Փոփոխությունն ավելացնո՞ւմ է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողն է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նախագծերի հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունն՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ որոշակի հաճախականությամբ ականատես են լինում Հարկային օրենսգրքի փոփոխությունների, ապա հետաքրքրվեց, արդյո՞ք այս փոփոխություններով հարկային բեռ կամ վարչարարություն ավելանում է:
Ա. Մանուկյանն ասաց, որ ընդամենը փոխում են հարկային մարմնի կողմից իրակացավող թեմատիկ ստուգման անվանումը, որը չի համապատասխանում այն գործունեության տեսակին կամ հարկատեսակին, որով հիմա իրականացվում է այդ գործունեությունը:
«Որևէ հարկային բեռ, լրացուցիչ պարտավորություն չի ավելանում»,- ասաղ ՊԵԿ փոխնախագհը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ