Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Ղազինյան
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից:
Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին:
Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից:
Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը:
Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից:
Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում ...»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն.Վարուժան Գեղամյան
- Իշխանության նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը». Աբրահամյան
- Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
- Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սեյրան Օհանյան