Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում
Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել: Տղամարդկանց հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի են խաղացել: Այժմ տղամարդկանց հավաքականը 8-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Կանանց թիմում պարտություն է կրել Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան հաղթել են: Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը: Կանանց թիմը 12-րդ հորիզոնականում է:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին