Տիչինայի փողոցով առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից։
Ներկայում հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և համաձայն Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղի է ունեցել պայթյուն։ Պարզվել է, որ Տիչինայի փողոցի տներից մեկում (100 քմ) գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Փլուզվել է միջսենյակային մեկ պատ՝ 12 քմ, վնասվել են պատուհանի ապակիները։ Վ․ Թ․-ն (ծնված 1943 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուն «Բոռա» ռեստորանի մոտ գտնվող տներից մեկում. Կա տուժած
- Պայթյուն Տիչինայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում