Քաղաքական 16:39 14/01/2022 Տարածաշրջան

Լավրով. Ռուսաստանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները կփոխանցի Ադրբեջանին

Ռուսաստանը սահմանների սահմանազատման, հետագայում նաև սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները կփոխանցի Ադրբեջանին: 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը հնարավորինս շուտ սկսելուն։ Սա չի վերաբերում Արցախի տարածաշրջանին և նրա խնդրի կարգավորմանը, սա զուտ երկկողմ հարց է, և արդեն մոտ մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք այդ հարցով սկսել աշխատել՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով։ Մենք նաև այդ հանձնաժողովին առաջարկում ենք մեր խորհրդատվությունը՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և այլ կառույցները միայն ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները։

Հենց երեկ ես այս թեմայով զրուցեցի իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե՝ ինչ պայմաններով։ Դրանք ներկայում քննարկվում են, որոնցում կան տարբերություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք պետք է նստենք և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծենք բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,-ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել։

«Նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս հայտնվեց, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտը, բայց կյանքն ավելի բարդ է… Հայկական կողմի մոտ նոր առաջարկներ ի հայտ եկան, դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է այն (հանձնաժողովը) աշխատեցնել որքան հնարավոր է շուտ: Կրկին ընդգծում եմ, որ տարբերություններն այն մասին են, թե ինչ պետք է արվի, որպեսզի այն սկսի գործել: Դժվար կլինի։ Այս հարցի քննարկման ժամանակ մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել հանձնաժողովը՝ իր օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է խնդրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից մեկի հայտարարության վերաբերյալ, որը դատապարտել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը հանրապետություն հրավիրելու Ղազախստանի որոշումը։

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է եղել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու Ղազախստանի գործողությունները։ Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել, թե դա ինչ է նշանակում»,-ասել է նա և հավելել. «Բայց պաշտոնյաները ոչ մի բացասական մեկնաբանություն չեն արել, ինչպես նաև՝ Ադրբեջանի պաշտոնատար անձինք»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Արցախի ՄԻՊ-ը՝ շրջանավարտներին. Երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000...
Աղբյուր` Panorama.am
15:47
Լավրով. Արևմուտքը չի դադարում ԽՍՀՄ նախկին երկրների միջև վեճեր հրահրելու փորձերը
Արևմտյան երկրները չեն դադարում ԽՍՀՄ նախկին երկրների միջև վեճեր հրահրելու փորձերը` օգտագործելով պատմության կողմնակալ մեկնաբանությունը:...
Աղբյուր` Panorama.am
15:27
Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է
Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու  Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի,...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լավրով. Արևմուտքը չի թաքցնում, որ պատերազմ է հայտարարել ռուսական աշխարհին
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ռուսական աշխարհին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը մեզ, ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:35
Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում միկրոշրջանների կառուցումը կավարտեն 2027-ին
Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրով նախատեսվում է բնակելի և հասարակական շենքային...
Աղբյուր` Panorama.am
14:27
Իրանի դեսպան. Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցություններ են սկսվել
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանությունից և հայ-թուրքական կարգավորումից
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
14:03
Տեսչական մարմինը թերություններ է հայտնաբերել երկու թռչնաֆաբրիկայում
ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքում երկու թռչնաֆաբրիկայում թերություններ է հայտնաբերել։ Ինչպես տեսչական մարմնից հայտնեցին Panorama.am-ին,...
Աղբյուր` Panorama.am
13:28
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նախագծի վրա
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) դեմ պատժամիջոցների խստացման մասին ԱՄՆ-ի բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
13:22
Լևոն Քոչարյան. Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ԶԼՄ-երից մեկի հրապարակմանը, գրում է. «Հիմա էլ...
Աղբյուր` Panorama.am
13:18
Վահե Հովհաննիսյան. Սահուն և խաղաղ իշխանափոխության հարցում ուժայիններն ունենալու են կարևոր դերակատարում
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Կա...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մոնղոլիան կմեծացնի ավանդական ապրանքների մատակարարումը Ռուսաստան
Մոնղոլիան պատրաստ է մեծացնել ավանդական ապրանքների մատակարարումը Ռուսաստան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ-ում Մոնղոլիայի արտակարգ և...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բախմուտում Ուկրաինայի բանակի 10-րդ բրիգադի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին
Ռուս զինվորականները հայտնել են Դոնեցկի Բախմուտ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գրոհային բրիգադի դիրքերի վրա հրթիռային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
12:49
Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին ոստիկանները բռնի կերպով հեռացնում են ճանապարհից
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին Չարենցավանի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր...
Աղբյուր` Panorama.am
12:30
Քաշքշուկ ոստիկանների միջև
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրանն արտահանել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանք
Իրանի Նանոտեխնոլոգիայի շտաբի քարտուղարը հայտարարել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասին։ ParsToday-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
12:09
Մառնեուլիում անասուններին քշող 12 ամյա տղան և նրան վրաերթի ընթարկած վարորդը զոհվել են
Մառնեուլիում վթար է տեղի ունեցել՝ մեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային, որը մահացել է: Մահացել է նաև նրան վրաերթի ենթարկած մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
12:02
Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի
Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ, անցնում են ռուսական «+7»...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ռուսաստանը հայտարարել է Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման մասին
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է Ռուսաստան-Վրաստան անցկաետերի՝ այդ թվում Վերին Լարսիի թողունակության ավելացման ուղղությամբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
11:44
Տուլայում վարսահարդարը կտրել է երեխայի ականջի մի մասը
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող սրահներից մեկում։ Տղան մոր հետ եկել է մազերը կտրելու, վարսահարդարը սափրվելու մեքենայով վնասել է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արամ Առաջինի հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել...
Աղբյուր` Panorama.am
11:32
Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջարկում է փակել երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է փակել Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Ֆինլանդիայի բժիշկներն արձանագրել են կապիկների ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին ուրբաթ հաղորդել են մայրաքաղաքի HUS շրջանի բժշկական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Միանում եմ. Նոր մտավորականներ են ստորագրում երեկ հրապարակած կոչի ներքո
Ֆրանսիայի հրապարակում երեկ հնչեցրած կոչին նոր մտավորականներ են միանում։ Ֆեյսբուքյան իր էջում կոչն ամբողջությամբ հրապարակել  է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:56
ABBA-ն 36 տարվա մեջ առաջին անգամ հավաքվել է հանրության առաջ
Շվեդական ABBA խմբի անդամները 36 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն են հայտնվել։ Ագնետա Ֆելտսկոuգը, Բյորն Ուլվաուսը, Բենի Անդերսոնը,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն
«Սահմանի հետախուզության համար 2մ-ը ոչ մի բան չի տալու, նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}