Ականատեսները մանրամասներ են պատմել Ալմա-Աթայում տեղի ունեցած անկարգությունների մասին
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անհայտ անձինք Ալմա-Աթայի փողոցներում թիրախ էին դարձնում դեպքերին չառնչվող մարդկանց՝ Ռիա Նովոստիին հայտնել է ականատեսը։
«Ծանոթս մահացավ։ Ընկերոջ հետ փորձում էին տաքսի բռնել ու հեռանալ։ Մեքենա տեսավ, ձեռքը թափահարեց, մեքենան կանգ առավ, այնտեղից սկսեցին կրակել, անհասկանալի է, թե ինչու։ Ահաբեկիչներն էին, դա քաղաքում է եղել, ոչ թե ծայրամասում»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի մայրաքաղաքի բնակիչը։
Մեկ այլ ականատես պատմել է, թե ինչպես են քաղաքային ճանապարհին կրակել իր հարազատի մեքենայի վրա։
«Հեռախոսով խոսեցինք նրա հետ, ասաց, որ վիրավոր է, բարեկամս։ Կենտրոնով երթևեկելիս է եղել, երբ ճանապարհին մարդիկ են դուրս եկել։ Նա փորձել է շրջանցել, սկսել են կրակել։ Գնդակը դիպչել է դռանը ՝ հասնելով նստատեղին ու թիկունքից հարվածել մեջքին»