Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
ՆԱՏՕ-ն իրեն Ուկրաինայի հակամարտության մաս չի համարում

և չի ցանկանում, որ այն տարածվի այդ երկրի սահմաններից դուրս։ Հունիսի 30-ին նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Մադրիդի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Աղբյուր՝ iz.ru

17:45 Հայաստան
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ Ֆինդեքս զեկույցը (2021)

Կենտրոնական Ասիայում հաշվետերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 78%-ի: Հայաստանը մեծահասկաների ֆինանսական հաստատություններում հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում ԵԿԱ երկրների շրջանում։

Աղբյուր՝ Համաշխարհային բանկ 

17:30 Հայաստան
«Առկախված այգի. Դադիվանք և անդին». Ցուցադրություն՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին։ «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է։

Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

17:21 Աշխարհում
Գերմանիայում տհաճորեն զարմացել են կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատավարձի չափից

Bild-ը հրապարակել է տվյալներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին։ Ընթերցողները քննադատել են պետության ղեկավարին բարձր աշխատավարձերի համար։ Ըստ թերթի՝ Շոլցը Գերմանիայի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան է։ Նա բյուջեից ամսական ստանում է մոտ 30 հազար եվրո։

Աղբյուր՝ iz.ru

17:15 Աշխարհում
Սալմոնելա է հայտնաբերվել աշխարհի ամենամեծ շոկոլադի գործարանում

Հինգշաբթի հայտարարվել է, որ արտադրությունը դադարեցվել է Բելգիայի Վիզե քաղաքում գտնվող՝ շոկոլադի աշխարհի ամենամեծ գործարանում, որը ղեկավարում է շվեյցարական հսկա Barry Callebaut-ը: Ընկերության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ արտադրությունը պաշտպանական կարգով դադարեցվել է գործարանում, որն արտադրում է հեղուկ շոկոլադ մեծածախ խմբաքանակներով հրուշակեղեն պատրաստող 73 հաճախորդների համար:

 

16:15 Աշխարհում
Էռնեստո Վալվերդեն երրորդ անգամ նշանակվեց «Աթլետիկի» գլխավոր մարզիչ

Այս մասին հինգշաբթի հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Մասնագետի վերջին ակումբը եղել է իսպանական «Բարսելոնան», որից նա հեռացել է 2020 թվականի հունվարին։«Ատլետիկի» նախկին մարզիչ Տորել Մարսելինոն մայիսին է լքել իր պաշտոնը։ Նախկինում Վալվերդեն արդեն գլխավորել է «Աթլետիկ Բիլբաոն» 2003-2005 և 2013-2017 թվականներին:

Աղբյուր՝ tass.ru

16:07 Աշխարհում
Դերասանուհի Էմբեր Հյորդի նկատմամբ կրկին հետաքննություն է սկսվել

Իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը՝ կեղծ տեղեկությունների և մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա կենդանիներ տեղափոխելու գործով։ «Գյուղատնտեսության, ջրի և շրջակա միջավայրի դեպարտամենտը հետաքննում է Հյորդի մեղադրանքները 2015 թվականին Ավստրալիա երկու շների մաքսանենգ տեղափոխման հետ կապված դատավարության ընթացքում», - ասվում է դատարանի փաստաթղթերում:

Աղբյուր՝ gazeta.ru

15:46 Աշխարհում
Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին կառուցվող պատը՝ նախատեսված միգրանտներին ետ մղելու համար

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ միգրանտները սկսեցին հատել Եվրամիության սահմանը՝ Բելառուսից Լեհաստան անցնելով, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հինգշաբթի այցելեցին սահմանային տարածք՝ նշելու նոր պողպատե պատի կառուցման ավարտը: Ուրբաթ երկրի իշխանությունները նաև կչեղարկեն սահմանի երկայնքով գործող արտակարգ դրությունը։

Աղբյուր՝ apnews.com

15:32 Աշխարհում
«Տոտենհեմը» համաձայնության է եկել «Էվերթոնի» հետ Ռիշարլիսոնի համար

Ռիշարլիսոն դե Անդրադե կապված է «Էվերթոնի» հետ մինչև 2024 թվականը գործող պայմանագիր: Սակայն բրազիլացին որոշել է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»: Գումարը, որը կվճարեն լոնդոնցիները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, դեռ գաղտնի է պահվում։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Աղբյուր՝ vesti.ru

15:00 Աշխարհում
Universal Studios-ը հրապարակել է «Տոմս դեպի դրախտ» ֆիլմի թրեյլերը՝ Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ

Քլունին և Ռոբերտսը խաղում են նախկին ամուսինների, ովքեր իրենց հարաբերությունները նկարագրում են որպես «կյանքի վատագույն տարիներ»: Ամուսնալուծված զույգը մեկնում է Բալի՝ հուսալով կանխել իրենց դստեր (Քեյթլին Դևրի) նույն սխալը, որն իրենք թույլ էին տվել 25 տարի առաջ՝ ամուսնանալով առաջին հանդիպած մարդու հետ՝ թքած ունենալով սեփական կարիերայի վրա։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին։

Աղբյուր՝ gazeta.ru

14:23 Աշխարհում
Ութ տարվա դադարից հետո Քեմերոն Դիասը կրկին կնկարահանվի ֆիլմերում

Դիասը, ով 2018 թվականին պաշտոնապես հաստատել էր Հոլիվուդից իր հեռանալը, պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր՝ «Back in Action» («Վերսկսում») ֆիլմում Ջեյմի Ֆոքսի հետ: Դերասանները նախկինում միասին նկարահանվել են «Էննի» ֆիլմում, որը Դիասի վերջին գեղարվեստական ֆիլմն էր:

Աղբյուր՝ cnn.com

13:50 Աշխարհում
Տեղի է ունեցել Ֆերդինանդ «Բոնգբոնգ» Մարկոս կրտսերի երդմնակալությունը՝ որպես Ֆիլիպինների նախագահ

Մարկոս կրտսերը ստանձնում է Ֆիլիպինների գլխավոր պաշտոնը՝ 36 տարի անց այն բանից հետո, երբ նրա հայրը՝ նախկին նախագահը, գահընկեց արվեց և աքսորվեց Ժողովրդական իշխանության հեղափոխության ժամանակ: Նոր նախագահը ելույթում խոստացավ երկիրը շատ առաջ տանել բոլորին ձեռնտու քաղաքականությամբ և շնորհակալություն հայտնեց հանրությանը «Ֆիլիպինների ժողովրդավարության պատմության մեջ ամենամեծ ընտրական մանդատը» տալու համար։

Աղբյուր՝ aljazeera.com

13:43 Աշխարհում
Հարձակվող Պաուլո Դիբալան պաշտոնապես լքել է «Յուվենտուսը»

28-ամյա արգենտինացին թուրինյան թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Դիբալան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2015 թվականի հուլիսից։ Հավաքականի կազմում նա 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրվում են «Ինտերը», «Միլանը», «Ռեալը» և «Ատլետիկոն»։

Աղբյուր՝ sport-express.ru

13:23 Աշխարհում
Թոմ Հիդլսթոնը և նրա հարսնացու Զավե Էշթոնը սպասում են իրենց առաջնեկին

37-ամյա դերասանուհին առաջին անգամ ցուցադրել է իր կարգավիճակը չորեքշաբթի պատմական դրամայի Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ ցուցադրության ժամանակ: Հիդլսթոնն ու Էշթոնը նշանվել են Բրոդվեյի «Մատնություն» ներկայացման մեջ խաղալուց երեք տարի անց։

Աղբյուր՝ people.com

12:57 Հայաստան
Իսահակյանի անվան գրադարանում տեղի կունենա Մարկ Արենի նոր՝ «987» գրքի շնորհանդես-հանդիպումը

«987»-ը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII- քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Շնորհանդես-հանդիպումը կանցկացվի հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին։

Աղբյուր՝ «Բուկինիստ» հրատարակչություն

12:52 Աշխարհում
Մահացել է նկարչուհի Մարգարեթ Քինը, ով հայտնի է մեծ աչքերով երեխաներին

Նկարիչը մահացել է հունիսի 26-ին 94 տարեկան հասակում։ Քինի մահը հաստատել է պրոդյուսեր և սցենարիստ Լարի Կարասևսկին, ով աշխատել է արտիստին նվիրված «Մեծ աչքեր» (2014) կենսագրական ֆիլմի վրա։ Հայտնի է, որ Մարգարեթ Քինը մանուկ հասակում կորցրել է լսողությունը, ինչը ստիպել է նրան իր արվեստում կենտրոնանալ աչքերի վրա։

Աղբյուր՝ gazeta.ru

12:16 Աշխարհում
Մարդկության վաղ նախնիները մեկ միլիոն տարով ավելի հին են, քան նախկինում ենթադրվում էր

Մարդկության ամենահին նախնիներին պատկանող բրածոները շատ ավելի հին են, քան գիտնականներն ի սկզբանե կարծել են, ասվում է նոր հետազոտության մեջ։ Դրաբց թվում են հնագույն քարանձավային կնոջ բրածոները, որոնք հազարամյակներ շարունակ թաղված են եղել Հարավային Աֆրիկայի քարանձավներում՝ հայտնի որպես մարդկության օրրան: Ուսումնասիրությունները այժմ ցույց են տալիս, որ հնագույն մարդկանց խումբը շրջել է երկրի վրա 3,4-ից 3,7 միլիոն տարի առաջ:

Աղբյուր՝ bbc.com

12:05 Աշխարհում
Աշխարհում մոտավորապես ամեն չորրորդ մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ՝

համաձայն երեքշաբթի հրապարակված նոր հետազոտության, որը նախազգուշացնում է, որ աղքատ երկրներում ապրողներն ավելի խոցելի են: Հորդառատ անձրևների և փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղները ամեն տարի ազդում են միլիոնավոր մարդկանց վրա և միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում տներին, ենթակառուցվածքներին և տնտեսություններին: Եվ ռիսկերն ավելի են մեծանում կլիմայի փոփոխության պատճառով։

Աղբյուր՝ france24.com

11:40 Տարածաշրջան
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Թուլացած իմունիտետով 37-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա մեկուսացված է։ Պարզվել է, որ այլ դեպքեր չեն հայտնաբերվել վարակվածի և այլ անձանց շփման արդյունքում։

Աղբյուր՝ tass.ru

11:10 Աշխարհում
Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը կրկին փորձության առաջ է կանգնել

Տատյանան՝ Նատալյա Ֆրիսկեի զարմուհին, պայքարում է քաղցկեղի դեմ և շտապ օգնության կարիք ունի։ Այս մասին պատմել է երգչուհու ազգականը։ Նա դիմել է հետևորդներին՝ զարմուհու բուժման համար գումար փոխանցելու խնդրանքով։

Աղբյուր՝ vesti.ru

10:55 Աշխարհում
Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը կլինի երկու տարուց ոչ շուտ

Սերիալի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիի խոսքով՝ Ջեյմս Բոնդի մասին 26-րդ պաշտոնական ֆիլմը դժվար թե կինոթատրոններ հասնի 2025 թվականից շուտ։ Ստեղծագործական թիմը դեռ չի ընտրել դերասանին, ով կփոխարինի Դենիել Քրեյգին։

Աղբյուր՝ theguardian.com

10:15 Աշխարհում
Apple-ի գլխավոր մենեջեր. Samsung-ը պատճենել է iPhone-ը ու պարզապես դրե մեծ էկրան

Գրեգ Ջոսվիակը հայտարարել է, որ իր առաջին սմարթֆոնները մշակելիս Samsung-ն օգտագործել է իրենցից գողացված տեխնոլոգիաները: Այս մասին տեղեկություն է հայտնվել The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում՝ նկարահանված առաջին iPhone-ի 15-ամյակի առթիվ:

Աղբյուր՝ gazeta.ru

10:06 Աշխարհում
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի պայքարի առաջիկա ընտրություններում

Իսրայելի պաշտոնաթող վարչապետը չի առաջադրվի առաջիկա համապետական ընտրություններում: Այս մասին հայտարարել է նրա խոսնակը:

Աղբյուր՝ aljazeera.com

10:00 Աշխարհում
ԱՄՆ-ում մահապատիժ է սպառնում բեռնատարի վարորդին, որում 53 էր միգրանտ մահացել շնչահեղձությունից

Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդու սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: Մարդկանցով լի բեռնատարը հայտնաբերվել էր Տեխասում օրեր առաջ՝ դեպի մայրուղի տանող փոքրիկ ճանապարհին:

Աղբյուր՝ ria.ru

19:42 Աշխարհում
Ջոկովիչը հեշտությամբ դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Սերբ թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Բրիտանական բաց առաջնության երկրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին՝ 6:1, 6:4, 6:2 հաշվով:

Աղբյուր՝ vesti.ru

19:36 Տարածաշրջան
Իրանցի սահմանապահ է զոհվել Աֆղանստանի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: «Միլաք սահմանային շրջանում տեղի ունեցած այս դժբախտ դեպքը, որը հանգեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության թանկագին սահմանապահի նահատակության, իշխանությունների կողմից հետաքննվում է, և հարցը պարզվելուն պես կհայտարարվի», - հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Աղբյուր՝ france24.com

19:17 Հայաստան
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր

Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

19:08 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 միլիոն ֆունտ ստեռլինգ լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի

կիբերտարածության սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:  Զեկույցում նշվում է, որ կիբերանվտանգության ոլորտում Լոնդոնի և Թբիլիսիի հարաբերությունները թևակոխում են զարգացման «նոր փուլ»:

Աղբյուր՝ tass.ru

19:01 Հայաստան
Այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։  Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:24 Աշխարհում
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Ղազախստանն առաջարկում է ստեղծել կասպիական սննդի կենտրոն

Ղազախստանի նախագահն Աշխաբադում կայացած Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում իր ելույթում առաջարկել է ստեղծել կենտրոն, որը կլուծի տարածաշրջանի սննդային խնդիրները: Այս մասին հայտնում է Ակ Օրդայի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ vedomosti.ru

18:06 Հայաստան
Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը հանդիպեկ է Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Ստարովիչը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն    

17:38 Արցախ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին Վիտալի Բալասանյանը Հանրապետության նախագահի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակի միջոցառմանը:

Աղբյուր՝ ԱՀ Անվտանգության խորհուրդ 

17:34 Աշխարհում
Սպասվում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը կլուծարվի՝

վերջ դնելով վարչապետ Նաֆթալի Բենեթի մեկամյա պաշտոնավարմանը, կառաջարկի հինգերորդ ընտրությունները չորս տարուց պակաս ժամանակահատվածում, որոնց արդյունքում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է վերականգնել իշխանությունը:

Աղբյուր՝ france24.com

17:29 Աշխարհում
Նյու Յորքում սկսվել են «Ժառանգների» չորրորդ սեզոնի նկարահանումները

Նոր եթերաշրջանը կունենա 10 սերիա: Թողարկման ամսաթիվը դեռ չի նշվում։ «Ժառանգների» առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 3-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:21 Հայաստան
Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Աղբյուր՝ Tech Week 

14:12 Աշխարհում
Անդրբայկալյան երկրամասում գնացքը բախվել է բեռնատարին, կան զոհեր

Երեք մարդ է զոհվել ՌԴ Անդրբայկալյան երկաթուղու Թայդուտ-Մոգզոն հատվածում, հաղորդում է երկաթուղու մամուլի ծառայությունը: Ձեռնարկությունից հայտնել են, որ հունիսի 29-ի վաղ առավոտյան բեռնատարի վարորդը երթուղի է մտել՝ չնայած գործող սեմաֆորների արգելող ազդանշաններին:

Աղբյուր՝ interfax.ru

14:05 Աշխարհում
Թաիլանդում երկու հնդիկ կանայք են ձերբակալվել՝ ճամպրուկով 109 էկզոտիկ կենդանիների մաքսանենգ եղանակով տեղափոխելու փորձի համար

Միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկի օդանավակայանում: Մաքսակետով անցնելիս՝ ռենտգեն զննության ժամանակ, պարզվել է, որ 38-ամյա Նիտյա Ռաջայի և 24-ամյա Զաքիա Սուլթանա Էբրահիմի երկու ճամպրուկներում եղել են երկու սպիտակ հնդկական մացառախոզ, երկու զրահակիրներ, 35 կրիա, 50 մողես և 20 օձ: Կանանց մեղադրանք է առաջադրվել երեք օրենք խախտելու համար:

Աղբյուր՝ gazeta.ru

12:47 Աշխարհում
Վուդի Ալենը մտածում է՝ ռեժիսորի կարիերան ավարտելու մասին

Ռեժիսորը երեքշաբթի Instagram-ի ուղիղ եթերում տված հարցազրույցի ժամանակ Ալեք Բոլդուինին ասել է, որ մտադիր է ավարտել իր կարիերան կինոարտադրության ոլորտում՝ նշելով, որ ռեժիսուրան կորցրել է իր փայլը: Երկու հայտնիները, որոնցից յուրաքանչյուրը լուրջ սկանդալների մեջ է հայտնվել, խուսափել են քննարկել Ալենի դեմ բռնության մեղադրանքները և անցյալ տարի Բոլդուինի մասնակցությամբ նկարահանման հրապարակում տեղի ունեցած կրակոցները:

Աղբյուր՝ apnews.com

12:23 Աշխարհում
Tesla-ն փակում է Կալիֆորնիայի գրասենյակներից մեկը՝ աշխատանքից ազատելով հարյուրավոր մարդկանց

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան ընկերությունը փակում է Սան Մատեո քաղաքում գտնվող գրասենյակներից մեկը՝ աշխատանքից հեռացնելով մոտ 200 աշխատակցի: Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

 

11:46 Աշխարհում
«Էլվիսը» ամերիկյան կինովարձույթում շրջանցել է նոր «Լավագույն հրաձիգին»

Ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմը հանգստյան օրերին ԱՄՆ կինոթատրոններում հավաքել է 31,1 միլիոն դոլար՝ դառնալով կինովարձույթի առաջատարը, հայտնել է Variety-ն: Էլվիսը 1,5 միլիոն դոլարով առաջ է անցել Թոմ Քրուզի նոր «Լավագույն հրաձիգից», որն հավաքել է 29,6 միլիոն դոլար: Երաժշտի այրին՝ Պրիսցիլան գոհ է մնացել ամուսնու մասին ֆիլմից: Երգչուհու մյուս հարազատները ֆիլմին բացասական արձագանք են տվել:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:33 Աշխարհում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

Ընտրությունը կայացել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համաժողովի ժամանակ: IWF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունը։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև: Նախագահ է ընտրվել Մուհամեդ Ջալուդը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

11:26 Աշխարհում
Կոլումբիայի բանտում խռովությունը հանգեցրել է մահացու հրդեհի

Երեքշաբթի վաղ առավոտյան Կոլումբիայի գերբնակեցված բանտում բռնկված հրդեհի հետևանքով 51 բանտարկյալ է զոհվել՝ երկրի նորագույն պատմության մեջ իր տեսակի մեջ ամենամահաբեր միջադեպերից մեկում, հայտնում են իշխանությունները: Հրդեհը բռնկվել է Կոլումբիայի արևմտյան Տոլուա քաղաքի քրեակատարողական հիմնարկի ներսում քաոսի առաջացման ֆոնին: Տուժել է 24 մարդ, այդ թվում՝ բանտապաններ:

Աղբյուր՝ cnn.com

11:08 Աշխարհում
Երուսաղեմում պաղեստինցին հարձակվել է ոստիկանի վրա

Միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ տանող անցատեղերից մեկի մոտ: The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ հարձակվողը զինված է եղել դանակով և դեպքի վայրից փախուստի է դիմել: Իսրայելի ոստիկանությունը ակտիվորեն որոնում է նրան Տաճարի լեռան տարածքում, իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Աղբյուր՝ tass.ru

10:45 Աշխարհում
Ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն «Լիվերպուլից» տեղափոխվեց Լիգա 1-ի «Մոնակո» ակումբ

27-ամյա խաղացողը չորս տարվա պայմանագիր է կնքել «իշխանության» հետ՝ 15 միլիոն եվրո վարձավճարի դիմաց՝ 3 միլիոն եվրո հնարավոր հավելումներով: «Ինձ համար մեծ ուրախություն է միանալ «Մոնակոյին», - ասել է Մինամինոն:

Աղբյու՝ france24.com

10:14 Աշխարհում
«Point». Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան կշտամբում են Արևմուտքին պատժամիջոցների և պարենային ճգնաժամի համար

Ֆրանսիական «Point» ամսագրի հոդվածում գրախոս Նիկոլաս Բավերեսը հիշեցրել է, որ Էր Ռիադը ընդդիմացել է Միացյալ Նահանգների ճնշումներին՝ արդյունահանումն ավելացնելու և նավթի գները իջեցնելու հարցում, իսկ Նյու Դելին և Ջակարտան դադարեցրել են սննդամթերքի որոշ կատեգորիաների արտահանումը իրենց բնակչությանը սննդուվ ապահովելու համար:

Աղբյուր՝ ria.ru

10:06 Աշխարհում
Կրկին հանրաքվե. «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր լինի»

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն ասել է, որ հարցը կլինի նույնը, ինչ 2014-ի վերջին հանրաքվեի ժամանակ. «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր լինի»: Սթերջենը նամակ է գրել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խնդրելով պաշտոնական համաձայնություն տալ քվեարկությանը: Նա նշել է, որ շարունակելու է իր ծրագիրը, եթե այն չհաստատվի Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից:

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հարցում

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան Մադրիդում կայացած բանակցություններից հետո անվտանգության համաձայնագիր են ստորագրել, որով ապարգելափակում է սկանդինավյան երկրների՝ դաշինքին միանալու գործընթացը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը նշել է, որ այսպիսով Անկարան հետ է կանչել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները:

Աղբյուր՝ ria.ru

20:48 Աշխարհում
Էկվադորում ցուցարարները հերթական հարձակումն են իրականացրել զինվորականների կողմից հսկվող ավտոշարասյան վրա

Մեկ զինվոր զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել, հայտնում են երկրի իշխանությունները: Ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին, հարձակում էր գրանցվել սննդի ավտոշարասյան վրա, որի հետևանքով վիրավորվել էր 17 զինվոր: Երեքշաբթի գիշերը Էկվադորի Ամազոնում հարձակման է ենթարկվել տանկերի ավտոշարասյունը:

Աղբյուր՝ ria.ru

20:45 Աշխարհում
Բժիշկը բացատրել է շոգ եղանակին պաղպաղակ ուտելու վտանգը

Սրտաբան-դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Զալետովան հայտնել է, որ շոգին պաղպաղակ և սառը ըմպելիք օգտագործելուց սպասվող ազդեցությունը երկար չի տևում, և շատ չանցած մարմնի ջերմաստիճանը, ընդհակառակը, կարող է բարձրանալ: Բժիշկը խորհուրդ է տվել ընտրել տաք ըմպելիքներ, քանի որ դրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ինչից էլ օրգանիզմը հովանալու զգացում է ունենում. մարդն ավելի շատ է քրտնում, ջերմությունը սկսում է դուրս գալ մաշկի միջոցով:

Աղբյուր՝ iz.ru

19:51 Աշխարհում
Իսպանական քաղաքում մտադիր են անզգույշ լողացողներին ստիպել վճարել իրենց փրկության համար

Սան Սեբաստիանը հաշվել է օվկիանոսում փրկարարական աշխատանքների աճող ծախսերը: Այժմ քաղաքը նախատեսում է վարձատրություն պահանջել այն բոլոր մարդկանցից, ովքեր լողալիս անփույթ կամ անխոհեմ կլինեն:

Աղբյուր՝ theguardian.com

19:20 Աշխարհում
Նորվեգիայում դարպասապահը գոլ է խփել և փրկել թիմին պարտությունից

Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Սոտրա» և «Յուլերն» թիմերի խաղում հազվադեպ դեպք է տեղի ունեցել: «Սոտրա»-ի դարպասապահ Մորտեն Գրասմոն գոլի հեղինակ է դարձել «մկրատ» հարվածով: Ընդ որում, նա երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին խփեց ու թիմին փրկեց պարտությունից՝ հաշիվը դարձնելով 2:2:

Աղբյուր՝ sport-express.ru

18:00 Աշխարհում
Իտալիայում գործազուրկը մահացել է՝ դպրոցի սննդի ավտոմատը թալանել փորձելիս

Կանիկատի քաղաքի 33-ամյա բնակիչը գիշերը ներխուժել է տեղի դպրոցի շենք՝ ավտոմատից սնունդ և գումար գողանալու համար: Հանցագործը կոտրել է սարքի ապակին և, ըստ քննիչների, վնասել իրեն ապակու կտորով և մեծ քանակությամբ արյուն կորցրել: Նրա դին առավոտյան հայտնաբերել են դպրոցի աշխատակիցները:

Աղբյուր՝ iz.ru

17:32 Տարածաշրջան
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով 2 մարդ անհետ կորել է

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեքշաբթի հայտնել է, որ անհետ կորածներից մեկը հանքափոր է, ում ջրհեղեղը տարել է Դուզջե նահանգում, իսկ մյուսը՝ Կաստամոնու նահանգի գյուղերից մեկի բնակիչ: Հորդառատ անձրևները, որոնք պատուհասել են վեց նահանգների, երկուշաբթի գետերի հեղեղման և կամուրջների փլուզման պատճառ են դարձել:

Աղբյուր՝ apnews.com

17:06 Հայաստան
Արամ Մանուկյանի անվան վարժարանում կայացել է ռազմամարզական ճամբարի բացում

Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

17:01 Աշխարհում
Երևանի հերթական քաղաքապետը այցելել է Ֆրանսիա՝ տեղի տրանսպորտային փորձը հերթական անգամ Երևանում «կիրառելու»

Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոնի տնօրենը ներկայացրել է շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է տեղի հայ գործարարների հետ:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:44 Աշխարհում
Ռուսաստանն արգելել է Ֆրենսիս Ֆուկույամայի մուտքը երկիր

Ռուսաստանի ԱԳՆ-ն արգելել է ամերիկացի քաղաքագետին, ով հայտնի է որպես «Պատմության վերջը» գրքի հեղինակ, մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Ֆուկույաման նրանց թվում էր, ովքեր դեռ Ուկրաինայում հատուկ գործողությունից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել էին հրապարակել պատժամիջոցների ցանկը, որոնք Վաշինգտոնը պատրաստ կլինի անհապաղ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում:

Աղբյուր՝ ria.ru

15:38 Հայաստան
Շենգավիթ վարչական շրջանում էլեկտրաշչակներ կգործարկվեն

29.06. - 30.06.2022թ. մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

15:24 Աշխարհում
Մումբայում շենքի փլուզման հետևանքով կա 3 զոհ և 13 վիրավոր

Մումբայում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, երեքշաբթի հայտնել են իշխանությունները: Կուրլայի Նաիկ Նագար ընկերությունում գտնվող շենքի մի թևը փլուզվել է կեսգիշերին մոտ, հայտնում են նրանք՝ հավելելով, որ դրա մյուս թևը նույնպես հավանական է վթարի ենթարկվի: Այն ազատվել է: Տուժածները տեղափոխվել են Ղաթկոպարի և Սիոնի քաղաքացիական հիվանդանոցներ:

Աղբյուր՝  outlookindia.com

15:03 Հայաստան
Փորձի փոխանակում կկայանա Երևանի և Մարսելի մասնագետների միջև

Երևանի քաղաքապետի և Մարսելի փոխքաղաքապետի մասնակցությամբ կայացած, 30-ամյա գործակցությանը նվիրված միջոցառմանը նշվել է, որ փոխգործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տեսանյութում:  

14:49 Տարածաշրջան
Վրաստանի իշխանությունները մեկ տարով արգելել են որոշ հացահատիկների արտահանումը

Վրաստանի կառավարությունը որոշել է հուլիսի 4-ից մեկամյա արգելք մտցնել տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման վրա՝ երկրի ներսում այդ գյուղմթերքների պակասից խուսափելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ tass.ru

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}