2004 թ.-ին մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել. Գեղամ Նազարյան
«Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ ղեկավարն է, որի օրոք ներգաղթը գերազանցեց արտագաղթի ցուցանիշները»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մինչ այդ ՔՊ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահի գործունեությանն ուղղված հայտարարություններին:
ՔՊ խմբակցությունից ռեպլիկներ հնչեցին, ինչին ի պատասխան նազարյանը հորդորեց չարձագանքել, իսկ եթե անհանգիստ են ու հուզվում են այդ ցուցանիշից, ապա խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կարող են գնան և արխիվներն ուսումնասիրեն:
Արձագանքելով Ռոբերտ Քորարյանի օրոք Թուրքիայի հետ բանակցությունների մասին ՔՊ պատգամավորների արած հայտարարություններին՝ Նազարյանը նկատեց, որ այն 2005 թվականն էր և ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը բացասական պատասխան էր տվել պատմաբանների խումբ ստեղծելու մասին իրեն ուղղված Թուրքիայի նախագահի նամակին:
«Եվ ամենակարևորը՝ 2005 թվականից մեկ տարի առաջ՝ 2004 թվականին մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին և տարածքների մեծ մասը չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել»,-հայտարարեց զոհված զինվորի հայրը:
Գեղամ Նազարյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ ԱԺ բյուջեով Սերդար Քըլըչի հետ հանդիպման գնացած փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ինքը խորրդարանում կկազմակերպեր քննարկում, որ հասկանային, թե ինչ պրոցես է գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը ցանկանում է ծանոթանալ գործընթացին և խորհուրդներ տալ, որպեսզի հետագայում իշխանությունները չասեն, թե ինչու ընդդիմությունը խորհուրդներով չաջակցեց իրենց:
«Ինչ որ մի մարդ, ուժ ցանկանում է ԱԺ-ն արժեզրկել, նաև՝ կառավարող խմբակցությանը»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց այդ մարդուն թույլ չտալ դա անել:
Հարակից հրապարակումներ`
- Օրենքի նախագիծը կոնկրետ միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին. Արամ Վարդևանյան
- Կարող է չէ՞, ողջամիտ կասկած կամ մտավախություն լինել` ինչու Ռուբինյանը նշանակվեց ՀՀ ներկայացուցիչ. Ագնեսա Խամոյան
- Կանեմ այն, ինչը որ կուզեմ. Ռուբեն Ռուբինյանի ընդհարումը «Հայաստան» խմբակցության հետ
- Ստեղ մեկը կա, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի՝ ես Թուրքիայի ազդեցության գործակա՞լ եմ. Ռուբեն Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ