Տոկաև. ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն հետաքրքրված են անկարգությունների հետաքննությամբ
ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների անաչառ հետաքննությամբ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, նման վստահություն է հայտնել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ինչպես տեսնում ենք, առանձին լրատվամիջոցներ և հասարակական հաստատություններ շարունակում են կեղծ տեղեկություններ ներարկել՝ հիմնված գեղարվեստական և չստուգված փաստերի վրա: Վստահ եմ, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչպես նաև այլ միջազգային մարդասիրական կազմակերպությունները շահագրգռված են ահաբեկիչների, հանցագործների անօրինական գործողությունների ամբողջական և անաչառ հետաքննությամբ»,- Տոկաևի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում մեջբերում է ՌԻԱ Նովոստին ։
Ղազախստանի նախագահը հորդորել է հանրապետությունում ստեղծված իրավիճակից հապճեպ եզրակացություններ չանել։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին