Տնտեսություն 17:09 19/01/2022 Աշխարհում

Ինչպես Մոսկվան կարող է գազի միջոցով ճնշում գործադրել Եվրոպայի վրա

Եվրոպան այսօր բախվում է գազի դեֆիցիտի հետ՝ կապված նաև Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի նվազեցման հետ: Դրա արդյունքում արձանագրվում է գների աճ: Սակայն Ռուսաստանի գազի մատակարարման վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, քանզի Մոսկվան ծրագրում է նոր գազատար կառուցել դեպի Չինաստան՝ ամենամեծ գնորդին գազ վաճառելու նպատակով: Թեմային անդրադարձել է Ամերիկայի ձայնը:

Սիբիրի գազային հանքերից Ռուսաստանն այսօր արդեն բնական գազ է մատակարարում Չինաստանին։ «Սիբիրի ուժը 1» անունը կրող գազամուղը բացվել է 2019 թվականին:

ICIS կազմակերպության գազի հարցերով վերլուծության բաժնի ղեկավար Թոմ Մարզեկ-Մանսերի կարծիքով «Power of Siberia 1»-ն օգտագործում է այն գազը, որը միացված չէ այն հանքավայրերին, որոնք գազ են մատակարարում եվրոպական շուկա։ Այնպես որ, ըստ նրա, այս պահին խոսքը չի գնում Եվրոպայի հաշվին Չինաստան գազ մատակարարելու մասին:

Սակայն իրավիճակը կարող է շուտով փոխվել: Մոսկվան և Պեկինը մոտ են երկրորդ՝ «Սիբիրի ուժը 2» խողովակաշարի շուրջ համաձայնության գալուն, որը կկրկնապատկի Ռուսաստանից Չինաստան գազի արտահանումը։ Այն կանցնի Մոնղոլիայի և Պեկինի մերձակայքում գտնվող արդյունաբերական շրջանների միջով:

Այն նաև կմիանա Ռուսաստանի ներքին գազային ցանցին՝ Չինաստանը կապելով Ռուսաստանի Յամալի թերակղզու հանքավայրերի հետ, որոնք գազ են մատակարարում Եվրոպա:

Թոմ Մարզեկ-Մանսերը շեշտում է՝ դա «Գազպրոմին»՝ որպես խոշոր արտահանող, հնարավորություն է ընձեռում գազն ուղղորդել մեկ շուկայի փոխարեն մյուսին: Դրանով Ռուսաստանը կարող է մեծ լծակներ ձեռք բերել: Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ կառույցի վերլուծաբան Ֆիլիպ Մեդունիկը պնդում է, որ տեխնիկապես դժվար է ասել, թե արդյոք գնագոյացման համակարգը ձևավորվելու է այնպես, որ հնարավոր լինի վաճառել գազ ամենաբարձր գնորդին, սակայն, ըստ նրա, Ռուսաստանը միանշանակ մտադրված է ձեռք բերել նման լծակներ:

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազարանոց զորք է կուտակել։ Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվան ունի այլ շարժառիթներ ևս՝ գտնելու իր գազի համար նոր շուկաներ:

Սակայն չինական շուկայում հաստատվելը դյուրին չի լինի Մոսկվայի համար, ասում են վերլուծաբանները: Ըստ Մեդունիկի՝ Չինաստանը հայտնի է որպես բանակցային կոշտ գործընկեր, որը օգտագործում է իր քաղաքական, տնտեսական, նաև ռազմական դիրքն ու կշիռը: Պեկինն իրեն համարում է այստեղ ղեկավար, իսկ Ռուսաստանին դիտարկում որպես կրտսեր գործընկեր, գտնում է վերլուծաբանը։

Ենթադրվում է, որ «Սիբիրի ուժը 2» գազատարի շուրջ գործարքը կարող է ստորագրվել հաջորդ ամիս Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, բայց դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Պահանջ. Շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերները տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է. «Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ․ Արծվիկ Մինասյան
 Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով իջնորդությունը մերժելուն,ասաց իրենց...
Աղբյուր` Panorama.am
20:42
Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
Վերաքննիչ քրեական դատարանում իրավիճակը կրկին լարվել է։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են որպես կողմ ներգրավվել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ովքե՞ր են ներգրավված սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմում
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը
Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը։  Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Ամիսներ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Ի՞նչ տեսք ունի Պրահայի բուսաբանական այգին
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանը, գործնական այցով լինելով Պրահայի բուսաբանական այգում,...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սենոր Հասրաթյան. Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է. «Այլևս ակնհայտ է,...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է. «Դիմադրություն» շարժում
«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Կոկորդիլոսագետը Վեդիում կադրային ջարդ է իրականացնում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 2-րդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը 168.am-ի աղբյուրների տեղեկությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Սաուդյան Արաբիան ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու Թուրքիայի+15 նկատմամբ
Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ընտանիքի կարիքների գնահատման ծրագիրն Արցախում իրականացվել է 50 տոկոսով
ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականներըսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ռուսամետները Հայաստանը տեսնում են միութենական մեջ, արևմտամետները՝ թրքահպատակ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Երեկվա գրառումս բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Ուղղակի զարմանալի է, թե պարզ,...
Աղբյուր` Panorama.am
18:55
Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
Genesis Armenia-ի նախաձեռնած «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ Դավիթ և Հայկ Սահակյանցների...
Աղբյուր` Panorama.am
18:54
Այս երեխաները դաժան պատերազմ են տեսել, հայրենիք են կորցրել. Մետաքսե Հակոբյան
Արցախ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Այն ժամանակ, երբ Նիկոլը Բրյուսելում Արցախն ադրբեջանին է հանձնում, արցախցի մանուկները...
Աղբյուր` Panorama.am
18:50
Բրիտանուհին պնդում է, որ Իրանում ինքնախոստովանական ցուցմունքը ստորագրել է հարկադրանքի տակ
Իրանական բանտից ազատված բրիտանուհի Նազանին Զաղարի-Ռեթքլիֆը պնդում է, որ իրեն Իրանում ստիպել են կեղծ խոստովանական ցուցմունք ստորագրել նախքան Մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Եվրոպան թելադրում է, ՌԴ-ն՝ վերահսկում
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի նախագահ. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ
«Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ
Հայաստանյան բանկերում վերջին մի քանի ամսում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ։ Այս մասին գրում է «Ինտերնետ առանց...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
«2018 թվականին Հայաստանը գրավեց հրեշը, նստեց գահին ու մեզ տարավ պատերազմի, բանակը կազմալուծեց, մեր բոլոր հերոսներին աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
17:16
Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի  ոստիկանի նկար ու գրել. «Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով...
Աղբյուր` Panorama.am
16:56
10 ամենահարուստ մարդկանց կարողությունը գերազանցել է աշխարհի բնակչության 40%-ի ունեցածը
10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում է Երկրի բնակիչների 40%-ի ընդհանուր կարողությունը և կազմում է 12,7 տրիլիոն դոլար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին
Այսօր՝ մայիսի 23-ին, Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Վաչիան գյուղից սկսած մինչև Կարծախի վրաց-թուրքական անցակետ մոտ 800 բեռնատար է կուտակվել:...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
Հիվանդությունների վերահսկման ու  կանխարգելման ազգային կենտրոնում ուշադիր հետևում են կապիկի ծաղիկ  կոչվող հիվանդության  վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ուժեղ քամու հետևանքով վնասներ՝ Երևանի տարբեր հատվածներում
Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր
«Այժմ գնում ենք այն ճանապարհով, որ դպրոցում կազմակերպվող խմբակներից մեկը՝ մասնագիտական կողմնորոշումը լինի, որը պարտադիր կլինի 7-8-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
Դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}