Տարվա բառը՝ առաջնագիծ
Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է «Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրում այդ տարվա հասարակական կյանքում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։
Հայաստանի Լեզվի կոմիտեն անցյալ տարեվերջին առաջին անգամ նախաձեռնել էր հայերեն «Տարվա բառի» ընտրությունը։ Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվել էր 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։
Լեզվի կոմիտեից հայտնում են, որ քվեարկությամբ հաղթել է ԱՌԱՋՆԱԳԻԾ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը)։
«Պատճառը պարզ է. վերջին երկու տարում ԱՌԱՋՆԱԳԻԾ բառի կիրառությունը զգալիորեն ավելացել է, քանի որ երկրի և ամբողջ ազգի ուշադրությունը սևեռված է առաջնագծին»,- ընտրությունը բացատրել են Լեզվի կոմիտեից։
Երկրորդ տեղում ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառն է (14%)։
«ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ն այժմ հաճախադեպ է, քանի որ հանրությունը ապատեղեկատվական հոսքերի անմիջական ազդեցության տակ է»,- նշում են կոմիտեից։
Երրորդ տեղում ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ բառն է (10%). քանի որ պատվաստվելը և պատվաստանյութի ընտրությունն առնչվում են յուրաքանչյուր քաղաքացու, այս արդյունքը բնական է։
Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են հետևյալ բառերը՝ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (8%), ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ (8%), ՍՐՏԻԿԵԼ (8%), ԼՐԱՃԱՐԱԿ (7%) և ՀԱՄԱՎԱՐԱԿ (7%)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին