Ալմաթայում անկարգություններից հետո յոթ մարդ անհետ կորել է
Ալմաթայի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ քաղաքում որոնում են յոթ մարդու, որոնք անհետացել են անկարգությունների օրերին։ Այս մասին հայտնում է «Almaty tragedy» Telegram ալիքը։
«Հունվարի 4-ից ի վեր 22 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։ Նրանց մասին պաշտոնապես հաղորդում են ստացվել ոստիկանություն։ Նրանցից հայտնաբերվել է 15-ը։ Մնացած 7-ի գտնվելու վայրը ճշտվում է։ Բացվել են որոնողական գործեր, կատարվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը խորհուրդ է տալիս քաղաքում անհայտ կորած քաղաքացիների մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել բնակության վայրի կամ այն թաղամասերի ոստիկանության բաժիններ, որտեղ վերջին անգամ տեսել են նրանց։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին