Հասարակություն 12:30 12/01/2022 Հայաստան

Թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանքը ու պետք էր փրկել. Ռազմական բժիշկ Աղասի Պապիկյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Աղասի Պապիկյանը ծառայության անցավ Վայքի զորամասում։ Պատերազմից գրեթե մեկ ամիս առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերին էր նշանակվել զորամասի բուժկետի պետ։

Սեպտեմբերի 27-ը սովորական օր էր, բայց լույսը բացվեց պատերազմի գույժով։ Անմիջապես սկսեցին պատրաստվել։ Աղասին Արցախ մեկնեց հոկտեմբերի 6-ին։ Հենց առաջին իսկ րոպեներից հասկացավ, որ սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։

Ռազմական բժիշկը մեկ ամսից ավելի եղել է Ջրականում, Որոտանի (Կուբաթլու), Դավիթ Բեկի հատվածում։ Առաջին իսկ րոպեներինց սկսել են առաջնագծից վիրավորների դուրս բերել և տարհանել։ Մտքում ընկերներն էին, որոնք այդ ժամանակ ծառայում էին Արցախում։ Այսօր էլ փորձում է իր ապրումների մասին չբարձրաձայնել, ընկերներ է կորցրել, որոնք միշտ իր սրտում ու մտքում են, որոնց միշտ հիշում է լուռ։

Բուժօգնություն՝ չդադարող հրետակոծության տակ

Սկզբում անսովոր էր պայթյունների ձայները, բայց գնալով սովորական դարձան։ Աղասին խոստովանում է, որ պատերազմի ամբողջ ընթացքում, երբեմն ռմբակոծության ժամանակ փորձում էին կատակներ անել, հակառակ դեպքում կխելագարվեին։ Հիմա զարմանում է, թե ինչպես էր իրենց դա հաջողվում։

«Միշտ չենք իմացել, թե ուր ենք գնում, ինչի կարող ենք հանդիպել, բայց երբ տեղեկացրել են, որ տվյալ հատվածում վիրավորներ կան, մեր առջև խնդիր էինք դնում՝ ամեն գնով դուրս բերել նրանց։ Նույնիսկ այն վիրավորներին, որոնք ապրելու շանս չունեին, նրանց չենք թողել մարտի դաշտում։ Հետո երբեք չէի կարող ինձ ներել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Աղասի Պապիկյանը։

Բժիշկն այսօր սրտի ցավով է հիշում, թե ինչպես մի անգամ մեկ տասնյակից ավելի դի հանեցին հողի տակից. «Սարսափելի է, երբ գիտակցում ես՝ քո հասակակից տղաներ են, տղաներ, որոնք երազներ ունեին, որոնք ապրել էին ուզում»։

Նրա խոսքով՝ պատերազմի օրերին բժիշկներն արել են անհնարինը, իրենց ուժերից ավելին. թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանքը ու պետք էր փրկել։  

«Ամբողջ պատերազմի ժամանակ, երբ իմ մեքենայով վիրավորներ էինք դուրս բերում առաջնագծից, միայն մեկ դեպք եղավ, երբ զինվորին չհասցրեցինք հոսպիտալ։ Վնասվածքները շատ էին, արնահոսում էր և չկարողացանք նրան փրկել, իսկ մնացածները, որոնք հասել են հոսպիտալ, փրկվել են»,- պատմում է ռազմական բժիշկը։

Ռազմական գործողությունների 44 օրերի ընթացքում շտապ օգնության մեքենաները հաճախ էին ընկնում թշնամու հրետակոծությունների տակ: Վիրավորներին օգնության շտապող բժիշկները չէին կարող վստահ լինել՝ այդ ճանապարհն անցնելու են, թե՞ ոչ։

Աղասի Պապիկյանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ թշնամին հատուկ հարվածել է  բուժծառայության մեքենային՝ թույլ չտալով նրանց մոտենալ վիրավորներին։ Այդ ժամանակ ստիպված մտնում էին խրամատներն ու սպասում հրետակոծությունը դադարի, որ հասնեն նրանց։

Այդ զինվորն էլ ապրեց...

Բժիշկը վերհիշելով պատերազմի օրերը՝ երբեմն երկար լռում է։ Որոշ դադարից հետո նորից սկսում է խոսել.

«Մի օր կրակոցները դադարել էին ու փորձեցինք հանգստանալ։ Բժիշկներից մեկի հետ զրուցում էինք ու այդ պահին տեսա, որ երկու աստղ է ընկնում։ Նրան ասացի՝ երբեք չեմ տեսել, որ երկու աստղ միաժամանակ ընկնեն ու հենց այդ խոսքի վրա պայթուն լսվեց, սկսվեց ուժեղ հրետակոծություն։ Մեր կողքին գտնվող զինվորները վիրավորվեցին, տղաները օգնություն էին խնդրում, գոռում էին՝ փրկեք։ Փորձում էինք մոտենալ, բայց հրետակոծությունը շարունակվում էր, 1-2 րոպե սպասելուց հետո, չնայելով կրակոցներին, վազեցինք դեպի տղաները։ Նրանցից մեկի հայացքը, աչքերը չեմ մոռանա, ուզում էր ապրել... Այդ օրն ունեցանք 7 զոհ, 10 վիրավորի կարողացանք հասցնել հոսպիտալ։ Այդ զինվորն էլ ապրեց...»։

Լացել եմ ընկերներիս այցելելու ժամանակ

Ռազմական բժիշկը խոստովանում է՝ այնպես չէր, որ պատերազմի ժամանակ վախ չկար, բայց դա զգացել է մեկ-երկու օր։ Ասում է՝ եթե թույլ տար, որ այդ վախը շարունակվեր, ապա չէր կարող աշխատել. 

«Պատերազմի ընթացքում ընդհանրապես չեմ լացել, իսկ հետո լացել եմ ընկերներիս գերեզմանին. Սաշա Ռուստամյանը, Նարեկ Մելիքյանը, Գարիկ Մանուկյանը, որն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում, միշտ իմ սրտում են»։

Բժիշկն ասում է՝ ցավը մեծ է, բայց մի միտք կա, որ ուժ է տալիս։ «Այն ամենը, ինչ արել ենք, արել ենք մեր երկրի համար, չենք արել, որ հետո մեզ գովեն։ Մենք պետք է այնպես ապրենք, որ զոհված տղաներին արժանի լինենք։

Ինչքան կարող ենք պետք է աշխատենք։ Կա հայրենիք, որը պարտավոր ենք պահել, սիրել ու  պաշտպանել։ Մեր աշխատանքով միշտ պետք է բանակի կողքին լինենք, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով օգտակար լինենք»,- նշում է Աղասի Պապիկյանը։ 

Ինչպես ռազմաճակատում եղած բոլոր բժիշկները, նա էլ ասում է, որ պատերազմի ժամանակ բժշկական համայնքը համախմբված էր, 24 ժամ փորձել են կապի մեջ լինել, որ իրար օգնության հասնեին, քանի որ ամեն վայրկյանը կարող էր վիրավոր զինվորի կյանք արժենար։ Ու պատերազմից հետո էլ, ըստ նրա, պետք է համախմբվել, քանի որ միայն համատեղ ուժերով է հնարավոր երկիրը դուրս բերել այս վիճակից։  

«Եթե պատերազմ լինի, մենք պարտավոր ենք հաղթել, եթե մեկ անգամ էլ նման ձևով պարտվենք, չկարողանանք համարժեք դիմադրություն ցույց տալ, ապա չգիտեմ էլ ինչ կլինի, չեմ էլ ուզում այդ մասին մտածել։ Ուղղակի պետք է պատրաստվել պատերազմին, ամեն րոպեն պետք է օգտագործել»,- նշում է նա։

Աղասին այսօր էլ շարունակում է ծառայությունը Վայքի զորամասում։ 2021 թվականի օգոստոսից նշանակվել է զորամասի բուժծառայության պետ։

Ցանկանում է ուսումը շարունակել, ընդունվել օրդինատուրա։ Ապագան տեսնում է միայն Հայաստանում։ «Ես ապրելու եմ իմ հայրենիքում, իմ երեխաները պետք է Հայաստանում ծնվեն։ Մենք պետք է մեր աշխատանքով օգնենք մեր երկրին: Որոշումս անփոփոխ է։ Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ապա ռազմական բժիշկների կյանքը մի քիչ դժվար է, քանի որ ժամանակի մեծ մասը ծառայության մեջ է անցնում։ Պատերազմից հետո ծնողներս պարբերաբար ասում են, որ ընտանիք կազմեմ, բայց դեռ դրա մասին չեմ մտածում, չնայած ոչինչ էլ չեմ բացառում»,- ժպտալով ասում է 26-ամյա Աղասին։

Ի դեպ նրա ընտանիքը ամբողջ պատերազմի ընթացքում չի իմացել, թե որտեղ է որդին: Միայն պատերամից հետո են իմացել ճշմարտությունը։ Պատերազմի օրերին հազվադեպ պատահող անկրակոց պահերին զանգում էր տուն ու վստահեցնում, որ լավ է, անվտանգ վայրում է: Չնայած ծնողները զգում էին, որ իրենց որդին հաստատ Արցախում է։

«Պատերազմի ժամանակ էլ փորձում էի շատ չմտածել ընտանիքիս մասին, չէի ցանկանում տրվել զգացմունքներին, առջևում՝ մարտի դաշտում, բոլորովին այլ պատկեր էր»,- ասում է Աղասին։

Լուսանկարները՝ Աղասի Պապիկյանի անձնական արխիվից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}