Քաղաքական 18:12 11/01/2022 Հայաստան

Արժի անդրադառնալ ՀՀ նախագահի կողմից քննիչ հանձնաժողովին դեռևս չարձագանքելու հարցին.Արծվիկ Մինասյան

«Հանձնաժողովն իր հարցադրումներով փորձել է հասկանալ կառավարությանը հատկացված միջոցների տրամադրման ընթացքի, դրանց ծախսման օրինականության հարցերը»,-ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց այն նախագահող Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կարևոր են նաև հատկացման և գումարների ծախսման հիմնավորվածությունը և գործընթացի համապատասխանությունը հիմնադրամի կանոնադրական նպատակներին և խնդիրներին:

Նկատելով, որ հաշվի է առնվել հիմնադրամի դերն ու նշանակությունը հայկական զույգ պետականության կայացման գործում և այն, որ հարյուր հազարավոր նվիրատուների նվիրաբերությունների մասին է խոսկքը գնում՝ Մինասյանն ասաց, թե նպատակը օբյեկտիվ քննություն տանելն է և եթե հիմնադրամի վարկին վնաս է հասցվել՝ այն վերականգնել:

Հանձնաժողովի նախագահւ խոսքով՝  քննիչ հանձնաժողովը չի ձգտում մտնել հիմնադրամի աշխատանքների մեջ և շեշտեց, որ իրենց նպատակն է պարզելու, թե կառավարությանը հանձնված գումարների ծախսման գործընթացն ինչքանով է համապատասխանում գործող օրենսդրությանը:

«Արդյոք այդ միջոցների ծախսումը համապատասխանում է այն նպատակներին  և կանոնադրական խնդիրներին, որի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակություն էր արել»,-պարզաբանեց Մինասյանը:

Նա հանձնաժողովի անդամներին նաև տեղեկացրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն առաջարկել էր, որ նիստը փակ անցկացվի:

Հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց նիստն ամբողջությամբ փակ անել, իսկ հրապարակման ենթակա մասերը քննիչ հանձնաժողովի անդամները հետագայում կփոխանցեն լրագրողներին:

Արծվիկ Մինայսանը հայտնեց, որ կան հարցեր, որոնց բաց քննարկումն անհրաժեշտ է քննիչ հանձնաժողովի հրապարակային գործունեությունն ապակհովելու շրջանակներում և հիշատակեց հարցը, ըստ որի՝  հանձնաժողովի դիմումին դեռ չի արձագանքել ՀՀ նախագահը, որը պետք է բաց քննարկվի:

«Արժի անդրադառնալ ՀՀ նախագահի կողմից քննիչ հանձնաժողովին դեռևս չարձագանքելու հարցին, ինչպես նաև, թե արդյո՞դ իրավասու անձ է ՀՀ նախագահը՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Նա նկատեց, որ 52.7 մլրդ դրամը կառավարությանը հատկացնելու որոշում կայացնելիս հոգաբարձուների խոհդի 37 անդամի մի մասն ներկա չի եղել, բայց ներկա են եղել նրա կազմում ընդգրկված գործադիր իշխանության անդամները:

«Հարց՝ գործադիր իշխանության ներկայացուցիչները, որոնք պետք է քվեարկեին և գումարները պետական բյուջե տանելուց հետո իրենք էլ որոշում կայացնեին դրանք տնօրինելու վերաբերյալ, արդյո՞ք այստեղ գույքային կամ այլ շահ չունեին և արդյո՞ք նման որոշում կայացնելու քվեարկությանը նրանք պետք է մասնակցեին»,-հարցեր հնչեցրեց հանձնաժողովի նախագահը և պարզաբանեց, որ այդ հարցերի պատասպանները ստանալով, ցանկանում են պարզաբանել բյուջե հիմնադրամի գումարների մուտքագրման օրինականությունը, իսկ ծախսման մասով դիտարկելու են կառավարության որոշումները:



«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիիջանյանը նկատեց, որ իշխող խմբակցությունն անընդհատ նշում է, որ այն նաև իրենց հետաքրքրող գործընթաց է, որպեսզի վերականգնեն «Հայաստան» Համահայկական հիմնադրմաի բարի համբավը, բայց այդ ամենի ֆոնին հանձնաժողովը ստանում է Հայկակ Արշամյանի  պատասխանը, որը չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ:

«Մենք ստանում ենք պարոն Արշամյանի պատասխանը, որը երկու խոսքով այսպես է հնչում՝ ես ընդհանուր առմամբ պարտավոր չեմ ձեր մոտ գալ, բայց կգամ»,-նկատեց Մամիջանյանը և հավելեց. «Մյուս կողմից  մենք գրությունն ուղղել էինք ՀՀ նախագահի աշխատակազմին, որին անհասկանալի տրամաբանությամբ պատասխանել է Հայկակ Արշամյանը, ես ակնկալում էի, որ ՀՀ նախագահի աշխատակազմն ուղիղ կշփվի ԱԺ-ի հետ»:

Հայկան Արշամյանը, տեղեկացնելով, որ քննիչ հանձնաժողովին ուղարկած գրավոր պատասխանն ամբողջությամբ համաձայնեցվել է նախագահի հետ, արձագանքեց Հայկ Մամիջանյանին. «Ես պաշտոնատար անձ չեմ և իրավունք ունեմ ընդունելու քննիչ հանձնաժողովի հրավերը, իրավունք ունեմ նաև չընդունելու, սակայն հարգանքս ի ԱԺ և քննիչ հանձնաժողով, ինչպես տեսնում եք՝ ներկա եմ: Երբ որ քաղաքական հայտարարություններ են հնչում՝ կխնդրեմ զգույշ լինել, քանի որ անիմաստ պալեմիկայի է այն վերածվում և մեր աշխատանքն ուղղակի կոնստրուկյտիվ չի լինելու»:


Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ըստ Սահմանադրության խոսքը գնում է ոչ թե պետական պաշտոնատար անձին, այլ ցանկացած պաշտոնատար անձի, որի գործունեությունն առնչվում է քննության առարկային:

Քննիչ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիրը Հայաստանն է, հետևաբար Արշամյանի մեկնաբանությունը հետ համաձայն չէ, իսկ Մամիջանյանն էլ նկատեց, որ հիմնադրամի գործադիր տնօրենն է իր այդ պատասխանով ոչ կառուցողական մթնոլորտ ստեղծում:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը առաջարկեց կրկին դիմել ՀՀ նախագահին՝ անմիջական պատասխան ստանալու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը անցավ քննիչ հանձնաժողովի գրավոր հարցադրումների պատասխանին և հայտնեց, որ հիմնադրամի 2020 թվականի հաշվետվությունը հաստատվել է հոգաբարձուների խորհրդում և հրապարակվել է ՊԵԿ-ի կայքում, որտեղից էլ պատգամավորները կարող են ծանոթանալ իրենց հարցերի  պատասխաններին:

Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատակազմը օրական 12,14,18 ժամ աշխատել է որպեսզի նման արդյունքների արձանագրվեն:

Արշամյանը նաև հայտնեց, որ 52.7 մլրդ դրամը հատկացնելու որոշման ընդունման պահին հոգաբարձուների խորհորրդը 32 անդամ է ունեց, իսկ թե ովքեր են մասնակցել որոշման ընդունմանը, կհայտնի նիստի  փակ հատվածում:

Քննիչ հանձնաժողովը լրագրողներին հրավիրեց դուրս և քննարկումը շարունակեց փակ ռեժիմով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}