Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
««Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ», լսում ես այս խոսքերն ու մտածում, թե ո՞ր դարաշրջանում ենք ապրում։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալը բացահայտ հայտարարում է, որ կառավարության անդամները, քպ-ական պատգամավորները, բոլորն իր ստրուկներն են։ Ինքն է որոշում, նրանց ողջ կյանքի իմաստը, ամեն մի քայլը։ Եվ այդ ստրուկները երջանիկ ենթարկվում են բռնապետիկի քմահաճույքներին՝ նրա ներս մտնելուն պես ոտքի կանգնում, նկարը կախում աշխատասենյակում և չոքած աղոթում, նրան համեմատում Հիսուսի հետ։ Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
- Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Փաշինյան