Թուրքիան ու Ադրբեջանն ստանալու են ցավոտ պատասխան․ Աբրահամ Գասպարյան
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը գրում է․
«Ռուսաստանն արգելակեց սողացող նեոօսմանիզմի պատմական հաջողության շանսը Ղազախստանում: Հարավային Կովկասում ռուս-թուրքական շահերի բախումը (նախկինում բազմիցս շեշտել եմ) դառնում է ավելի ակնհայտ: Մոսկվան Ղազախստանում թուրքիայից խլեց ռազմարդյունաբերության շուկան, անվտանգային գլխավոր կառույցի արխիվները տեղափոխեց Մոսկվա, բացահայտեց Նուր Սուլթանի թուրքացման ծալքերը, Չինաստանի հետ պայմանավորվեց չտրորել Ղազախստանի տարածքային ամբողջությունը, Վաշինգտոնի հետ էլ համաձայնեց՝ այդ երկիրը թողնել «բոլորի համար»:
Ղազախստանի նախագահը Պեկինի հետ համաձայնեցրել էր ռուսական (ըստ երևույթի՝ ՀԱՊԿ) զորքերի մուտքը երկիր, ինչը նշանակում է, որ կա ռուս-չինական համաձայնություն ընդդեմ թուրքական գործոնի ակտիվացման Միջին Ասիայում (Աֆղանստանից սկսած):
բաքուն կրակ է բացում Հայաստանի ուղղությամբ և շարունակելու է խաղալ կրակի հետ: թուրքիան, ինչպես 2016-ի ապրիլին, հիմա էլ է ստուգում ռուսական ռազմաքաղաքական զարկերակը Արցախում: թուրքիան ու ադրբեջանն ստանալու են ցավոտ պատասխան մինչև բաքուն կհրաժարվի թյուրքական ալյանսի հեգեմոնիայից»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին․ կան վիրավորներ․ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում