Գյումրիում գազաբաշխիչ կայանում տեղի էր ունեցել հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանում
Երեկ Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում:
Գյումրիի քաղաքապետարանից հայտնել էին. «Գյումրիում տարածված գազի հոտը մեր համաքաղաքացիների շրջանում առաջացրել է անհանգստություն։
Պատասխանատուների վստահեցմամբ, գազի արտահոսք չկա, տարածված հոտը փորձարկման արդյունք է, և բնակիչներն անհնագստանալու կարիք չունեն»:
Այսօր պարզաբանմամբ է հանդես եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն. «Համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա):
Ս/թ հունվարի 20-ին ժամը 20-ի սահմաններում Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց:
Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին