Քաղաքական 17:03 11/01/2022 Հայաստան

Վարազդատ Հարությունյան. Վաղը ոստիկանությունը ոչ միայն չպետք է խոչընդոտի Ահարոն Խաչատրյանին, այլև պետք է աջակցի նրան

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վարդենիսում ստեղծված իրավիճակը նոն սենս է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդենիսի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը։

ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները համագործակցության հուշագիր են ստորագրել։

Ընտրությունների արդյունքում, ՔՊ-ն ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10 մանդատ, «Միասնական Վարդենիս»-ը՝ 5 մանդատ։

«Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս»-ի մանդատները նվազեցրեցին, և այն ունեցավ չորս մանդատ։ Կասկածելի եմ ասում, քանի որ մեկ մանդատը արժեցավ մեկ քվե։ Մենք բողոքարկեցինք այդ որոշումը, դիմեցինք Վարչական դատարան։ Դատարան էլ ընտրական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնվեց, ինչը մենք համարում ենք ոչ իրավաչափ։ Ակնհայտ խախտումով քվեաթերթիկները վավեր ճանաչվեցին, ու որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,-ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

Նա հիշեցրեց, որ իրենց դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կանչվել է ՔԿ, ապա ձերբակալվել, երկու ամսով կալանավորվել։ Դաշինքում սա որակում են քաղաքական հետապնդում, որն արվել է այն պատճառով, որ Հարությունյանը հրաժարվել է կոալիցիոն հուշագիր ստորագրել ՔՊ-ի հետ։

«Սրանք խիստ քաղաքական որոշումներ են, որոնք չեն տեղավորվում իրավական հարթության մեջ։ Բոլորդ էլ ականատես եղաք Վարդենիս  համայքնի ավագանու առաջին նիստին, երբ երկու դաշինքների ավագանիներին դուրս բերեցին դահլիճից, մի բան, որը երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Մենք ակնկալում ենք իրավական ու իրավաչափ լուծումներ, ակնկալում ենք, որ այս հարցն իրավական գնահատական կստանա»,-ասաց Շահնազարյանը։

Ասուլիսի մյուս բանախոս «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկաաացուցիչ Խաժակն Մկրտչյանն էլ ավելացրեց, որ «Միասնական Վարդենիսի» հետ կոալիցիա կազմելուց հետո 27 մանդատներից 14-ն իրենցն է։

Նա նշեց, որ համայնքապետի ընտրությունը նախ ձգձգում էին ՔՊ-ականները։ Չնայած խոչընդոտներին, դեկեմբերի 30-ին ընտրեցին համայնքապետ, արձանագրեցին ընտրությունը, սակայն թղթերն ի պահ տալ չկարողացան, քանի որ աշխատակազմի ղեկավարին դուրս կանչեցին ու նա այլևս չվերադարձավ։

Համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, խոչընդոտների պատճառով նա երդվեց համայնքապետարանի բակում՝ պահպանելով արարողակարգը։

«Սակայն համայնքապետը դեռ չի կարողանում կատարել իր պարտականությունները, քանի որ խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել այդ շենք, առայժմ հաղթահարված չեն»,-ասաց Մկրտչյանը։

Վարազդատ Հարությունյանը խոչընդոտները որակում է  ապօրինություններ, որոնք նկարահանված են։

«ՔՊ անդամները սխալ հաշվարկ էին արել, մտածելով, որ եթե միջադեպ լինի, Ահարոն Խաչատրյանը կամ Կարեն Մկրտչյանը, կամ ավագանու որևէ այլ անդամ բերման ենթարկվի, ապա ավագանու նիստը համարվելու է չկայացած։ Բայց ավագանու առաջին նիստը գումարվում է օրենքի ուժով, որին գրանցվել են ավագանու բոլոր անդամները։ Ավագանու առաջին նիստը չկայացած համարելու որևէ իրավական կառուցակարգ գոյություն չունի, կա ընդմիջման, հանգստի համար նախատեսված կարգավորում։ Մինչև համայնքապետի ընտրությունը նիստը չի կարող համարվել ավարտված»,-ասաց ներկայացուցիչն ու ընդգծեց այդ միջադեպից հետո որևէ զարգացում չկա։

Փաստաբանն ասաց,  ավագանու անդամեներ Կարեն Մկրտչյանին  ու Ահարոն Խաչատրյանին բերման ենթարկելուց հետո հայտարարվել է նիստը շարունակելու մասին, այդ մասին ծանուցվել է ՔՊ-ականներին,  ավագանու «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների  ավագանու անդամները սպասել են նրանց։

«Բավականին երկար նրանց սպասելուց հետո ավագանու անդամները որոշեցին շարունակել  նիստը։ Դրա ընթացքում ՔՊ-ական անդամները ներխուժեցին դահլիճ, հայտարարեցին, որ նիստն ապօրինի է։ Առաջարկվեց, որ նրանք մասնակցեն նիստին։ Նրանք էլ հայտարարեցին, «մեր առաջին համարն այստեղ չէ»։ Ավագանու ՔՊ-ական անդամներին ասացին, ինչքան պետք է կսպասեն, թաքուն նիստ անցկացնելու մտադրություն չունեն։ Նրանք հրաժարվեցին, քաղաքական հայտարարություններ արեցին, ասացին իրենց փաստաբանին են սպասում, գնացին ու չեկան»,-ասաց Վ. Հարությունյանը։

Շարունակելով ներկայացնել իրադարձությունները, նա նշեց, որ նորընտիր համայնքապետի երդմնակալության օրը ոստիկանությունը խոչընդոտեց  ավագանու անդամների մուտքը համայնքապետերան, որը նրանց նստավայրն է, մինչդեռ իրենք նախապես իրավական բնույթի գրություն էին հղել ոստիկանություն՝ խնդրելով ոչ միայն չխոչընդոտել, այլև օգնել։

««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ոստիկանությունը պետք է աջակցի ՏԻՄ աշխատանքներին։ Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտեց։ Մենք դիմելու ենք դատարան, ավագանու 14 անդամներ հանդես են գալիս որպես համահայցվորներ։ Դատարանից պահանջելու ենք ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գորողությունները, խնդրելու ենք նաև հայցի ապահովման միջոց կիրառել ու արգելել ոստիկանությանը խոչընդոտել ավագանու աշխատանքներին»,-ասաց Վ. Հարությունյանը։

Նա նաև հայտեց, որ Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության մասին որոշումը, մինչդեռ իրենց մարտավարական հնարքները անակնկալի են բերելու ՔՊ-ականներին։ 

Դրանց մասին ասուլիսում խոսել չի ցանկանում, բայց նկատած տարօրինակությունները թվարկեց։  Օրինակ, իրենց զանգել են ուրբաթ օրը, երկուշաբթի կանչել դատարան, որ որոշում վերցնեն։ Հունվարի 10-ին վերցրել են հայցը վարույթ ընդունելու որոշումը, որը ստորագրված է հենց հունվարի 10-ի ամսաթվով։

«Այսինքն դատարանի աշխատակիցը, որ զանգել է, ուրբաթ օրն արդեն գիտեր, որ երկուշաբթի վարույթ ընդունելու որոշում են կայացնելու»,-ասաց Վ. Հարությունյանը՝ կասկած հայտնելով նաև այն դատավորի մասին, որին ոչ էլեկտրոնային տարբերակով մակագարվել է հայցը։

Նա հիշեցնում է, որ ՔՊ-ի կողմից դատարան ներկայացրած ու վարույթ ընդունած հայցադիմումը չի կասեցնում Ահարոն Խաչատրյանի լիազորությունը, նման ոչ որոշում կա , ոչ էլ միջնորդություն։

«Վաղը ժամը 9։00-ից սկսած ոստիկանությունը ոչ միայն պետք է ձեռնպահ մնա Ահարոն Խաչատրյանի՝ համայնքապետարան մուտք գործելը խոչընդոտելուց, այլև անհրաժեշտության դեպքում պետք է աջակցի, որպեսզի Ահարոն Խաչատրյանը հնարավորություն ունենա մտնել համայնքապետարան, ստանձնել  իր պարտականությունները»,-ասաց դաշինքի ներկայացուցիչ Վ. Հարությունյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:46
ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Ուիգմոր»-ում. News.am
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները, դա էմոցիոնալ պոռթկում չէ. ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին
«Երիտասարդն  անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}