Արմեն Գրիգորյան. Պուտինը տժժում է Փաշինյանի վրա
«2008 թականին, ինչ որ իրենք անում էին՝արմատուրա բաժանել, ջարդելու, փշրելու, գյուլլելու կոչեր հնչեցնելը, սպանելուն, քանդելուն դրդելը, նույն բանը հիմա Ղազախստանում, են անում»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ Ղազախստանում կատարվողը համեմատելով 2008թ.-ի մարտի 1-ին Հայաստանում կատարվածի հետ:
Նա նկատեց, որ 2008 թվականին Հայաստանի իշխանություններն ուժեղ էին և կարողացան հաղթահարել պետության ապակայունացման փորձը:
Գրիգորյանի քննությամբ՝ Ղազախստանի վիճակը Հայաստանից այնքանով է տարբերվում, որ վերջին 15 տարիներին Թուրքիան այնտեղ աճեցրել էր իսլամական արմատական խմբավորումներ, որոնց ճնշելու համար էլ միջինասիակն այդ երկիր մտան ՀԱՊԿ զինված ուժերը:
Արմեն Գրիգորյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր հումորի զգացմամբ բացատրեց ղազախստան զորքեր մտցնելու հրամանի տակ Փաշինյանի ստորագրություն դնելու պարտադրանքը և շեշտեց, որ վերջինս տժժում է Փաշինյանի վրա:
«Հայաստանում իշխանությունը գրավել են մի խումբ թուրքական լրտեսներ՝ այն, ինչը որ պետք է կատարվեր Ղազախստանում, և ողջ հումորն այն է, որ հայկական թուրքական լրտեսներն արյան մեջ խեղդեցին ղազախական թուրքական լրտեսների բունտը»,-ասաց Գրիգորյանը և պարզաբանեց. -«Պուտինը հրամայեց հայկական թուրքական լրտեսներին ստորագրել թուղթ, որի հիման վրա կոչնչացնեն ղազախական թուրքական լրտեսներին»:
Նա անդրադարձավ նաև ՀՀ քաղբանտարկյալներին. «Իշխանություննե՛ր, Ինչպես դուք եք անում, տասնապատիկ ձեր հանդեպ է տեղի ունենալու, ներում-բեկում չի լինելու: Ինչպես դեկտեմբերին էի հայտարարել, հիմա էլ պնդում է, որ իշխանություններն, ամեն գնով ոտնահարելով օրենքները, քաղբանտարկյալներին պահելու են կալանքի տակ: Գառնիկ Իսագուլյանին էլ, որպես նախկին ուժային ոչ թե Վարդաշենի ՔԿՀ-ում են պահում, այլ տեղափոխել են Նուբարաշենի չջեռուցվող խցում և այնպիսի կերակուր են տալիս, որ նա չի կերել»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում