Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։
Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:
Սիրելի հայրենակիցներ.
առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»,- գրել է Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը դաշնակցականների հետ քննարկել է դիմադրության կազմակերպման աշխատանքները
- Հայտարարված դիմադրության շարժումը պետք է լինի ոչ թե երևանյան, այլ համահայկական շարժում. Ագնեսա Խամոյան
- Այս պահին պետք է ձևավորել դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք. Իշխան Սաղաթելյան