Մեր տարածաշրջանը կայուն չէ, ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել կրակոցներ. պաշտպանության փոխնախարար
«Ոչ, եթե սահմանին իրավիճակը լարված լիներ, դուք տեղեկություն կստանայիք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին իրավիճակը լարված է, ի՞նչ կարող է ասել:
Ինչ վերաբերվում է Վերին Շորժայի ուղղությամբ երեկ թշնամու արձակած կրակոցներին, նա ասաց, որ այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ:
Արման Սարգսյանը վերջին ժամանակահատվածում սահմանային իրավիճակը գնահատում է ոչ այնքան լարված. «Սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարվածություն լինել:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ, ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել և կրակոցներ»:
Պատասխանելով հարցին, թե ռիսկային չէ՞ր 100 զինվորներ ուղարկել Ղազախստան՝ հաշվի առնելով որ սահմաններին այս վիճակն է, պաշտպանության փոխնախարարն ասաց. «Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով»:
Հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել գրավուր հուշագրի հիման վրա, որը ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, հերքո՞ւմ, թե՞ հաստատում է այդ հայտարարությունը, Արման Սարգսյանն ասաց. «Որևէ մեկը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասում է»:
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայանի բացումն արել է SOCAR-ի նախագահը
- Արտակ Դավթյանը խոստովանեց՝ Սյունիքում զորքերը հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա. Գեղամ Մանուկյան
- Երկու ամսում Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական բյուջե է մուտքագրվել մոտ 1,1 մլն դոլար
- Համազգային ուժերով թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է. «Հայաստան» դաշինք
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
- Դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը. Ավետիք Չալաբյան
- Առանց բացառության Ադրբեջանին հանձնելու է բոլոր անկլավները․ Ալեն Ղևոնդյան
- Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ
- Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու խրախուսանքի հինգ դրսևորումները․ Էդգար Ղազարյան
- «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ