Էդգար Ղազարյան. Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«5, 10, 15, 20 կամ ավելի կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։
Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Եթե այդ մեքենան որևէ պաշտոնյայի չի սպասարկում, ապա հետաքրքիր է հասկանալ, թե ով է դրա վարորդը, որը ոչ միայն հյուրընկալվել է վարչապետի գրասենյակում, այլև իրավունք և պատիվ է ստացել կայանել այն վայրում, որտեղ անգամ փոխվարչապետերի մեքենաները կանգնելու զգուշավորություն են ցուցաբերում (դա դիվանագիտական պետական համարանիշ չէ, քանի որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հատկացվում են կարմիր գույնի պետական հարամանիշներ)։
Եթե Հայաստանի վարչապետը կաշառակեր լիներ, ապա կարելի էր մտածել, որ այդ մեքենայով նրան փող են բերել, սակայն բնությանը դեռևս անհայտ նման ազնվագույն արարածի պարագայում, նման բան մտածելու համարձակություն ոչ ոք չի կարող ունենալ։
Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», կոռուպցիան դա պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահումն է բոլոր դրսևորումներով, նրանց ոչ հրապարակային գործունեությունը, հովանավորչությունը, կաշառակերությունը և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ
- Գուցե այդ գործիքակազմը պահվում է իրեն իշխանությունից վռնդելու դեպքերի համար միայն․ Էդգար Ղազարյան
- Պետությունը և հասարակությունը հենց այդպես է քայքայվում․ Էդգար Ղազարյան
- Փաշինյանն անցել է Արցախը հանձնելու պայամանգրաիրավական ձևակերպումներին. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի ՀՖՖ նախագահը, որ գնան ու նրա հրաժարականը պահանջեն
- Էդգար Ղազարյան. Փաշինյանը ինչո՞ւ չի հրավիրվել ԱԺ՝ ներկաներին տհաճություն չպատճառելո՞ւ համար