Իրավունք 20:34 14/01/2022 Հայաստան

Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։

«Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում:

Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում:

Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020թ. ՍԴ ներկայացված իմ այն դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը:

Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:

Նշված դիմումով վիճարկում էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:

ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից.

- Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով.

- Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:

Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.

- Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:

Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից:

Հատուկ ընդգծեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:

Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:

Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային  վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ:

Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն»,- գրել է նա։

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի,երբ լինի գրավի վճարման թուղթը․ Փաստաբանը՝ տեխնիկական խնդիրների մասին
 «Տեխնիկական խնդիրներ կան Գորիս քաղաքում այս պահին, մենք պետք է ներկայացնենք բանկի կողմից վճարումը հավաստող փաստաթուղթը»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Մոսկվա
«Georgian Airways»-ը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է նշանակել։ Ավիաչվերթը կիրականացվի հունվարի 28-ին։ Այս մասին տեղեկություն է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով
Մայրաքաղաքում հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 27-ին սպասվում է թույլ ձյուն: Մարզերում հունվարի 28-ի, 29-ի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվել է՝ նա ազատ կարձակվի կալանքից։   «Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իմունային շերտ ստեղծելուց հետո պանդեմիան կավարտվի․ ալերգոլոգ
Վրաստանում որոշակի իմունային շերտ կստեղծվի, ինչը կդառնա պանդեմիան ավարտի պայմանը։ Այս մասին ասել է վրացի ալերգոլոգ-իմունաբան,...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը
2022 թվականի հունվարի 26-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։ Այս մասին հայտնում են Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքները
Բռնցքամարտի Հայսատնի առաջնությունում այսօր երկրորդ մրցումային օրն էր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, իրենց մենամարտերն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Համայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
19:25
«Արմենպրես»․Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից
Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են...
Աղբյուր` Panorama.am
19:18
Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Ինչպես գրում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ըտնանի որոշ կենդանիներ․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Վարչապետ կոչեցյալի  օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Բաքվում հայերի ջարդերի մասին հոդված՝ CNN.gr -ում
CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քրգործ՝ դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառվելու առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ․ Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին...
Աղբյուր` Panorama.am
18:26
Կինոգործիչների միությունում կայացավ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված հանդիպում
Այսօր լրանում է նշանավոր հայ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի  ծննդյան 100-ամյակը: Հայաստանի կինոգործիչների միությունը երզնկյանական տարին...
Աղբյուր` Panorama.am
18:22
Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում
Թուրքիան Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով փախստականների հոսքը վերահսկելուց բացի նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2...
Աղբյուր` Panorama.am
18:13
Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր. Աշոտ Երկաթը՝ դատավորին
«Սրտի խնդիրեր ունեմ, դիմանում եմ»,- ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում դատավարության...
Աղբյուր` Panorama.am
18:05
ԶՈՒ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները պարգևատրվել են
Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Միլիոն անգամ ասել եմ, այդ կենդանու կյանքը, կեղտոտ արյունը մեզ պետք չէ.Սայաթ Շիրինյան
«Միլիոն անգամ ասել եմ, այդ կենդանուն ոչ մեկը չի ուզում սպանել, այդ կենդանու կյանքը, կեղտոտ արյունը մեզ պետք չէ, բայց այդ կեղտոտից մենք...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ
Պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով
Աղբյուր` Panorama.am
17:34
Հիվանդացե՞լ, թե՞ մահացել է քաղհասարակությունը
Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի ժողովրդավարական հասարակության կայացման գործում, և քաղհասարակությունը պետք  է տարբեր ոլորտներին...
Աղբյուր` Panorama.am
17:26
«ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների դրսևորումները»
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է հերթական հայտարարությունը, որտեղ ասված է. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների,...
Աղբյուր` Panorama.am
17:13
Մարտունու ոստիկանապետ Հակոբյան Ստյոպիկ, իմ «Սյունաց ողջյունները» քեզ, որ դու դարձել ես կամակատար. Սայաթ Շիրինյան
«Երեխայիս պետք է տանեի ատամնաբուժի, այդ պահին կողքիս մեքենաներ են կանգնում, և դիմակներով «ռեմբոներ» դուրս գալիս՝ ասելով՝...
Աղբյուր` Panorama.am
16:58
Եթե չազատեն Աշոտ Երկաթին, ամեն ինչ անելու ենք, ընդհուպ մինչև անհնազանդության ակցիաներ. Սրապիոնյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում  ընթանում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Արտակ Զաքարյան. Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ի՞նչ են նշանակում QR կոդի գույները
COVID-19-ով վարակման պարագայում  քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում  արտածվում է կարմիր «QR»...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ժիրո Շահումյանսկիի, Կիլիկիացի Հարութիկի ու Պզեի գործի մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}