Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
Ադրբեջանում տեղի են ունեցել ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ մարտավարական զորավարժություններ։
Tert.am-ը գրում է, որ հատուկ տակտիկական զորավարժությունների սցենարի համաձայն՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության, թմրամիջոցների վերամշակման և ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցախմբին վնասազերծելու նպատակով Ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ ջոկատայինները հակաահաբեկչական գործողություն են սկսել։
Զորավարժությունների ընթացքին հետևել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները: