Վաղն առանց, իսկ հունվարի 13-ից՝ տեղումներով եղանակ Հայաստանում
Մայրաքաղաքում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-ին, 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
Մարզերում հունվարի 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով:
Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։