Մարզերում արդեն հրամայական է իշխանության պարտվողական քաղաքականության դեմ պայքարի անհրաժեշտությունը. Կյուրեղյան
«2018 թվականի մայիսին ասում էի, զգուշացնում, որ այս իշխանությունը երկիրը տանելու է ու տանում է պետականաքանդ ուղղությամբ և դա անում է ոչ թե անկարողության, անփորձության, ապաշնորհության արդյունքում, այլ լավ մտածված, ծրագրավորված քայելով»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նա նշեց, որ մարզերում հանրության հետ բազմաթիվ հանդիպումներում արդեն որպես հրամայական է հնչում իշխանության պարտվողական քաղաքականության և երկիրը միակողմանի նոր զիջումների տանելու օրակարգի դեմ պայքարի անհրաժեշտությունը, որպես հրամայական է հնչում հանրությանը պառակտելու և երկրում բռնատիրական կարգեր հաստատելու իշխանության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
«Այդ ամենին հասնելու համար կարևորվում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության շարժման ձևավորումը»,- ընդգծեց Ա. Կյուրեղյանը՝ կոչ անել հայ կանանց նույնպես միանալ այդ դիմադրությանը:
Նա նշեց, որպեսզի երիտասարդները չլքեն երկիրը, մնան հայրենիքում և ապրեն արժանապատվորեն, ուրեմն այս իշխանությունների օր առաջ հեռացումն այլընտրանք չունի:
«Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին սպառնացող արտաքին ու ներքին անմիջական վտանգները չեզոքացնելու հիմնանպատակով ձևավորված համազգային դիմադրության շարժումն այլընտրանք չունի»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյանը դաշնակցականների հետ քննարկել է դիմադրության կազմակերպման աշխատանքները
- Հայտարարված դիմադրության շարժումը պետք է լինի ոչ թե երևանյան, այլ համահայկական շարժում. Ագնեսա Խամոյան
- Տարբեր երկրներում գործող 70 հայկական Երիտասարդական կազմակերպություններ միացել են Դիմադրության շարժմանը
- Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից... արհեստավոր. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին