Տնտեսություն 16:20 19/01/2022 Հայաստան

«Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք». Գյուղատնտեսի հիմնավորումները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրեր առաջ մի առաջարկ արեց՝ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը։ 

Ի՞նչ է սա,  զուտ հայրենասիրական լոզո՞ւնգ՝ հեռու իրականությունից, թե՞ հիմնավորված հաշվարկ ու համոզմունք։

Panorama.am-ը հարցի վերաբերյալ զրուցել է գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ, որը մինչև պատերազմը Քաշաթաղի շրջանում մի քանի հարյուր հա հողատարածք ուներ, հաճար էր աճեցնում ու այլ երկրներ արտահանում։

Panorama.am-Հարություն, Դուք համաձա՞յն եք այն մտայնության հետ, որ Արցախը հետ բերենք, լավ կապրենք։
Հարություն Մնացականյան-Մեծ, բերրի հողատարածքների, արոտավայրերի շնորհիվ երկրի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, կենսամակարդակն աճում են։ Միայն Արցախում մինչև պատերազմը 150 հազար տոննա հատիկաընդեղենային, հացահատիկային մշակաբույսեր էին աճեցվում, ինչը չէր կարող դրական ազեցություն չունենալ մեր երկրի տնտեսության վրա։ Դրան էլ գումարած արոտավայրերը, որոնք  թույլ էին տալիս զարգացնել անասնապահությունը։ 

Տավարի միսը վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ թանկանում է, այսօր արդեն հասնում է 3 հազար դրամի։ Առաջիկայում էլ այս միտումը շարունակվելու է և հասնելու է մի կետի, երբ ներմուծումն ավելի ձեռնտու կդառնա, տնտեսվարողները կսկսեն դրսից ներմուծել միս։ Այդպիսով գնաճը կզսպվի։ Եթե չներմուծվի, ապա տավարի մսի գինն անընդհատ աճելու է։ Այս գարնանն արդեն ունենալու ենք տավարի մսի դիֆիցիտ։ Արդեն նման միտում նկատվում է։  Սա նաև Արցախում արոտավայրերի կորստի հետևանքով է, նման կորուստը չէր կարող այդ խնդրին չհանգեցնել։ Թանկացել են կաթնամթերքը, հացահատիկը, ավելի են թանկանալու, քանի որ պարարտանյութը թանկացել է, դիզվառելիքը թանկացել է, աշխատուժը կթանկանա, դրան գումարած գազը, հոսանքը կթանականան, ջուրն է թանկացել։ Նման պայմաններում գյուղմթերքի թանկացումն այլընտրանք չունի։

Հիմա Ադրբեջանն օկուպացրած Ջրականի շրջանում շատ լուրջ գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում։ Առաջին հերթին սկսել են լոգիստիկ հարցեր լուծել, իսկ մենք գնում-գալիս էինք գրունտային ճանապարհներով...

Եթե Արցախի հողային ռեսուրսները ճիշտ օգտագործվեին անցած տարիներին, միայն Ջրականի շրջանից տարեկան կարելի էր 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ ապահովել։ Այնտեղ այնպիսի հողեր են, բնակլիմայական պայմաններ նաև ջերմատնային տնտեսությունների համար, նռի, թզի աճեցման համար,  որոնց գները միջազգային շուկայում բավականին բարձր են, բայց ոչինչ չի արվել, միայն հացահատիկ էին  աճեցնում։ Այդքանով հանդերձ, 150 հազար տոննա հացահատիկն ինքնաբավության համար լուրջ ցուցանիշ է։ Հիմա Ռուսաստանից ու այլ երկրներից 150 հազար տոննա ավելի շատ հացահատիկ ենք ներմուծելու։ Մենք մեծապես կախված են Ռուսաստանում հացահատիկի գնից, ինչքան գինը բարձրացնի, ուզած-չուզած՝ պետք է Հայաստանը գնի, ներսի շուկայում էլ հացահատիկի, ալյուրի, հացի գինը բարձրացնի։

Panorama.am -Արցախում հասել էին նրան, որ արևածաղիկի ձեթ էին արտադրում, նույնիսկ արտահանում։
Հարություն Մնացականյան -«Ոսկե կաթիլն» էր։ Արտահանում էին փոքր ծավալով։ Շրջաններից մեկում նույնիսկ փորձ էին արել ռաբսի ձեթ արտադրել։ Մի խոսքով, մենք շատ լուրջ կորուստներ ենք ունեցել։
Տեսեք, այս պահի դրությամբ արդեն հաճարը ներկրվում է դրսից։ Երբեք Հայաստանը հաճար չի ներմուծել, հիմա ներմուծում է։  Ես դեռ 2015-2016 թվականին միայն Արցախից 500 տոննայից ավելի հաճար եմ գնել ու արտահանել։ Միայն ես։ Հայաստանում հաճարի սպառումը վերջին տարիներին բավականին մեծացավ, նախկինում մինչև 300-400 տոննա հազիվ էր սպառվում, հիմա տարեկան մոտ 7-8 հազար տոննա հաճար է սպառվում։ Այդ ամբողջ պահանջարկը բավարավում էր Արցախում աճեցրած հաճարով, հիմա հաճար ենք ներմուծում։

Մարտակերտ։

Panorama.am-Արցախի՝ հատկապես Ասկերանի, Ակնայի նուռը մեծ սպառում ուներ Հայաստանում։
Հարություն Մնացականյան -Հայաստանում, կարելի է ասել, նռի արտադրությունը վերացած է։ Մեղրիում մի քանի հա նռան այգիներ են մնացել, որն էական ազդեցություն շուկայի վրա ունենալ չի կարող։ Նման բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել։ Իսկ պոտենցիալից չխոսեմ, թե ինչ ահռելի պոտենցիալ ունեինք։ Իմ հաշվարկով, 90 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող ենք կորցրել՝ 90 հազար հեկտար։

Panorama.am -Դուք 200 հա հողատարածքից ինչքա՞ն հաճար էիք հավաքում տարեկան։
Հարություն Մնացականյան -Իմ հողատարածքները գտնվում էին Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր, Լեռնահովիտ համայնքներում։ Տարեկան մոտ 400 տոննա հաճար էի հավաքում։ Միայն տեղական սպառումը 6 հազար տոննայի էր հասել, հիմնական մասն աճեցվում էր Արցախում։ Խոշոր գյուղատնտեսները արտադրանք արտահանում էին նաև Մերձավոր Արևելքի երկրներ։

Panorama.am-Հիմա մտածո՞ւմ եք Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելու, ցանքատարածություններ հիմնելու մասին։
Հարություն Մնացականյան-Բացարձակ։ Նախ հող չի մնացել, հողային միջոցերը սուղ են, դրանք պետք է օգտագործվեն առավելագույն արժեք ստեղծելու համար։ Իմ կարծիքով, պետք է զբաղվել այգեգործությամբ։ Դրա համար էլ պետք  է 5-6 տարի։ Անորոշ վիճակում նման երկարաժամկետ ծրագիր իրականացնելը ռիսկային է։ Արցախի ու Հայաստանի կառավարությունների կողմից անորոշ քաղաքականության պայմաններում մենք չգիտենք, թե առաջիկա տարիներին ինչ է լինելու։ Արցախում նաև աշխատուժի խնդիր է առաջանալու։ Դրան էլ գումարած, մինչև  վերջերս Արցախում չաշխատող կանանց միանվագ 70 հազար դրամ գումար էին տալիս, ինչն անընդունելի է, ու բերելու է աշխատուժի դիֆիցիտի։ Կարծես միտումնավոր էր արվում։ Հիմա չգիտեմ՝ շարունակվո՞ւմ է այդ ծրագիրը, թե՞ ոչ։ Բացի այդ, բիզնես միջավայրի համար հնարավորինս վատ պայմաններ են ստեղծվում, գյուղատնտեսության զարգացման որևէ ծրագիր չի արվում այսքանից հետո։

Panorama.am -Բայց Արցախում գյուղատնտեսության զարգացման պոտենցիալ կա՞։
Հարություն Մնացականյան-Իհարկե։ Միայն Մարտունիի շրջանի կլիման, հողը բավարար է այնտեղ  մեծ այգիներ հիմնելու համար։ Մարտունեցիները, կարելի է ասել, այգու վրա գրեթե աշխատանք չեն կատարում։ Հողը բերրի է, կլիման շատ լավն է։ Բայց  զարգացման առումով ոչիչ չի արվում, կարծես ճամպրուկային տրամադրություններ ունենան։

Panorama.am -Արցախի պատերազմում տարած պարտության հետևանքով միայն Ձեր կրած վնասն ինչքա՞ն է։ Դուք 2020-ին չհասցրեցիք բերքահավաք անել։
Հարություն Մնացականյան-Ես տասը տարի շարունակ հողի վրա աշխատանք եմ կատարել, ենթակառուցվածքներ եմ ստեղծել։ Տասը տարիների ստեղծածս մի օրում հանձնվում է։ Միայն բերքը չէր...


Panorama.am-Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համալիր միջոցառումներ տեսնո՞ւմ եք։
Հարություն Մնացականյան-Արդարության համար ասեմ, կան որոշակի քայլեր՝ սուբսիդավորվող վարկեր, գյուղատնտեսության խթանող քայլեր, բայց դրանց մեծ մասն անհեռատես են ու կարճաժամկետ բնույթ ունեն, հետագայում հանգեցնելու են ավելի լուրջ խնդիրների՝ այգեգործությունից սկսած, ջերմատնային տնտեսություններով վերջացրած։ Գազի թանկանալուց հետո ջերմատնային տնտեսությունների արտադրանքի ինքնարժեքը բավականին բարձր է լինելու, երբ Թուրքիայի հետ սահմանը բացվի ջերմատնային տնտեսությունները փուչիկի նման տրաքելու են, չեն կարողանա մրցակցել։ Դա լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Ես միշտ առաջարկել եմ կառավարությանը ամեն ինչ անել ինքնարժեքի իջեցման համար, որպեսզի մրցունակ լինի տեղական արտադրանքը։ Դրա համար պետք է կիրառվեին նոր տեխնոլոգիաներ, դրա հնարավորությունը մենք ունենք, պետք էր սելկցիոն կայաններ, սերմնաբուծարաններ հիմնվեին, որպեսզի մեր կլիմային հարմարված մշակաբույսեր աճեցվեին։ Ոչ ճիշտ մոտեցումներով չի կարող գյուղատնտեսությունը զարգանալ։

Լուսանկարները՝ Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}