդանյան. Նաիրա Մանուչարյանի հայտարարություններին պետք է համարժեք արձագանքեն կրթության ոլորտի պատասխանատուները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է Վարդենիսում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին.
«ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։
«Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը։ Բայց մյուս ձևակերպումները առանձին թեմա են։
Նախ. կարևոր է հասկանալ, թե Նաիրա Մանուչարյանն արտահայտում է իր քաղաքական թիմի տեսակետը, թե՞ դա նրա անձնական եզրահանգումներն են՝ հիմնված երկարատև «մանկավարժական գործունեության և փորձի» վրա։ Ըստ էության, հանրությունը աղճատելուց, «սևերի և սպիտակների» բաժանելուց անցում է արվում լիարժեք և ոչ լիարժեք քրիստոնյաների դասակարգման։ Եվ սա արվում է ուսուցչի կողմից։
Այս երևույթին պետք է համարժեք արձագանքեն կրթության ոլորտի պատասխանատուները։ Չի կարող նման աշխարհահայացք և բառապաշար ունեցող տիկինը կրթել մեր երեխաներին։ Այս հարցը պետք է լինի նաև ԱԱԾ ուշադրության կենտրոնում, քանի որ շատ կարևոր է հասկանալ, թե դա ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ է։ Նրա տեսակետը կրողները մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ են՝ զենքներն ուղղած մեզ վրա, ում պատճառով մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում՝ ստիպված լինելով լսել իրեն ուսուցիչ համարողի վիրավորանքները։
Եթե մենք չկանխենք հերթական անգամ հասարակության աղճատումը նոր «չափանիշների» հիման վրա, վաղն արդեն նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելը չի փրկելու»։
Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը հայտարարել է, թե ընդդիմադիր մրցակիցները ոչինչ չեն արել, որ Վարդենիսի համայնքներում մի խաչքար լինի:
«Մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն և եկել են, բնականաբար, ոչ լիարժեք քրիստոնյաներ»,- նշել է Մանուչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել բնակիչների ընտրության արդյունքները. Իոանիսյան
- Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում
- Կնստենք, կաշխատենք իրար հետ․Վարդենիսի նորընտիր համայնքապետը՝ ՔՊ-ականների հետ համագործակցության մասին
- Վարդենիսի ՔՊ թեկնածուի հայրը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին
- Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը
- Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում. «Ասի, էլ չզանգեք ինձի»
- Վարդենիսում վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով կիրառվում են միջնադարյան բռնարարքներ. Իշխան Սաղաթելյան
- Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
- Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան
- Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է
- Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
- Վարդենիսցիները փակել են ճանապարհը
- Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով