Լրահոս





ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Ուրբաթ օրը Մոսկվայի արբիտրաժային դատարանն ընդունել է Առաջին ալիքի հայցն ընդդեմ Google երեք կառույցների: Դատական նյութերում հայցի առարկան և հիմքերը դեռ չեն բացահայտվել, սակայն, դատելով պատասխանող կողմի կազմից, կարելի է ենթադրել, որ հայցով պահանջվում է վերականգնել «Առաջին ալիքի» մուտքը YouTube-ում, որն արգելափակվել էր մարտին՝ ի թիվս ռուսական այլ լրատվամիջոցների շատ ալիքներ:
Աղբյուր՝ ria.ru
Զլատան Իբրահիմովիչը մտադիր է շարունակել խաղալ՝ չնայած «Միլանի» հետ պայմանագրի ավարտին և ծնկի վիրահատությունից հետո անհրաժեշտ երկար ընդմիջմանը: Այս մասին ուրբաթ ասել է ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին: «Որքանով ես հասկանում եմ, նրա մտադրությունը շարունակելն է»,- ասել է Մալդինին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում երկու օր անց այն բանից հետո, երբ հարձակվողը, ով հոկտեմբերին դառնում է 41 տարեկան, վիրահատվեց:
Աղբյուր՝ france24.com
Reddit հանրահայտ առցանց ֆորումի օգտատերը տեղադրել է փղերի ընտանիքի լուսանկար, որի տակ անմիջապես բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել: Լուսանկարում պատկերված են խոտերի վրա քնած երկու խոշոր հնդկական փղեր և նաև չորս ձագեր: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել եմ իմ կյանքում»:
Նրա «Ավազե գերեզմանը» վեպը ներկայացնում է Հնդկաստանի բաժանման ստվերում ութսունամյա մի այրու ընտանեկան սագան՝ ամուսնու մահից հետո: Այն հինդի լեզվով գրված առաջին գիրքն, որն ընդգրկվել է 50,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մրցանակի կարճ ցուցակում:
Աղբյուր՝ bbc.com
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները դիտարկում են 31-ամյա ուելսցու հետ պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Կիսապաշտպանը ստանում է տարեկան 7 միլիոն եվրո:
Աղբյուր՝ sport-express.ru
Իրանական պետական լրատվամիջոցներն ուրբաթ հայտնել են, որ Թեհրանը պահանջել է ազատ արձակել հունական իշխանությունների կողմից իրենց ջրերում առգրավված նավը, որը, ենթադրաբար, անցյալ ամիս Վաշինգտոնի ճնշման ներքո է տեղի ունեցել: ԱԳՆ-ը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, ով ներկայացնում է Միացյալ Նահանգները Թեհրանում, քանի որ նրանք այնտեղ դեսպանություն չունեն՝ միջադեպի կապակցությամբ դիվանագիտական բողոք ներկայացնելու համար:
Աղբյուր՝ apnews.com
Ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը կնկարահանվի HBO-ի «Իրական խուզարկու» սերիալի չորրորդ սեզոնում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը: Այն կդառնա Ֆոսթերի ամենամեծ հեռուստատեսային դերը նրա կարիերայի սկզբից ի վեր: Նախագծի ցենարիստը, գործադիր պրոդյուսերը և պատասխանատուն կլինի Իսա Լոպեսը: «Իրական խուզարկուի» չորրորդ սեզոնը կոչվում է «Գիշերային երկիր»:
Աղբյուր՝ kulturomania.ru
Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որը հանցագործություն է համարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, իսկ օրենքը խախտողները կարող են պատժվել մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ: «Սիոնիստական կազմակերպության հետ հարաբերությունների նորմալացումն ու հաստատումը քրեականացնող» օրենքը ընդունվել է հինգշաբթի Իրաքի 329 տեղանոց վեհաժողովի 275 պատգամավորների ձայներով:
Աղբյուր՝ aljazeera.com
Ալեք Բոլդուինի մայրը՝ Քերոլը, մահացել է 92 տարեկանում: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով դերասանի և նրա եղբայրների հայտարարությանը: Կնոջ մահվան պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ 1991 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Ծանր հիվանդության հայտնաբերումից հետո կինը երկար տարիներ ակտիվորեն աջակցել է ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրությանը: Քերոլը ուներ 6 զվակ, 25 թոռ և 14 ծոռ:
Աղբյուր՝ vesti.ru
Ջասթին Թիմբերլեյքը վաճառել է իր երգերի իրավունքները, այդ թվում՝ «Cry Me A River» և «Rock Your Body» հիթերը Hipgnosis Song Management-ին: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն Wall Street Journal-ի զեկույցում ասվում է, որ գործարքը արժեցել է 100 միլիոն դոլարից մի փոքր ավել:
Աղբյուր՝ reuters.com
Դպրոցականները խաղալիս են եղել լքված շենքի մոտ: Ըստ ականատեսների՝ տղաներից մեկի վրա բետոնե ցանկապատ է ընկել։ Երեխայի ոտքը մնացել է ծանր կոնստրուկցիայի տակ, հայնտել է URA.Ru-ն: Լքված շենքի ցանկապատի հետևում երեխաների ճիչերը լսել են անցորդները: Տեսնելով բետոնե կոնստրուկցիայի հատվածի տակ հայտնված դպրոցականին՝ նրանք շտապօգնություն են կանչել: Դեռահասի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:
Աղբյուր՝ gazeta.ru
Առաջին փուլով տարածքը մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ: Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Իրանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները, Անկարայի հանձնարարությամբ, հավաքագրում են այնտեղ գտնվող Աֆղանստանի քաղաքացիներին՝ Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով, «նրանց աջակցում են Թուրքիա, ապա Ուկրաինա մեկնելու հարցում, կազմվում են անհրաժեշտ փաստաթղթերը»։
Netflix հայտնի հոսքային ծառայության ռուս օգտատերերը դժգոհել են, որ հարթակն այլևս չի աշխատում առանց VPN-ի: Այս մասին հայտնում է DTF լրատվական պորտալը: Նախկինում VPN-ը պետք էր օգտագործել միայն հաշիվը համալրելիս և որպես նոր օգտատեր գրանցելվիս: Այժմ ծառայությունը ցույց է տալիս «Էջը հասանելի չէ» 404 սխալը, որը հայտնվում է նաև Կանադայում և Ավստրալիայում: Սակայն այդ երկրներում պլատֆորմի հասանելիությունը միայն մասամբ է կորել:
Աղբյուր՝ gazeta.ru
Պոմպեյի մարդկային մասունքները ուսումնասիրող հետազոտողները գենետիկական գաղտնիքներ են պարզել տղամարդու և կնոջ ոսկորներից, որոնք թաղվել են, երբ հռոմեական քաղաքը պատվել է հրաբխային մոխրի մեջ: Այս առաջին «Պոմպեյան մարդու գենոմը» զոհերի «գենետիկական ցուցումների» գրեթե ամբողջական փաթեթ է, որը կոդավորված է նրանց ոսկորներից ստացված ԴՆԹ-ում: Հին ԴՆԹ-ն պահպանվել է մարմիններում, որոնք պատված են եղել ժամանակի ընթացքում կարծրացած մոխրով:
Աղբյուր՝ bbc.com
«Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։ Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում
Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում բեռնատարից վնասվելու պատճառով փլուզվել է էստակադայի մետաղյա կառույցը: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում Պերմի շրջանի Բայբոլովկա գյուղի մոտ: ԿամԱԶ-ի 44-ամյա վարորդը մեքենան վարել է բարձրացած թափքով, ինչը հանգեցրել է կամրջի վնասմանը: Տղամարդը ողջ է մնացել, սակայն տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Երթուղու վթարային հատվածում երթևեկությունը վերականգնվել է երկու ժամ անց:
Աղբյուր՝ vesti.ru
Հինգշաբթի Բուդապեշտում Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտի կողմից բացվել է թանգարան՝ նվիրված նրա կնոջը՝ ծնունդով հունգարացի հայտնի դերասանուհի Ժա Ժա Գաբորին, ով մահացել է 2016 թվականին: Մշտական ցուցահանդեսը, որը տեղակայված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Origo կինոստուդիայում, նվիրված է Գաբորի շքեղ հոլիվուդյան կյանքին ու անհատականությանը:
Աղբյուր՝ france24.com
«BTS»-ը՝ «Գրեմմի»-ի առաջադրված հարավկորեական բոյ-բենդը, կմիանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաջորդ շաբաթ՝ խոսելու «ասիացիների ինտեգրման և ներկայացուցչության», ինչպես նաև նրանց նկատմամբ ատելության հողի վրա հանցագործության և խտրականության դեմ պայքարի մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը հինգշաբթի օրը: Երաժշտական խմբի այցը Սպիտակ տուն հաջորդ երեքշաբթի կհաջորդի Բայդենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեա կատարած այցին:
Աղբյուր՝ apnews.com
Հունգարիայում մայիսի 27-ից բենզինով կարող են լիցքավորվել միայն այդ երկրի պետհամարանիշներով մեքենաները: Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 26-ին, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։ Նա նշել է, որ «բենզինային զբոսաշրջությունը» վտանգում է մատակարարման անվտանգությունը և բենզինի սառեցված գնի չարաշահում է:
Աղբյուր՝ iz.ru
«Ասթոն Վիլան» համաձայնել է ձեռք բերել «Սևիլիայի» բրազիլացի պաշտպան Դիեգո Կառլոսին 26 միլիոն ֆունտով (32 միլիոն դոլար): Կարլոսը պատրաստվում է մեկնել Անգլիա՝ բուժզննում անցնելու, նախքան Պրեմիեր լիգայի ակումբի հետ անձնական պայմանները համաձայնեցնելը: 29-ամյա կենտրոնական պաշտպանը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 136 հանդիպում՝ օգնելով նրանց հաղթել 2020 թվականի Եվրոպայի լիգայում:
Աղբյուր՝ france24.com
Նիգերիայում օրինագիծ է ներկայացվել՝ հանցագործների կողմից պատանդ վերցվածների համար փրկագին վճարելու արգելքի մասին: Նոր իրավական նորմի նախագծով օրինախախտների համար նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում: Անսովոր կոշտ նախաձեռնությունը կապված է երկրում ծաղկող հանցավոր բիզնեսի հետ՝ հիմնված առևանգումների վրա: Օրենսդիրների կարծիքով՝ մարդիկ, ովքեր փրկագին են վճարում, դրդում են հանցագործներին շարունակել զբաղվել դրանով:
Աղբյուր՝ gazeta.ru
Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Լոնդոնի «Ֆուլհեմից» գնել է Կամերունի հավաքականի կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսայի տրանսֆերը, ով վարձավճարով հանդես էր գալիս նեապոլցիների կազմում: 26-ամյա հենակետային կիսապաշտպանի գործարքի չափն ու պայմանագրի ժամկետը չի նշվում: Ինչպես իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ֆուլհեմը» փոխհատուցում կստանա 15 միլիոն եվրոյի չափով:
Աղբյոր՝ ria.ru
Մահացել է դերասան Ռեյ Լիոտան, որը հայտնի էր «Նրա երազանքների դաշտը», Գայ Ռիչիի «Ռևոլվեր» և Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաներ» ֆիլմերում խաղացած դերերով: Նա 67 տարեկան էր: «Ռեյն աշխատում էր Դոմինիկյան Հանրապետությունում «Վտանգավոր ջրեր» կոչվող նախագծի վրա, երբ մահացավ: Նա կյանքից հեռացավ քնած վիճակում: Նա ունի դուստր՝ Կարսենը, և հարսնացու` Ջեյսի Նիտոլոն»,- CNN-ին ասել է նրա հրապարակախոս Ջենիֆեր Ալենը:
Հունիսի 6-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա KVart անսամբլը։ Կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող կազմ՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։ Անսամբլը կներկայացնի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները, որոնք ուրույն տեղ են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում։ Նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն:
Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի ելույթ է ունեցել, որում խոսել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ կուրսի մասին, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնը Չինաստանին համարում է միակ երկիրը, որը ցանկանում է և կարող է փոխել ներկայիս միջազգային կարգը: Չինաստանը, ասել է Բլինկենը, դրա համար ունի բոլոր հնարավորությունները՝ տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հզորություն:
Աղբյուր՝ vesti.ru
Այս մասին Women of global health (Կանայք՝ գլոբալ առողջապահությունում) կազմակերպության գործադիր տնօրեն Մագդա Ռոբալոյի հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Փարիզի Լուվրի թանգարանի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել հնագիտական գանձերի ծագումը թաքցնելու դավադրության մեջ, որոնք, ըստ քննիչների կասկածների, Եգիպտոսից մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել արաբական գարնան քաոսի ժամանակ: Այս մասին հինգշաբթի հայտնել է ֆրանսիական դատական աղբյուրը: Ժան-Լյուկ Մարտինեսին մեղադրանք է առաջադրվել չորեքշաբթի՝ եգիպտական արվեստի երկու ֆրանսիացի մասնագետների հետ հարցաքննության ենթարկվելուց հետո:
Աղբյուր՝ france24.com
Համացանցում են հայտնվել Վինի Թուխի և նրա ընկերների մասին սարսափի նոր կադրերը: Այս մասին հայտնում է Hypebeast-ը: «Վինի Թուխ. արյուն և մեղր» ֆիլմը Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդի համար կլինի դեպյուտային նախագիծ: Նրա խոսքով՝ նախագիծը լինելու է «սարսափ ժանրի հայտնի լեգենդի վերապատմում»:
Աղբյուր՝ lenta.ru
Մայիսի 26-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինութեամբ տոնը հռչակուել է նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Սուրբ Գայանէ վանքում մասնակցեց տէրունական տոնի առիթով մատուցուող Պատարագի սրբազան արարողութեանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Չեխիայի Հանրապետության Առողջապահության պետական ինստիտուտը հինգշաբթի հանրապետությունում հաստատել է կապիկի ծաղիկի վարակի երեք նոր դեպք: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է նման հինգ դեպք։ Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը: Վարակվածները հոսպիտալացվել են Պրահայում:
Աղբյուր՝ tass.ru
Բրազիլիայում վայրի պուման ներխուժել է դպրոցի զուգարան, գրում է The Indian Express-ը: Առաջինը, ով տեսել է կենդանուն, ինը տարեկան եղել է տղան: Նա գնացել է զուգարան, բայց բացելով զուգարանի դուռը՝ դեմ առ դեմ հայտնվել է գիշատչի առաջ: Կենդանին սկսել է մռնչալ դպրոցականի վրա: Տղան դուրս է վազել զուգարանից ու վազել հոր մոտ, ով նրան սպասում էր մուտքի մոտ: Մասնագետները վայրի կատվին քնեցրել են և բաց թողել անտառում:
Աղբյուր՝ gazeta.ru
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը նախատեսված է դպրոցների 7-11-րդ դասարանի (14-17 տարեկան) աշակերտների համար և իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության երկու պատգամավոր հինգշաբթի դադարեցրին աջակցությունը վարչապետ Բորիս Ջոնսոնին Դաունինգ Սթրիթի նրա գրասենյակում տեղի ունեցած մի շարք խնջույքների մասին պախարակելի զեկույցի պատճառով: Նրանց ձայները միանում են պահպանողական օրենսդիրների աճող ցուցակին, ովքեր կոչ են արել Ջոնսոնին հրաժարական տալ՝ չնայած վարչապետի բազմիցս հայտնած ներողություններին:
Աղբյուր՝ reuters.com
YouTube-ում հրապարակվել է Բալտասար Կորմակուրի «Գազանը» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը պատմում է հոր և երկու դուստրերի ճանապարհորդության մասին դեպի Հարավային Աֆրիկա: Ճանապարհորդությունը վերածվում է առյուծի հետ բախման, որը սպառնում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև գլխավոր հերոսների կյանքին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հինգշաբթի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի հարավ-արևմուտքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. այն դարձել է երկրի վերջին տարիների ամենամահաբեր աղետը: Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում 10-հարկանի «Մետրոպոլ» շենքի մի մեծ հատվածը փլուզվել էր երկուշաբթի:
Աղբյուր՝ france24.com
Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի հնչեցրած պահանջները և կհասկանա իրական իրավիճակը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Աղբյուր՝ ria.ru
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
Հինգշաբթի երկրի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թեհրանից արևելք ընկած իրանական ռազմական և զենքի մշակման խոշոր բազայում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ինժեներ է զոհվել, ևս մեկ աշխատակից վիրավորվել: Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «վթարը» տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին Պարչինի ռազմական համալիրի հետազոտական կենտրոնում: Վթարի պատճառները կամ այլ մանրամասներ չեն նշվել. ընթանում է հետաքննություն:
Աղբյուր՝ apnews.com
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուքի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտը 26 տոկոսով արագացնում է նորմալ ծերացումը՝ համեմատած նրանց հետ, ովքեր չունեն այդ հիվանդությունը: Փորձագետները գնահատել են կապը ուղեղի տիպիկ ծերացման և 2-րդ տիպի շաքարախտի միջև: Նրանք վերլուծել են 50-ից 80 տարեկան 20,000 մարդու կյանքի տևողության ընթացքում ուղեղի կառուցվածքի և ֆունկցիաների տվյալները:
Աղբյուր՝ lenta.ru
Երեխան դրական հույզեր չի ստանում խուտուտից, ծիծաղը միայն ռեֆլեքսային ռեակցիա է: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է նյարդաբան Նատալյա Ստեպանենկոն։ Խուտուտի ժամանակ սեղմվում են արյան անոթները, որոնք պատասխանատու են ուղեղին թթվածին մատակարարելու համար: Սրտի բաբախյունը հաճախակի է դառնում, բիբերը լայնանում են, նյարդային համակարգը գրգռվում է: «Հատկապես նորածինները զգայուն են ֆիզիկական շփման նկատմամբ:»,- զգուշացրել է մասնագետը:
Մինեապոլիսում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության երկրորդ տարելիցին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման, որի նպատակն է զարգացնել «արդյունավետ, հաշվետու ոստիկանություն» ԱՄՆ-ում և ուժեղացնել հասարակական անվտանգությունը: Հրամանը պարտավորեցնում է վերանայել ուժի կիրառման քաղաքականությունը 100,000 դաշնային իրավապահների կողմից, ստեղծում է ոստիկանության սխալ վարքագծի ազգային ռեգիստր և սահմանափակում ԱՄՆ ռազմական տեխնիկայի վերավաճառքը նահանգային և տեղական ոստիկանության բաժիններին, ի թիվս այլ միջոցների:
Աղբյուր՝ aljazeera.com
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլը: Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությունը մայիսի 25-ին հյուրընկալվել է «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում: ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։ Անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Իտալիայի նախկին վարչապետ և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) նախկին քարտուղար Չիրիակո դե Միտան մահացել է հինգշաբթի առավոտյան հարավային Իտալիայի Նուսկո քաղաքում գտնվող իր տանը, 95 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Նուսկոյի փոխքաղաքապետ Վալտեր Վիգիլանտեն: Փետրվարին իտալացի հայտնի քաղաքական գործիչը լուրջ վիրահատության էր ենթարկվել ազդրի կոտրվածքի պատճառով:
Աղբյուր՝ ria.ru
Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
Հնդկաստանի կողմից կառավարվող Ջամու և Քաշմիրի նահանգում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա: Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավարուհի Ամրին Բհաթը: Ողբերգության պահին նա եղել է 10-ամյա զարմիկի հետ: Տղան վիրավորվել է ձեռքից. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը մահացել է հիվանդանոցում:
Աղբյուր՝ tass.ru
Հունիսի 25 - «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը: Հուլիսի 1 - «Հրազդան» մարզադաշտում՝ ռեփեր 50 Cent-ի կենդանի հնչողությամբ համերգը: Հուլիսի 9 - «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ:
Աղբյուր՝ HAYA festival
Խուան Վիսենտե Պերես Մորան, ով անցյալ շաբաթ Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, ուրբաթ օրը կդառնա 113 տարեկան: Ամեն օր մի բաժակ թունդ ոգելից խմիչք վայելող Պերես Մորան ունի 41 թոռ, 18 ծոռ և 12 կոռ, ասվում է Գինեսի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի արյան ճնշման մի փոքր բարձրացումից և տարիքի պատճառով լսողության խնդիրներից, Պերես Մորան այլ առողջական խնդիրներ չունի և դեղորայք չի ընդունում:
Աղբյուր՝ reuters.com
Երգչուհի Նարգիզին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով, հայտնում է Starhit-ը: Երգչուհու փաստաբան Բախրոմ Իսմայիլովը նշել է, որ Նարգիզը չի կարողանա մուտք գործել Ռուսաստան մինչև 2072 թվականը: Նրա խոսքով՝ դա ստանդարտ արգելք է, որը ստանում են բոլոր հանրային գործիչները, ովքեր դատապարտում են հատուկ գործողությունը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Սենեգալի արևմտյան Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել: Այս մասին չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնել է երկրի նախագահ Մակի Սալլը:
Աղբյուր՝ france24.com
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան: Մեծ սաղավարտի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 43,6 մլն եվրո: Մրցաշարի 13-ակի հաղթող Ռաֆայել Նադալը երկրորդ շրջանի խաղում հանդիպեց ֆրանսիացի Կորենտին Մուտեի հետ: Իսպանացին երեք խաղում հաղթել է 6:3, 6:1, 6:4 հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 12 րոպե:
Աղբյուր՝ vesti.ru
Հնդկաստանը որոշել է սահմանափակել շաքարի վաճառքը միջազգային շուկաներում՝ ցորենի արտահանումն արգելելուց ընդամենը մի քանի օր անց: Չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ Հնդկաստանը հայտնել է, որ մինչև սեպտեմբեր մարքեթինգային սեզոնի համար շաքարավազի արտահանումը կսահմանափակի մինչև 10 միլիոն տոննա՝ գները վերահսկողության տակ պահելու համար:
Աղբյուր՝ cnn.com
Նեյմարն ասում է, որ կցանկանար մնալ Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենում», չնայած այնքան էլ չի արդարացնում իր համաշխարհային ռեկորդային արժեքը՝ 222 միլիոն եվրո, և խոսակցություններ են պտտվում, թե ակումբը ցանկանում է, որ նա հեռանա: 30-ամյա բրազիլացին նախորդ տարի երկարաձգել է պայմանագիրը՝ մինչև 2025 թվականը: Այնուամենայնիվ, հերթական հիասթափեցնող մրցաշրջանը, որը խաթարվեց վնասվածքի պատճառով, կասկածի տակ դրեց նրա ապագան ակումբում:
Աղբյուր՝ france24.com
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում հաղթել է Հուգո Դելիենին: Փարիզում այս օրերին ընթանում է «Մեծ սաղավարտի» մրցաշարը: Խաչանովն առաջին սեթում (4:6) զիջեց բոլիվացի մրցակցին, սակայն դրանից հետո երեք պարտիա անընդմեջ հաղթանակ տարավ՝ 6:4, 7:6 (7:1), 6:3: Ֆրանսիայի մայրաքաղաքի հողածածկ մրցակիցների հանդիպումը տևել է 3 ժամ 7 րոպե:
Աղբյուր՝ vesti.ru
DC Films-ի գործադիր տնօրեն Ուոլթեր Համադան հաստատել է, որ մտադիր է փոխարինել Էմբեր Հյորդին «Ակվամենը և կորուսյալ թագավորությունը» կինոկոմիքսում: Այդ մասին դերասանուհին խոսել էր մայիսի 17-ին նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության ժամանակ: DC կինոստուդիայում դժգոհ են եղել դերասանուհու շուրջ բարձրացած սկանդալից: Սակայն Համադան պարզաբանել է, որ փոխարինող փնտրելու հիմնական պատճառը գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոայի հետ անհրաժեշտ փոխըմբռնման բացակայությունն է։
Աղբյուր՝ kulturomania.ru
Աերոսմիթ ռոք խումբը չեղյալ է հայտարարել հունիսի 17-ին կայանալիք Լաս Վեգասի համերգը այն բանից հետո, երբ գլխավոր անդամ Սթիվեն Թայլերը թմրանյութերից կախվածության դեմ վերականգնողական կուրս սկսեց: Աստղի մոտ, ով ավելի քան մեկ տասնամյակ եղել է սթափ վիճակում, ոտքի վիրահատության համար ցավազրկող դեղեր ընդունելուց հետո ռեցիդիվ է սկսվել: 74-ամյա երաժիշտը «կամավոր բուժում է սկսել՝ կենտրոնանալու իր առողջության և վերականգնման վրա», ասվում է խմբի անդամ ընկերների հայտարարության մեջ:
Աղբյուր՝ bbc.com
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են անցնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների առավելագույն հնարավոր մակարդակին: Երկրները քննարկում են «Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերի միացումը, ինչպես նաև ֆինանսական հաղորդագրությունների ազգային համակարգերի գործարկումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Աղբյուր՝ tass.ru
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության քուրդ զինյալների դեմ մարտերում հինգ թուրք զինվորական է սպանվել: Երեքշաբթի օրը իրաքա-թուրքական սահմանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով ևս երկու զինվոր վիրավորվել է:
Աղբյուր՝ aljazeera.com
Բանանի հոտը սթրես է առաջացնում արու մկների մոտ, քանի որ արոմատիկ նյութերը պարունակում են նույն միացությունը, որը հանդիպում է հղի կամ կերակրող էգերի մեզի մեջ: Այդ մասին պարզել են Կանադայի ՄաքԳիլի համալսարանի կենսաբանները: Հետազոտողները պարզել են, որ երբ արուները մոտ են հղի և կերակրող էգերին, սթրեսի հորմոններ են արտադրվում, և ցավի նկատմամբ զգայունությունը նվազում է՝ ամիլացետատների ազդեցությամբ, որոնք արտազատվում են էգի մեզի մեջ:
Աղբյուր՝ gazeta.ru