Քաղաքական 11:44 15/01/2022 Հայաստան

ՀՀ-ին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը «Հինգ քայլ դեպի փոփոխություն» հոդվածի երրորդ մասն է հրապարակել (hոդվածի առաջին մասը «Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը» այստեղ և երկրորդ մասը «Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն»՝ այստեղ):

«Քայլ երրորդ. Նոր համակարգեր

Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։

Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։

Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։
Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ  5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։

Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։
Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։Այս պահինգործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցությունունենլուրջռեֆորմացիայիխնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։

Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։

Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։

Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության։

Շարունակելի»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:04
«Պատիվ ունեմ». Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:54
29.01.2022. Մեկ օրում կորոնավիրուսով է հիվանդացել 2 594 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում իրականացվել է 7342 թեստավորում։ ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
11:48
Թուրքիան Վրաստանի բանակին երկու տրակտոր և 13 պիկապ է նվիրել
Թուրքիան Վրաստանի բանակին երկու տրակտոր և 13 պիկապ է նվիրել։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Anadolu լրատվական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Վարդան Ոսկանյան. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Հունվարի 27-ին «Արմենպրեսին» տված ծավալուն հարցազրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և...
Աղբյուր` Panorama.am
11:11
Վրաստանի նախագահը կարծում է, որ Սաակաշվիլիի ներումը կբարձրացնի հասարակության բևեռացումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ եթե ինքը ներում շնորհի հանրապետության նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին, դա վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:58
Սիսիան Պօղոսեանին հունվարի 31-ին գործուղել են և Դուբայ, և Թեհրան
էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սիսիան Պօղոսեանը հունվարի 31-ին պետք է լինի և Դուբայում, և Թեհրանում։...
Աղբյուր` Panorama.am
10:55
Politico. Զելենսկին վախենում է, որ Բայդենը միտումնավոր է ուռճացնում ռուսական սպառնալիքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը ռուսական սպառնալիքի վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ Միացյալ Նահանգները...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գինցբուրգը բացատրել է Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր ՝ NeoCov շտամի առաջացման պատճառը
Նոր NeoCov կորոնավիրուսի շտամի ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ վիրուսի մուտացիաները մշտապես տեղի են ունենում։ Ընդ որում, դրանց...
Աղբյուր` Panorama.am
10:27
Տիգրան Աբրահամյա. Որն է՞ ժողովրդավարությունը, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել փողոց դուրս գալու համա՞ր
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելու հետևանքով նույն խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
10:19
Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ-ի զորքերի մոտալուտ տեղակայման մասին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում սկսել ԱՄՆ զորքերի լրացուցիչ փոքր կոնտինգենտ ուղարկել Արևելյան Եվրոպա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ուկրաինացիները դուրս են եկել փողոց. «Ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ»
Ուկրաինայի Վերին Ռադայի պատքերի մոտ ուկրաինացիները բողոքի ակցի են իրականացրել, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պահանջներ ներկայացնել՝ թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Նկարիչը կտրել է քիթը և ականջները, որպեսզի նմանվի Marvel-ի հերոսին
Վենեսուելացի նկարիչը փոխել է իր արտաքինը՝ նմանվելով Marvel-ի տիեզերքի Կարմիր գանգին: Դրա համար նա ստիպված է եղել դաջվածքներ անել ու անցնել...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Արմեն Սարգսյանի աշխատակազմում էլ կատարվածի բացատրությունը չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, և մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Թանկացումներ «Հայփոստ»-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Մեծ «չիստկա» քաղաքապետարանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում մեծ «չիստկա» է սկսվել: Այս պահի...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Փոփոխություններ հայտարարագրերը ներկայացնելու ժամկետնրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ներկայանում է ղեկավարի դիրքերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Թալին խոշորացված համայնքում ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ընդդիմադիրների նկատմամբ գործադրված...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». ԻՆչպես է Փաշինյանը բացատրում թանկարժեք ավտոմեքենաների գնման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախավերջին՝ 2020-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև պաշտոնյաների համար ձեռք...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Եթե կյանքի կոչվի իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչև 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Արցախի ոստիկանությունն արձագանքել է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերին
Արցախի ոստիկանությունը գնացել է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի ահազանգի հետքերով։։  Ոստիկանությունը տարածած...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ջորջ Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկարտներին աջակցելու համար
Միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պարբերաբար գումար է նվիրաբերում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, 125 միլիոն դոլար է ուղարկել 2022 թվականի նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:17
Կարեն Վրթանեսյան. Ավելի վատ լուր էլ ունեմ
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մենք կորցրածը...
Աղբյուր` Panorama.am
09:08
Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել Պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը...
«Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին»
Աղբյուր` Panorama.am
08:56
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ  ժամը 8։00-ի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բելգիան արդեն 3 տարուց ավելի է գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Բրազիլիան չկարողացավ հաղթել Էկվադորին ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Հանիդպում ավարտվեց 1:1 հաշվով, գրում է armsport-ը։ Եթե ​​բրազիլացիները...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԵՄ-ում «ուրվականների ավիաթռիչքները» վնասում են կլիման
ԵՄ տարածքում գործում է ավիափոխադրողների կանոնակարգ, որի պատճառով ավիաընկերությունները երբեմն ստիպված են լինում իրականացնել նույնիսկ այն...
Աղբյուր` Panorama.am
20:04
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները, Պուտին
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են իրենց պատասխաններում Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}